Օլգա Վասիլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Վասիլևա
Ольга Юрьевна Васильева 1.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, Մոսկվայի Մ. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարան և Q4201714?
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր[1] (1998) և պրոֆեսոր (2005)
Մասնագիտություն՝ պետական գործիչ, ուսուցչուհի, religious studies scholar, պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 13, 1960(1960-01-13) (59 տարեկան)
Ծննդավայր Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Ինքնագիր Signature of Olga Vasilyeva.jpg

Օլգա Վասիլևա (ռուս.՝ Ольга Юрьевна Васильева, հունվարի 13, 1960(1960-01-13), Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, պատմաբան, կրոնագետ և մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր (1998 թ.), պրոֆեսոր (2005 թ.), Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդական (2014 թ.)[2][3]: Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար (2016 թ. օգոստոսի 19-ից)[4][5][6][7], Ռուսաստանի պատմության մեջ առաջին կին կրթության նախարարը[8]: Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Ռուսաստանի ակադեմիայի ժողտնտեսության և Պետական  ծառայության և կառավարման համալսարանի պետական-կրոնական հարաբերությունների ամբիոնի վարիչ (2002 թվականից)[4][9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունվարի 13-ին,  Թաթարստանի Բուգուլմա քաղաքում[3][9][2]:

Միջնակարգ դպրոցն ավարտել է 15 տարեկանում[10], 1979 թվականին ավարտել է  Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի դիրիժորա-խմբերգային բաժինը[3]: 1979 թվականից մինչև 1982 թվականը որպես երգեցողության ուսուցիչ  աշխատել է Մոսկվայի  № 578 և № 91դպրոցներում[3]: 1982 թվականին ընդունվել է  Մոսկվայի  պետականեր մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը  (այժմ Միխայիլ Շոլոխովի անվան Մոսկվայի պետական հումանիտար համալսարան), աշխատել է որպես պատմության ուսուցիչ  Մոսկվայի  № 91 դպրոցի ավագ դասարաններում[3]:

1987 թվականին ավարտել է համալսարանը և սկսել է սովորել  ԽՍՀՄ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում (այժմ ՝ ՌԳԱ Պատմության ինստիտուտ)[2][11][12]:

1990 թվականին ԽՍՀՄ Պատմության ինստիտուտում Գեորգի Կումայովի գիտական ղեկավարության տակ  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը  Խորհրդային պետությունը և ռուս ուղղափառ եկեղեցու հայրենանվեր գործունեությունը  Հայրենական մեծ պատերազմի տարիներին  թեմայով (մասնագիտացումը՝  ԽՍՀՄ-ի պատմություն): Պաշտոնական ընդդիմախոսներ՝ Յուրի Շարապով, պատմական գիտությունների թեկնածու Վ. Օվչիննիկով: Առաջատար կազմակերպություն՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ [12][13]: Այս աշխատանքը ռուսական պատմագրության մեջ դարձավ առաջին աշխատանը, նվիրված  XX դարի ՌՈՒԵ պատմության և պետական-եկեղեցական հարաբերություններին[2]:

1998 թվականին պաշտպանել է ատենախոսությունը  պատմական գիտությունների դոկտորի աստիճանի համար հետևյալ թեմայով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին  1943-1948 թթ. խորհրդային պետության քաղաքականության մեջ (մասնագիտացումը՝ Ռուսաստանի պատմություն)[2][12][14]:

1991-2002 թվականներին աշխատել է ՌԳԱ կրոնի և եկեղեցու պատմության ինստիտուտի կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, առաջատար գիտաշխատող,   կրոնի և եկեղեցու պատմության կենտրոնի ղեկավար[2][12]:

2002 թվականին գլխավորել է  Ռուսաստանի Դաշնության և նախագահին կից և ռուսական ակադեմիայի ժողտնտեսության պետական ծառայության պետական-կրոնական հարաբերությունների ամբիոնը[2]: 2003 թվականից եղել է Սրետենի հոգևոր ճեմարանի դասախոս[9]:

2007 թվականին ավարտել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը[3]:

Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Վասիլևան և Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Մանկավարժական աշխատողների համառուսաստանյան օգոստոսյան խորհրդակցությանը 2016թ. օգոստոսի 20-ին 

2012 թվականի փետրվարին Վասիլևան նշանակվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության մշակույթի նախարարության  տնօրենի տեղակալ[3]: 2012 թվականի հոկտեմբերի 20-ին ստեղծվեց ՌԴ նախագահի աշխատակազմի հանրային նախագծերի կառավարումը, 2013 թվականի սկզբին Վասիլևան նշանակվել է նրա ղեկավարի տեղակալի պաշտոնում[3][2][9][15]:

