2006 թվականին Օլասաբալով հետաքրքրվել են «Ռեալ Մադրիդը» և «Լիվերպուլը», սակայն «Բարսելոնա Բ»-ի ղեկավարությունը որոշեց խոստումնալից դարպասապահին թողնել իրենց թիմում։ 2007 թվականի հունիսին Օլասաբալը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ մինչև 2009 թվականը։ «Բարսելոնայի» դարպասը պաշտպանելու հնարավորություն առաջին անգամ ստացել է 2007 թվականի օգոստոսի 5-ին՝ Չինաստանի«Բեյցզին Գոանի» դեմ ընկերական խաղում։
«Բարսելոնայի» հիմնական կազմում նորամուտը կատարել է 2008 թվականի հունվարի 2-ին երկրի գավաթի խաղարկության «Ալկոյանոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։2 ոչ-ոքի հաշվով։ Ամբողջ խաղը Օյերն անցկացրել է լավ, սակայն արդյունքում բաց է թողել երկու գնդակ։ 2009 թվականի մայիսի 17-ին Օյերին է վստահել դարպասի պաշտպանությունը՝ Իսպանիայի առաջնության«Մալյորկայի» դեմ խաղում։ Խաղն ավարտվել է կատալոնացիների 1։2 հավով պարտությամբ, սակայն «Բարսան» այդ խաղից առաջ էլ երկրի չեմպիոն էր։