Օթար Կիտեիշվիլի
Օթար Կիտեիշվիլի վրաց.՝ ოთარ კიტეიშვილი | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | Վրացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1996 (29 տարեկան) | ||
Ծննդավայր |
Ռուսթավի, ![]() | ||
Հասակ | 170 | ||
Քաշ | 65 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օթար Կիտեիշվիլի (վրաց.՝ ოთარ კიტეიშვილი, մարտի 26, 1996[1], Ռուսթավ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ։ Ավստրիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող Գրացի «Շտուրմ» թիմի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Հասակը 173 սանտիմետր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օթարը ծնվել է 1996 թվականի մարտի 16-ին Վրաստանի Ռուսթավ քաղաքում։ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի սան է։ Ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է Ռուսթավի «Մետալուրգ» թիմում, որտեղ երկու տարեշրջան անցկացնելուց հետո վերադարձել է Թբիլիսի, հինգ տարեշրջան խաղացել հայրենի «Դինամո»-ի կազմում, խփել 17 գոլ, նվաճել Վրաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները, մասնակցել Եվրոպայի չեմպիոնների լիգալի և ՈՒԵՖԱ-ի լիգայի նախնական փուլերի խաղերին[2]։ 2018 թվականի հուլիսի 31-ին տեղափոխվել է ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ»։
2014 թվականին հանդես գալով Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում՝ աչքի է ընկել ռումինացիների դեմ խաղում և դարձել երկու գոլի հեղինակ[3]։ 2017 և 2019 թվականներին մասնակցել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական խաղերին, ընդ որում՝ եղել է համապատասխան տարիքային խմբի վրացական հավաքականի ավագը[3]։ 2017 թվականի հունվարի 23-ին նա իր նորամուտն է նշել Վրաստանի ազգային հավաքականի կազմում՝ Դուբայում մասնակցելով Ուզբեկստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 2:2 հաշվով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballDatabase.eu կայքում(անգլ.)
- ↑ 3,0 3,1 Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ↑ «Uzbekistan draws with Georgia in friendly». The Tashkent Times. 2017 թ․ հունվարի 24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- პროფილი Transfermarkt-ზე (անգլ.)
- პროფილი Soccerway-ზე (անգլ.)
- პროფილი უეფა-ს ოფიციალურ საიტზე (անգլ.)
- პროფილი სფფ-ის ოფიციალურ საიტზე(չաշխատող հղում) (վրաց.)
- პროფილი დინამოს ოფიციალურ საიტზე (վրաց.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Կիտեիշվիլի» հոդվածին։ |
|