Ռութ Միլլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Միլլես
ֆր.՝ Ruth Anna Maria Andersson-Milles
Ծնվել էապրիլի 19, 1873(1873-04-19)[1][2][3][…]
ԾննդավայրVallentuna parish, Vallentuna Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][6]
Մահացել էփետրվարի 11, 1941(1941-02-11)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Իտալիա[7]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1893)[6], Էկոլ դը Բո Արթ[8] և Կոլարոսսիի ակադեմիա[8][7]
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունգրող և քանդակագործ
Ծնողներհայր՝ Emil "Mille" Andersson?[4][5]
 Ruth Milles Վիքիպահեստում

Ռութ Միլլես (շվեդ.՝ Ruth Anna Maria Anderson, ապրիլի 19, 1873(1873-04-19)[1][2][3][…], Vallentuna parish, Vallentuna Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][6] - փետրվարի 11, 1941(1941-02-11)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[7]), շվեդ քանդակագործ, գրող։ Հիմնականում ստեղծել է ֆիգուրներ և բարձրաքանդակներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Միլլեսը ծնվել է 1873 թվականին, Ստոկհոլմի մոտ Վալենտունա բնակավայրում, Շվեդիայում լիկյորի (brännvin) արտադրության գլխավոր վերաչափիչ Էմիլ Անդերսոնի (1843–1910) ընտանիքում։ Հոր մականունը "Mille" էր։ Ընտանիքում կային ևս երկու երեխա, երբ Ռութի մայրը մահացավ ծննդաբերության ժամանակ և հայրը նորից ամուսնացավ, և Ռութն ունեցավ ևս երեք քույր-եղբայր։ Ռութի եղբայրը՝ Կարլ Միլլեսը (1875–1955), քանդակագործ էր, խորթ եղբայրը՝ Էվերտ Միլլեսը, ճարտարապետ[9]։ Ի տարբերություն եղբոր` Կարլի, Միլլեսը կրթվել է քոլեջում։ 1892–1893 թվականներին սովորել է Ստոկհոլմի Tekniska Skolan-ում (Տեխնիկական դպրոց), որի իրավահաջորդը Կոնստֆակ Արվեստի, արհեստների և դիզայնի համալսարանն էր, որից հետո 1894-1898 թվականներին՝ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և տաղանդի շնորհիվ մեկ տարի առաջ է անցել ծրագրից։ Հաճախել է Թեոսոֆիայան միություն, Հասարակություն, ինչն իր ազդեցությունն է ունեցել նրա հետագա աշխատանքների վրա[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականի աշնանը Միլլեսը մեկնել է Փարիզ, մոտավորապես Մարլի մեկնելուց մեկ տարի անց։ Այնտեղ սովորել է Կոլարոսի ակադեմիայում և Գեղարվեստի դպրոցում։ Միաժամանակ ուղեւորություններ է կատարել դեպի Ֆրանսիա և Գերմանիա[10]։ նրա Միլլեսն ու եղբայրը Փարիզում շատ ժամանակ են անցկացրել, որտեղ նրանք համագործակցել են որպես արվեստագետներ և համատեղ ընկերություն են ստեղծել[11]։ Ի թիվս այլ բաների, ընկերությունը վաճառել է Ռութ Միլլեսի ստեղծած փոքր բրոնզե ֆիգուրները։ Ամառները անց է կացրել Բրետանիի մոտ գտնվող Բրիակ ձկնորսական գյուղում, որտեղ ոգեշնչվել է տեղական ձկնորսների կյանքից, որոնք նրա քանդակների համար թեմա են հանդիսացել։ Ռութի քանդակները ստեղծված են վաղ իմպրեսիոնիստական ոճով[9]։ Ֆրանսիայում բնակվելու տարիներին Ռութն ու եղբայրը փոխել են իրենց ազգանունը և վերցրել հոր «Միլլես» մականունը[10]։ 1902 թվականին Փարիզյան սալոնից Միլլեսը պատվավոր մրցանակ է ստանում[9]։ Հաջորդ տարի հիվանդանում է տուբերկուլյոզով[12] և վերադառնալով Շվեդիա՝ բնակություն հաստատում Լիդինգյոում[9], որտեղ հիմնում է ստուդիա, որը երբեմն կիսում էր եղբոր կնոջ՝ Օլգա Միլլեսի հետ։

Միլլեսը բազմաթիվ պատվերներ է ստացել Ստոկհոլմի մշակութային հաստատություններից, այդ թվում՝ Թագավորական դրամատիկական թատրոնից, ստեղծելու մեդալյոններ և երգչուհի Ջեննի Լինդի, դերասան Ջորջ Դահլքվիսթի կիսանդրիները[10]։ 1904-1916 թվականներին Միլլեսը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների Սենթ Լուիսում (1905) և Բուենոս Այրեսում, (1910) և արժանացել արծաթե մեդալների[10][11], Հռոմում (1911), Սան Ֆրանցիսկոյի Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսին (1915) և Շարլոտտենբորգի գարնանային ցուցահանդեսին, Դանիա (1916)։ Այնուամենայնիվ, առողջության վատթարացման պատճառով Միլլեսը ստիպված էր թողնել քանդակագործությունը և սկսել նկարել[11], այնուհետև նաև գրել։ Նկարազարդել է իր հեղինակած, ինչպես նաև այլ հեղինակների գրքեր[9]։

1932 թվականին Միլլեսը տեղափոխվել է Հռոմ։ Նրա առողջական վիճակը վատթարանում էր, նրա մոտ սկսվեց գանգրենա և ստիպված էին անդամահատել ոտքը։ Միլլեսը մահացել է 1941 թվականին Հռոմում։ Թաղված է Հռոմի բողոքական գերեզմանոցում[10]։

Միլլեսի աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[13] և Տիլսկա ցուցասրահում։ Էլլեն Քեյի տանն (Շտրանդ, Վեթեռն լճի մոտ) են գտնվում Միլլեսի հեղինակած մի կիսանդրի և մի կտավ[10]։

Ընտրյալ քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհի Ջեննի Լինդի մարմար կիսանդրին, մոտ 1915 թվական
  • Blåsväder ("Windy weather")
  • Flitiga Kajsa ("Diligent Kajsa")
  • Moder med barn ("Mother and child")
  • Flicka med knyte ("Girl with bundle")
  • Mjölkflicka ("Milkmaid")

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dagarnas grå och blommornas blå ("The Grey of the Days and the Blue of the Dreams") a collection of poems, Nationalförlaget (1918)
  • Trollskrattet ("The Laughter of the Troll"), a children's tale, Åhlén & Åkerlund (1923)
  • Didrik Flygare ("Didrik the Aviator"), a children's tale, Almqvist & Wiksell (1924)
  • Glohit och Glodit ("Looky Here and Looky There"), a children's tale, Svenska andelsförlaget (1926)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Vallentuna kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/1582/C I/5 (1861-1873), bildid: 00050462_00066
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 119.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ruth Anna Maria Milles
  8. 8,0 8,1 Ruth Milles
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 G-m, H (1985–1987). «Milles, släkt». Svenskt biografiskt lexikon (Swedish). Vol. 25. Stockholm: National Archives of Sweden. էջ 509. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Ruth Milles». www.millesgarden.se. Millesgården. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 E-ER (1908 թ․ հունիսի 25). Nordling, Johan (ed.). «Hos Ruth Milles» (PDF). www.ub.gu.se. Idun. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Ruth Milles 1873–1941». www.signaturer.se. signaturer.se. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «RUTH Anna Maria MILLES». www.lexikonettamanda.se. Konstnärslexikonett Amanda. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]