2014 թվականին էր եղել է Համառուսական ժողովրդական ճակատի հարթակումպահպանողականության մասին բանավեճի  նախաձեռնողներից մեկը[9][12]: Եղել է Խորհրդի  կրոնական առարկաների էլեկտրոնային ԶԼՄ-ների ազատության հարցերով մամուլի նախարարության, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային հաղորդակցության միջոցներիլուսաբանման անդամ [9]:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Վասիլևային շնորհվել է  Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդականի դասային աստիճան[16]:

2016 թվականի օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ  Բելբեկի  օդանավակայանում դեպի Ղրիմ ուղևորվելիս ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը բարձրացրել է Կրթության և գիտության նախարարությունում ղեկավարության փոփոխության թեման:  Դմիտրի Լիվանովին փոխարինելու համար ես կառաջարկեի նշանակել  կնոջ՝ Օլգա Վասիլևային, որն ունի լավ ծառայողական կենսագրություն, - ասել է կառավարության ղեկավարը[7]: Նախագահը առաջարկին հավանություն տվեց և նույն օրը ստորագրեց Վասիլևային կրթության նախարար նշանակելու մասին հրամանագիրը, համաձայն Ռուսաստանի Սահմանադրության  83-րդ հոդվածի Դ կետի համաձայն[2][17]: Շուտով Կոմսոմոլսկայա պրավդա թերթում դուրս եկավ Վասիլևայի հետ հարցազրույցը, ըստ որի նա նշանակումը ընդունել է որպես աստվածություն[18]: Ավելի ուշ նախարարը պարզաբանել է, որ արտաբերել է "անհրաժեշտություն" բառը, իսկ լրագրողները սխալ են լսել նրա մեկնաբանությունը: Լրագրողը հաստատել է այդ վարկածը և ներողություն է խնդրել[19][20]:


Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Վասիլևան Մոսկվայում Գիտելիք ընկերության XV համագումարում, 2013 թվականի մարտի 28

Վասիլևան շուրջ 160 գիտական աշխատանքների հեղինակ է[3][9][12][21], նրա ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են 3 դոկտորական և 25-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ[3]: Նրա գիտական հետաքրքրությունները՝ Ռուս ուղղափառ եկեղեցու XX դարի պատմությունը, խորհրդային շրջանում պետական-եկեղեցական հարաբերությունները, միջազգային հարաբերությունները, կրոնական, քաղաքական ծայրահեղականության խնդիրները և այլն[2]:

1989-2008 թվականներին համահեղինակությամբ հրապարակել է 90-ից ավելի հոդվածների աստվածաբանական թեմաներով[22]: Հոդվածների հեղինակ է հետևյալ գիտական ամսագրերում «Պատմության հիմնահարցեր», «Պատմական արխիվ», «Ռուսաստանի պատմություն», «ՌԳԱ պատմության ինստիտուտի աշխատություններ», «Պատմական տեղեկագիր», «Ուղղափառ Պաղեստինյան ժողովածու», «Պետությունը, կրոնը, եկեղեցին Ռուսաստանում և արտասահմանում», «Ռուսաստանը և մուսուլմանական աշխարհը», «Մոսկվայի պատրիարքարանի», «Գիտություն և կրոն», «Ալֆա և օմեգա», «Մեր ժամանակակիցը», «Սանկտ-Պետերբուրգի պանորամա», «Ազգությունների խաղաղություն», «Ավետարանի լույսը» ամսագրերում, «Եկեղեցական-պատմական տեղեկագիր», «Ժամանում, ուղղափառ տնտեսական տեղեկագիր», La Nuova Europa, The New Times, Religio, «Գրական Ռուսաստան» «Անկախ թերթ» թերթերում, Frankfurter Allgemeine Zeitung , ինտերնետ-հրատարակություն «Православие.ги»[12]:

 Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Յուրի Վասիլևը, գիտնական-մաթեմատիկոս էր[23][24]: «Իմ հայրը ամբողջ կյանքը զբաղվել է մաթեմատիկայով, նա մեզ՝ ինձ ու քրոջս, վստահություն ներշնչեց սերը դեպի պատմություն և գրականություն: Ուստի զբաղվել պատմությամբ ինձ համար միանգամայն պարզ գործ էր», - նշել է Վասիլևան[23]:

Ըստ պաշտոնական տվյալների Վասիլևան ամուսնացած է, ունի մեկ դուստր[25]:

Գնահատականներ և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլևայի կրթության նախարարի պաշտոնում նշանակումը առաջացրել է լայն հասարակական արձագանք, դրան արձագանքեցին մանկավարժական, գիտական և կրոնական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ[26][27][28][29][30]:

