Քևին Վիմեր
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա | ||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||
Քաշ | 75կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սթոք Սիթի | ||||||||||||||
Համար | 5 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քևին Վիմեր (գերմ.՝ Kevin Wimmer, նոյեմբերի 15, 1992[1][2][3], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ։ Անգլիական «Սթոք Սիթի» ակումբի և Ավստրիայի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քևինը «Լասկ» ակումբի սան է։ Սկզբում նա խաղացել է երիտասարդական և պահեստային թիմերի կազմում, սակայն ԼԱՍԿ-ի՝ Ավստրիայի Բունդեսլիգայից դուրս մնալուց հետո հնարավորություն ստացավ խաղալու հիմնական կազմում։ 2011 թվականի հուլիսի 29-ին «Ֆյորստ» ակումբի դեմ խաղում Վիմերը կատարել է իր նորամուտն Ավստրիայի առաջին լիգայում[4]։ Սեպտեմբերի 30-ին «Ֆյորստի» դեմ խաղում Քևինը հեղինակել է իր առաջին գոլն ակումբի կազմում[5]։
2012 թվականի ամռանը Քևինը համալրել է գերմանական «Քյոլն» ակումբի կազմը։ Օգոստոսի 5-ին Բրաունշվեյգի «Այնտրախտ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Առաջին մրցաշրջանում Վիմերը պայքարել է հիմնական կազմում ընդգրկվելու համար, և խաղադաշտ է դուրս եկել 9 խաղերի ժամանակ, բայց երկրորդ մրցաշրջանում դարձել է թիմի առաջատաներից մեկը «այծերի» պաշտպանության գծում։ 2013 թվականի նոյեմբեր 29-ին «Սանկտ Պաուլի» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Քյոլնի»[7]։ Մրցաշրջանի արդյունքում Վիմերն իր ակումբին օգնել է անցնել էլիտար լիգա։ Օգոստոսի 23-ին «Համբուրգ» ակումբի հետ խաղում նա իր դեբյուտն է կատարել Բունդեսլիգայում[8]։
2015 թվականի ամռանը Վիմորը տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ» ակումբժ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն եվրո։ «Հոտսպուրի» հետ նա ստորագրել է հինգ տարվա պայմանագիր[9]։ 2016 թվականի հունվարի 23-ին «Քրիսթալ Փելաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտն Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հանդիպման երկրորդ կեսին փոխարինելով Յան Վերտոնգենին[10]։ Հաջորդ մրցաշրջանից հետո Քևինը օգնել է «Հոտսպուրին» գրավել 3-րդ տեղն առաջնությունում։ 2017 թվականի ամռանը Վիմերը տեղափոխվել է «Սթոք Սիթի»՝ ստորագրելով հինգ տարի պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 18 մլն ֆունտ եվրո[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղում Քևինը կատարել է իր նորամուտը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում[12]։
2016 թվականի ամռանը Վիմմերը ընդգրկվել է Ավստրիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Պորտուգալիայի հավաքականի դեմ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Фёрст VS. ЛАСК 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
- ↑ «ЛАСК VS. Фёрст 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
- ↑ «Айнтрахт Брауншвейг VS. Кёльн 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 5.
- ↑ «Санкт-Паули VS. Кёльн 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 29.
- ↑ «Кёльн VS. Гамбург 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
- ↑ «"Тоттенхэм" подписал Виммера» (ռուսերեն). soccer.ru. 2015 թ․ մայիսի 29.
- ↑ «Кристал Пэлас VS. Тоттенхэм Хотспур 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 23.
- ↑ ««Сток» приобрел Виммера у «Тоттенхэма» за 18 млн фунтов» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 29.
- ↑ «Австрия VS. США 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Португалия VS. Австрия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Վիմեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