Jump to content

Օբերտան Գաբրիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օբերտան Գաբրիել
ֆր.՝ Gabriel Obertan
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1989(1989-02-26)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Գաբրիել Անտուան Օբերտան (ֆր.՝ Gabriel Antoine Obertan; փետրվարի 26, 1989(1989-02-26)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Շառլոթ Ինդեպենդենս» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելը կարիերան սկսել է տեղի «Պանտեն» ակումբում, իսկ 2002 թվականին տեղափոխվել է «Փարիզ» ակումբի երիտասարդական ակադեմիա։ Մեկ տարի այնտեղ անցկացնելուց հետո նա, ինչպես «Փարիզի» տաղանդավոր երիտասարդների մեծ մասը, տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն»։ Մեկ տարի անց Գաբրիելը տեղափոխվեց Հայտնի «Կլերֆոնտեն» ֆուտբոլային ակադեմիա։ Հենց այնտեղ նա գրավեց «Բորդոյի» սկաուտների ուշադրությունը։ Մեկ տարի «Կլերֆոնտենում» անցկացնելուց հետո նա տեղափոխվեց «Բորդո»։

Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի պահեստայինների լիգայում անցկացնելուց հետո 2006 թվականին Գաբրիելը «Բորդոյի» հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ երեք տարի ժամկետով։ 2006/07 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում և ստացել 26 համարի մարզաշապիկը։ Նրա նորամուտը ակումբում տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Վալանսիենի» դեմ առաջնության խաղում։ Այդ պահին Գաբրիելը 17 տարեկան էր։ «Վալանսիենն» այդ խաղում հաղթել է 0:2 հաշվով։ 2007 թվականի ապրիլի 22-ին Օբերտանը խփեց իր առաջին գոլը «Սենտ Էտիենի» դեմ խաղում (Խաղն ավարտվեց «Բորդոյի» հաղթանակով՝ 2-0 հաշվով)։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Գաբրիելն անցկացրել է 17 հանդիպում, որոնցից 16-ը՝ սկսած պահեստայինների նստարանից։

Օբերտանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ 2007/08 մրցաշրջանում[4], որում նա արդեն անցկացրել է 26 հանդիպում և խփել 2 գնդակ, չնայած մինչ այժմ հիմնականում միայն փոխարինման է դուրս եկել, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նրան գերադասում էր այլ հարձակվողներից։ 2008/09 մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում Օբերտանը շարունակում էր հանդիպումների մեծ մասը սկսել պահեստայինների նստարանին, չնայած խաղաժամանակ ստանալիս նա ապացուցում էր իր դասը, օրինակ՝ «Գենգանի» դեմ խաղում, որի դարպասը նա խփեց երկու գնդակ։ «Բորդոն» պայքարում էր չեմպիոնական տիտղոսի համար, և Գաբրիելը դադարեց հայտնվել թիմի կազմում, ուստի Լորան Բլանը որոշեց նրան վարձավճարով ուղարկել «Լորյան» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[5]։

Լորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելը «Լորյանի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ «Գրենոբլի» դեմ խաղում դառնալով ընդամենը մեկ գոլի հեղինակ։

Խաղադաշտում րոպեների միջին տևողությունը ընդամենը 37 րոպե էր։ Գաբրիելը «Լորյանի» մեկնարկային կազմում նորամուտը նշեց «Օլիմպիկ Լիոնի» դեմ խաղում և խաղաց 84 րոպե և փոխարինվեց Բերտրան Ռոբերտով։

