Մոսկվայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մոսկվայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարան
Ekaterininskiy Institut.jpg
Տեսակկրթօջախ և շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Հիմնադրված է1802
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

Մոսկվայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարան (ռուս.՝ Московское училище ордена Святой Екатерины, Մոսկվայի ազնվազարմ օրիորդների Եկատերինյան ինստիտուտ), Ռուսաստանի կանանց առաջին ուսումնական հաստատություններից մեկը։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ազնվազարմ օրիորդների Եկատերինյան ինստիտուտը հիմնադրվել է 1802 թվականին[1], կայսր Ալեքսանդր I-ի մոր` կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի նախաձեռնությամբ, որը 1796 թվականից ղեկավարում էր ազնվազարմ օրիորդների կրթական ընկերությունը[2]։ Կազմակերպվել է մայրաքաղաքում նախկինում ստեղծված Եկատերինյան ինստիտուտի նմանությամբ։

Ուսումնական ծրագրում ներառված էին՝ ռուս գրականություն, աստվածաբանություն, ֆրանսերեն և գերմաներեն, թվաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, բնագիտություն և ֆիզիկա։ Բացի այդ, դասավանդում էին երաժշտություն, նկարչություն, ասեղնագործություն։ Լուրջ ուշադրություն է դարձվել ուսանողների ինքնուրույն ստեղծագործականությանը։ Առօրյան խիստ հագեցած էր, աշակերտուհիները արթնանում էին առավոտյան 6-ին և ընդմիջումներով, պարապում էին մինչև երեկոյան 8-ը։

Նախնական կանոնադրության համաձայն Եկատերինյան ուսումնարան ընդունում էին անապահով ազնվական ընտանիքների երիտասարդ տիկնանց, բայց արդեն 1804 թվականին ստեղծվեց քաղքենիական բաժինը այլ դասի աղջիկների համար։ Ինստիտուտի դասընթացը բաժանված էր երկու դասարանների՝ կրտսեր և ավագ, յուրաքանչյուր դասարանում աշակերտուհիները պետք է սովորեին երեք տարի, դասարաններում գործում էր երեք բաժիններ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ՝ ավագ դասարանում, 4-րդ, 5-րդ և 6-րդ՝ կրտսերում։ Քաղքենիական բաժանմունքը գոյություն ունեցավ մինչև 1842 թվականը, երբ այն հատկացվեց Քաղքենիական անկախ ուսումնարանին, որի հիման վրա էլ 1891 թվականին բացվեց Ալեքսանդրովսկու կանանց ինստիտուտը, որը գտնվում էր Նոր Բոժեդոմկայում։

Կանանց մոսկովյան երկու ինստիտուտները՝ Եկատերինյանը և Ալեքսանդրովյանը, մինչև 1917 թվականը պատկանում էին կայսրուհի Մարիայի գերատեսչական հաստատությանը։ 1917 թվականի մարտի 4-ին գերատեսչությունը լուծարվեց, նրա հաստատությունները ենթարկվեցին Ժողովրդական Կրթության նախարարությանը, իսկ գերատեսչության գրասենյակը վերանվանվեց Մարիինսկու բարեգործական և կրթական հաստատությունների վարչություն։

1917 թվականի մայիսի 12-ին գրասենյակը ընդգրկվեց Պետական խնամակալության նախարարության կազմի մեջ։ 1917 թվականի դեկտեմբերի 12-ին վերացվեցին նախկին գերատեսչության մանկատների կառավարման բոլոր հաստատությունները, իսկ 1918 թվականի փետրվարի 23-ին դրանք տեղափոխվեցին Ժողովրդական կրթության կոմիսարիատ[2]։

Շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ տեղակայված էր Եկատերինյան ինստիտուտը, ի սկզբանե պատկանել էր կոմս Սալտիկովին, ով այն կառուցել էր որպես «քաղաքամերձ ամառանոց» իր պալատներով և այգով։ 1777 թվականին այդ ունեցվածքը հանձնվեց պետությանը և այստեղ սպաների ու զինվորների համար բացվեց Հաշմանդամների տուն իր մատուռով։ Ուսումնարանի բացման նպատակով ամառանոցը վերակառուցվեց ճարտարապետ Իվան Ժիլյարդիի կողմից 1802 թվականին[3]։ 1812 թվականին հրդեհի հետևանքով շենքը վնասվել էր, հետագայում 1826-1827 թվականներին Դոմենիկո Ժիլյարդիի[4] ու Աֆանասի Գրիգորիևի կողմից այն վերակառուցվեց ուշ դասականության ոճով[3]։

