Օլգա Միլլես
Օլգա Միլլես գերմ.՝ Olga Milles | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1874[1] |
Ծննդավայր | Լայբնից, Շտիրիա, Ավստրիա[2][1] |
Վախճանվել է | հունվարի 3, 1967[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ և փորագրիչ |
Ամուսին | Կարլ Միլլես[1] |
Ազգականներ | Ռութ Միլլես[3] |
Օլգա Միլլես (շվեդերեն՝ Olga Milles, ծննդյամբ՝ Գրաններ, հունվարի 24, 1874[1], Լայբնից, Շտիրիա, Ավստրիա[2][1] - հունվարի 3, 1967[1], Գրաց, Ավստրիա[1]), ավստրիական ծագմամբ շվեդ նկարիչ, քանդակագործ Կարլ Միլլեսի կինը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլգա Գրանները ծնվել է Գրացում (Ավստրիա), 1874 թվականին: Դեռևս վաղ տարիքից նա ցուցաբերում էր նկարելու իր ունակությունը և արդեն տասներկու տարեկան հասակում ստացավ կրթաթոշակ Landschaftliche Zeichenakademie-ում սովորելու համար: Այնուհետև նա շարունակեց նկարչություն ուսումնասիրել Փարիզում և Մյունխենում և շուտով դարձավ պահանջված նկարիչ՝ մեծ թվով պատվերներով: Օլգան հիմնականում նկարում էր ավստրիական արիստոկրատների և նրանց երեխաների դիմանկարները[4]:
Օլգան ծայրաստիճան հավատացյալ էր և նույնիսկ մտածում էր կանանց մենաստանում նկարչության ուսուցչի տեղ գտնելու մասին: Նա չէր ձգտում ամուսնանալ, բայց 1898 թվականին Փարիզում ծանոթացավ շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսի և նրա քրոջ՝ Ռութ Միլլեսի հետ: Երբ Կառլն առաջարկություն արեց Օլգային, նա սկզբում հրաժարվեց, քանի որ ցանկանում էր իրեն ամբողջովին նվիրվել արվեստին: Այնուամենայնիվ, 1900 թվականին տեղի ունեցավ նրանց գաղտնի նշանադրությունը, իսկ 1905 թվականին՝ ամուսնությունը Գրացում: Հարսանիքից մեկ տարի անց Օլգան ամուսնու հետ տեղափոխվեց Շվեդիա: Ամուսինները երեխաներ չունեին[4]:
1906 թվականին սկսվեց Միլլեսգորդենի շինարարությունը՝ տնով և շրջակա այգով: Սակայն, ըստ ամենայնի, այս նախագծով ավելի շատ հետաքրքրված էր Կառլը, քան Օլգան: Նա տխրում էր տան համար, անվստահություն էր զգում իր իսկ արվեստի հանդեպ և Միլլեսգորդենի վեհությունը ճնշում էր նրան: Ուստի նա նախընտրեց ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողների հետ Գրացում[4]:
Ամուսնությունից հետո Օլգան շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ, չնայած փոքր ծավալով: Նրա գործերից ոչ բոլորն են պահպանվել, քանի որ նա ծայրաստիճան ինքնաքննադատաբար էր վերաբերվում իր գործերին և հավանաբար ոչնչացրել էր իր նկարների ու էսքիզների մի մասը: 1931 թվականին Կառլ Միլլեսին հրավիրեցին դասավանդելու Դետրոյթի Կրենբրուկսի արվեստի ակադեմիայում և հետագա 20 տարիները ամուսիններն անցկացրեցին Միացյալ Նահանգներում ՝ Շվեդիա վերադառնալով միայն 1951 թվականին[4]:
1955 թվականին Կառլ Միլլեսի մահից հետո Օլգան վերադարձավ հայրենի Գրաց, որտեղ էլ մահացավ 1967 թվականին 93 տարեկան հասակում: Նրա աճյունը տեղափոխվեց Շվեդիա: Թաղված է Միլլեսգորդենում[4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|