Օբերտանն իր ելույթներով գրավել է արտասահմանյան մի շարք ակումբների ուշադրությունը։ Անգլիական «Չելսին» ֆուտբոլիստին հետեւում էր 2007 թվականից[6]։ Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Յուվենտուսը» և «Ռեալը»։ Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Յուվենտուսը» և «Ռեալը»։ Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»[7], «Արսենալը»[8], «Յուվենտուսը»[9] և «Ռեալը»[10]։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 8-ին Գաբրիելը չորս տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[11] և իր համար վերցրեց 26 համարը։ Մեջքի վնասվածքի պատճառով Օբերտանը բաց թողեց 2009/10 մրցաշրջանի մեկնարկը և վերականգնվեց միայն հոկտեմբերի վերջին՝ լիգայի գավաթի «Բարնսլիի» հետ խաղում։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում Օբերտան իր նորամուտը նշեց խմբային փուլի 4-րդ տուրում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որտեղ փոխարինման դուրս եկավ Ֆեդերիկո Մակեդայի փոխարեն։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը նա խփել է թուրքական «Բուրսասպորի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղում 73-րդ րոպեին Փակ Ջի Սոնգի փոխանցումից հետո։ Իսկ ԱՊԼ-ի խաղերում Օբերտան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլ չի խփել։ Եվրոպական շատ պարբերականներ Օբերտանին ներառել են «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ձախողումների թոփ 10-յակում։

Նյուքասլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 9-ին հայտարարվեց Օբերտան «Նյուքասլ Յունայթեդ» տեղափոխվելու մասին։ Ֆուտբոլիստը «կաչաղակների» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել[12][13]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 13-ին «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում՝ փոխարինման դուրս գալով խաղի ընդմիջմանը[14]։ Լիգայի գավաթի 2011/12 խաղարկության 3-րդ փուլի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում Օբերտան գոլային փոխանցում կատարեց Ֆաբրիսիո Կոլոչինիին, ով հաղթական գոլը խփեց խաղի 120-րդ րոպեին[15][16]։ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Սթոք Սիթիի» դեմ խաղում Գաբրիելն արդյունավետ փոխանցում է կատարել Դեմբա Բա-ին, ով հեթ տրիկ է կատարել այդ խաղում[17]։ «Նյուքասլի» կազմում 12 հանդիպում անցկացնելուց հետո Օբերտանը ոտքի մատին վարակ է բռնել և երկու շաբաթով դուրս է մնացել[18]՝ ապաքինվելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղին, որում Գաբրիելը խաղացել է 64 րոպե, իսկ «կաչաղակները» ոչ ոքի են խաղացել՝ 1:1[19]: Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Օբերտանն իր առաջին գոլը խփեց «Նյուքասլի» կազմում՝ 92-րդ րոպեին դաշտ դուրս գալուց ընդամենը 3 րոպե անց գնդակն ուղարկելով «Բլեքբերն Ռովերսի» դարպասը[20]։ 2015/16 մրցաշրջանի ավարտից հետո Օբերտանը կողմերի փոխադարձ համաձայնությամբ հեռացել է «Նյուքասլից»[21][22]։

Անժի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 24-ին երկու տարվա պայմանագիր է կնքել «Անժիի» հետ[23]։ «Անժին» գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել է Պավել Վրբային և ակումբը սկսել է վերակառուցումը։ Միանգամից եկան մի քանի որակյալ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իվո Իլիչևիչը, Սեդրիկ Յամբերը, Ֆելիսիո Բրաուն Ֆորբսը և Օբերտան։ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում «Անժիի» կազմում իր առաջին և միակ գոլը Գաբրիելը խփել է «Ուրալի» դեմ 7-րդ տուրի խաղում 25-րդ րոպեին Գեորգիևսկու փոխանցումից հետո։ Սակայն ձմռանը «Անժին» ֆինանսական խնդիրներ ուներ և ակումբը հրաժեշտ տվեց իր գլխավոր մարզիչ Պավել Վրբային և ակումբի աստղերին։ 2017-ի ձմռանը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Քրիսթալ Փելասը», «Լեգիան» և «ԱԵԿ» - ը, սակայն կողմերը համաձայնության չեն եկել։ Արդյունքում Օբերտանն ընտրել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուիգան Ատլետիկին»։