Կրոնական և հասարակական գործիչ Անդրեյ Կուրաևը բնութագրել է Վասիլևային որպես մարդ, ով շատ բան գիտի XX դարի եկեղեցու պատմության դեռ փակ էջերց:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://ria.ru/spravka/20160819/1474792741.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Биография Ольги Васильевой»։ РИА Новости։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 «Васильева Ольга Юрьевна»։ Официальный ресурс Министерства образования и науки Российской Федерации։ Վերցված է 2016-08-28 
  4. 4,0 4,1 «Васильева Ольга Юрьевна»։ Официальный сайт Московского государственного гуманитарно-экономического университета։ Վերցված է 2016-08-19 
  5. «Путин принял отставку министра образования Ливанова»։ РИА Новости։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  6. «Путин согласился сменить министра образования»։ РБК։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  7. 7,0 7,1 «В России сменился министр образования»։ Интерфакс։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  8. «Эксперты прокомментировали кандидатуру Васильевой на пост министра образования»։ Lenta.ru։ Վերցված է 2016-08-19 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Кто такая Ольга Васильева: что известно о новом министре образования»։ ТАСС։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  10. Голованов Р. (2016-08-19)։ «Новый министр Васильева — Вундеркинд, дирижёр, знаток Церкви и дипломат»։ Комсомольская правда։ Վերցված է 2016-08-20 
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ igsu անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 «Васильева Ольга Юрьевна»։ Богослов.ру։ Վերցված է 2016-08-20 
  13. Васильева, О. Ю. Советское государство и деятельность Русской православной церкви в период Великой Отечественной войны : автореферат дис. … кандидата исторических наук : 07.00.02. — М., 1990. — 28 c.
  14. Васильева, О. Ю. Русская Православная Церковь в политике Советского государства в 1943—1948 гг. : диссертация … доктора исторических наук : 07.00.02. — М., 1998. — 294 с. + Прил. (72 с.).
  15. «Образовано Управление по общественным проектам»։ Сайт Президента России։ 2012-10-20։ Վերցված է 2016-08-19 
  16. «Указ Президента Российской Федерации от 16.09.2014 г. № 632 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»»։ Сайт Президента России։ Վերցված է 2016-08-20 
  17. «Подписан Указ «О Министре образования и науки Российской Федерации»»։ Сайт Президента России։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-19 
  18. Голованов Р. (2016-08-19)։ «Ольга Васильева — "Комсомольской правде": Надо осмыслить всё, что сделано в педагогике»։ Комсомольская правда։ Վերցված է 2016-08-20 
  19. «Министр образования РФ О. Васильева назвала свое назначение «долженствованием», а не «божествованием»»։ Агентство городских новостей «Москва»։ 2016-08-20։ Վերցված է 2016-08-20 
  20. Голованов Р (20 августа 2016)։ «Извините за «божествование»»։ Комсомольская правда։ Վերցված է 2016-08-21։ «Расшифровывая ответ на вопрос .. из-за качества связи я неверно передал её слова. Вместо «долженствование» (необходимость того, что должно свершиться) указал «божествование».» 
  21. Котляр П. (2016-08-20)։ ««Надеюсь, нам дали умного человека»»։ Газета.Ru։ Վերցված է 2016-08-20 
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ РБК что известно անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. 23,0 23,1 Голованов Р. (2016-08-19)։ «Новый министр Васильева — Вундеркинд, дирижёр, знаток Церкви и дипломат»։ Комсомольская правда։ Վերցված է 2016-08-20 
  24. Кашеварова А. Строгая учительница. Какой порядок наводит новый министр образования // Life.ru, 20.09.2016
  25. «Васильева Ольга Юрьевна»։ Официальный ресурс Министерства образования и науки Российской Федерации։ Վերցված է 2016-08-28 
  26. Козлов В., Рубин М., Рустамова Ф., Макутина М. (2016-08-19)։ «Консерватор из Кремля: что известно о новом министре образования»։ РБК։ Վերցված է 2016-08-20 
  27. «"Сохранить лучшее и не ломать через колено": реакция на смену главы Минобразования»։ ТАСС։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-20 
  28. ««Свой человек в сфере образования и науки»»։ BFM.ru։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-20 
  29. «РПЦ: назначение Васильевой в Минобр сделает более легким диалог с властью»։ РИА Новости։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-20 
  30. «Фортов: РАН настроена на конструктивную работу с новым главой Минобрнауки»։ РИА Новости։ 2016-08-19։ Վերցված է 2016-08-20