1818 թվականին շենքի դիմաց կառուցվեց հրապարակ, որը կոչվեց Եկատերինյան (այժմ՝ Սուվորովյան), այնուհետև կառուցվեց Եկատերինյան զբոսայգին իր լճակով[3]։

1830 թվականի սեպտեմբերի 14-ին, միտրոպոլիտ Ֆիլարետը օծեց Եկատերինյան եկեղեցին, որը գտնվում էր շենքի արևմտյան ձախ թևում[5]։

1928 թվականից շենքում տեղակայված էր Կարմիր բանակի Կենտրոնական տունը (այժմ՝ Ռուսաստանի բանակի կենտրոնական տուն)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По воспоминаниям А. Б. Гольденвейзера о С. В. Рахманинове юбилей института предполагалось праздновать в феврале 1903 года.
  2. 2,0 2,1 Ведомство учреждений императрицы Марии//Энциклопедия благотворительности. Санкт-Петербург
  3. 3,0 3,1 3,2 3,3 Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М.: Большая российская энциклопедия, 1997. C. 278.
  4. По его же проекту был воостановлен Московский Университет
  5. 6 сентября 1894 года настоятелем институтской церкви стал Иоанн Арсеньев; он же был в Институте законоучителем до конца 1917 года.

Ուսումնարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1802 – 1807 - Աննա Իվանովնա Բրեյկկոպֆ[1]
  • 1826 – 1852 - Սոֆիա Կարլովնա Պևցովա
  • 1852 – 1867 - Անաստասիա Ալեքսանդրովնա Դեյեր (Դեեր) (ծննդյամբ` Գոլենիշչևա-Կուտուզովա)
  • 1867 – 1883 - Լյուբով Սերգեևնա Մինգալյովա
  • 1883 – 1892 - Վարվառա Ալեքսանդրովնա Նեյդգրադտ
  • 1892 – 1907 թվականից հետո[2]` Օլգա Ստեպանովնա Կրաևսկայա[3]

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կուպրինի «Յունկերներ» վեպում Զնամենկայից գալիս էին մասնակցելու Ալեքսանդրովյան դպրոցի պարահանդեսին։

Aquote1.png Կեռնեխը սկսում է կարդալ տանջալից ձգելով ոտքերը.

- Այսօր ուսումնարանի ղեկավարի հրամանով քսանչորս կուրսանտ, յուրաքանչյուր վաշտից վեցը, գեղեցիկ հագնվել են Եկատերինյան կանանց ինստիտուտում կազմակերպվող պարահանդեսին մասնակցելու համար։

Նա փոքր-ինչ լռում է, շատ կարճ ժամանակով, ընդամենը մեկուկես վայրկյան, բայց այդ կարճ ժամանակահատվածում հարյուրավոր անհանգստացնող մտքեր են անցնում Ալեքսանդրովի գլխով...
- Գլուխ XVI: Կեռնեխ։
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Брейткопф, Анна Ивановна
  2. 06.11.1904 Рахманинов в письме Н. В. Салиной упоминает её как начальницу института.
  3. Была бездетной вдовой Е. А. Краевского см. — Арсеньев Иоанн, протопр. Мои воспоминания. — М.: Православный Свято-Тихоновский гуманитарный университет, 2012. — С. 407. — 629 с. — 500 экз. — ISBN 978-5-7429-0722-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московское училище ордена Св. Екатерины 1803—1903 гг.: Исторический очерк. Составлен по поручению Совета Училища Комиссией преподавателей под общей редакцией инспектора классов В. А. Вагнера. М., [печатня А.Снегиревой], 1903. VIII, [4], 560 с.; 3 л. портретов.
  • Половцова Е. А. Екатерининский институт полвека назад. (Из воспоминаний бабушки). М.։ Унив. тип., 1900. 50 с.
  • Энгельгардт А. Н. Очерки институтской жизни былого времени. (Из воспоминаний институтки).- «Заря», 1870, № 8, С. 107—149; № 9,. С 3—65. Под псевдонимом — Вельская А. (см. список и цитаты)
  • Ведомство учреждений императрицы Марии։ Краткий исторический очерк… СПб.։ 1912.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]