Ուիգան Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 31-ին հայտարարվեց «Ուիգան Ատլետիկի» հետ կես տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ակումբի կազմում ֆուտբոլիստը նորամուտը նշել է «Վուլվերհեմփտոն Ուոնդերերսի» դեմ 32-րդ տուրի խաղում, Օբերտան թիմը հաղթել է 1:0 հաշվով, իսկ ինքը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին Օմար Բոգլի փոխարեն։ «Ուիգան Ատլետիկի» կազմում իր առաջին և վերջին գոլը նա խփել է 41-րդ տուրի «Ուիգան Ատլետիկ» - «Ռոտերեմ Յունայթեդ» (3:2) խաղում 34-րդ րոպեին Ռայան Կոլքլաֆի փոխանցումից, ինչպես նաև գոլային փոխանցում կատարել Ալեքս Գիլբիի 65-րդ րոպեին։ «Ուիգան Ատլետիկը» չի երկարաձգել պայմանագիրը Օբերտան-ի հետ։ Գաբրիելը Չեմպիոնշիփի թիմի կազմում կես տարվա ընթացքում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Լևսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբերտանի կարիերան վերսկսելու հարցում հետաքրքրված էր բուլղարական «Լևսկին»։ 2017 թվականի հուլիսի 20-ին այդ մասին պաշտոնապես հայտարարվեց։ Պայմանագիրը կնքվել է երկու տարով։ Օբերտանն իր նորամուտը նշեց «Վիտոշ Բիստրիցայի» դեմ խաղում։ 2017/18 մրցաշրջանում «Լևսկու» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ և թիմի հետ դուրս եկել ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլ։ 2018/19 մրցաշրջանում «Լևսկին» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից սկսեց «Վադուցի» դեմ հանդիպումը։ Առաջին հանդիպումը կայացել է «Վադուցա» մարզադաշտում և Լիխտենշտայնի ակումբը հաղթել է 1:0 հաշվով։ Պատասխան խաղում «Լևսկին» 3:2 հաշվով հաղթել է մրցակցին, սակայն արտագնա գոլի կանոնով «Վադուցն» ավելի առաջ է անցել։ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Օբերտանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2021 թվականի հունիս։

ՖԱ Էրզրումսպոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարվել է թուրքական «ՖԱ Էրզրումսպոր» - ի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նորամուտը կայացավ «Ռիզեսպորի» դեմ 20-րդ տուրի խաղում (0:1)՝ Ռաշադ Մուհամեդի փոխարեն փոխարինման դուրս գալով 64-րդ րոպեին։ Առաջին արդյունավետ գործողությունները կատարել է «Սիվասսպորի» դեմ 22-րդ տուրի խաղում (4:2), երբ 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել։

Շառլոթ Ինդեփենդենս[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 19-ին Օբերտանը պայմանագիր է կնքել ամերիկյան Չեմպիոնշիփի «Շառլոթ Ինդեպենդենս» ակումբի հետ[24][25]։ «Ինդեպենդենսի» կազմում նորամուտը նշել է օգոստոսի 28-ին՝ «Տամպա Բեյ Ռաուդիսի» դեմ խաղում։ Սեպտեմբերի 22-ին «Մայամիի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը «Ինդեպենդենսի» կազմում[26]։

2022 թվականի սկզբին Օբերտանը փորձաշրջան էր անցնում ՄԼՍ-ի նորաստեղծ «Շառլոթ» ակումբում՝ գոլ խփելով Գրենադայի հավաքականի դեմ նախամրցաշրջանային խաղում[27]։

2022 թվականի հունիսի 16-ին Օբերտանը վերադարձավ «Շառլոթ Ինդեփենդենս»՝ պայմանագիր կնքելով 2022 թվականի մրցաշրջանի մնացած մասի համար մեկ ՅՈՒՍԼ լիգայում[28][29]։ 2023 թվականի հունվարի 21-ին Օբերտանը վերակնքեց պայմանագիրը «Շառլոթ Ինդեպենդենսի» հետ 2023 թվականի մրցաշրջանի համար[30][31]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում 2009 թվականի մարտի 31-ին կայացած ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել Անգլիայի երիտասարդական հավաքականի դարպասը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Յունայթեդ»

Ելույթների Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[32] Եվրոգավաթներ[33] Այլ[34] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 2006/07 17 1 2 0 4 0 0 0 23 1
2007/08 26 2 4 1 7 0 0 0 37 3
2008/09 11 0 2 2 5 0 1 0 19 2
Ընդամենը 54 3 8 3 16 0 1 0 79 6
Լորյան 2008/09 15 1 2 1 0 0 0 0 17 2
Ընդամենը 15 1 2 1 0 0 0 0 17 2
Մանչեսթեր Յունայթեդ 2009/10 7 0 3 0 3 0 0 0 13 0
2010/11 7 0 5 0 3 1 0 0 15 1
Ընդամենը 14 0 8 0 6 1 0 0 28 1
Նյուքասլ Յունայթեդ 2011/12 23 1 3 0 0 0 0 0 26 1
2012/13 14 0 2 0 8 1 0 0 24 1
2013/14 3 0 2 0 0 0 0 0 5 0
2014/15 13 1 2 0 0 0 0 0 15 1
2015/16 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդամենը 58 2 9 0 8 1 0 0 75 3
Անժի 2016/17 8 1 1 0 0 0 0 0 9 1
Ուիգան Ատլետիկ 2016/17 12 1 0 0 0 0 0 0 12 1
Լևսկի 2017/18 31 4 0 0 0 0 0 0 31 4
2018/19 20 1 0 0 2 0 0 0 22 1
ՖԱ Էրզրումսպոր 2018/19 10 1 0 0 0 0 0 0 10 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 222 14 28 4 32 2 1 0 283 20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Obertan prolonge pour deux ans». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Gabriel Obertan à Lorient». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  6. «CHELSEA : OBERTAN RECOMMANDÉ À SCOLARI». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Man Utd rival Chelsea for Bordeaux prospect Gabriel Obertan». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  8. «Arsenal, Man Utd alerted to Obertan frustrations». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  9. «la Juve sur Obertan». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Chelsea and United interested in Gabriel Obertan». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Юнайтед подписал Обертана». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
  12. Dan King (2011 թ․ օգոստոսի 9). «Obertan Joins Newcastle» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «Newcastle sign Gabriel Obertan from Man Utd on five-year deal». BBC Sport (անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. Anthony Marshall (2011 թ․ օգոստոսի 13). «Newcastle United 0 Arsenal 0» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. Feishev (2011 թ․ հոկտեմբերի 29). «Видеообзор голов в матче «Ноттингем Форест» — «Ньюкасл Юнайтед»» (ռուսերեն). Video.Yandex.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. Anthony Marshall (2011 թ․ սեպտեմբերի 20). «Forest 3 Newcastle 4 (After Extra-Time)» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. Dan King (2011 թ․ հոկտեմբերի 31). «Stoke 1 Newcastle 3» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. Anthony Marshall (2011 թ․ նոյեմբերի 3). «Obertan Out Of Everton Clash» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. Anthony Marshall (2011 թ․ նոյեմբերի 26). «Man United 1 Newcastle 1» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. Anthony Marshall (2012 թ․ փետրվարի 1). «Blackburn 0 Newcastle 2» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  21. «Obertan And Marveaux Leave Newcastle». Newcastle United FC (անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  22. «Newcastle United: Gabriel Obertan and Sylvain Marveaux leave Magpies». BBC Sport (անգլերեն). 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. «Экс-игрок «Манчестер Юнайтед» и «Ньюкасла» перешёл в «Анжи»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Charlotte Independence Sign French Midfielder, Gabriel Obertan». Charlotte Independence (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  25. «Independence Sign Veteran Midfielder Gabriel Obertan». USL Championship (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  26. «Charlotte Independence Secure Fourth Consecutive Clean Sheet in 2-0 Win Over Miami». Charlotte Independence (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  27. «Charlotte FC take 3-0 victory over Grenada in preseason opener». MLSsoccer.com (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. dhubbard (2022 թ․ հունիսի 16). «Charlotte Independence Re-Sign Gabriel Obertan for the Remainder of the 2022 Season». Charlotte Independence (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. «Independence Re-Sign French Veteran Gabriel Obertan». USL League One (անգլերեն). 2022 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. dhubbard (2023 թ․ հունվարի 21). «Charlotte Independence Re-Sign Premier League Midfielder Gabriel Obertan». Charlotte Independence (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. «French veteran Gabriel Obertan returns for third season in Charlotte». USL League One (անգլերեն). 2023 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  32. Кубок Франции, Кубок французской лиги, Кубок Англии, Кубок Футбольной лиги Англии.
  33. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА.
  34. Суперкубок Франции.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբերտան Գաբրիել» հոդվածին։