Քրքում գարնանային
Քրքում գարնանային | |
![]() Քրքում գարնանային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Crocoideae |
Ցեղ | Քրքում (Crocus) |
Տեսակ | Քրքում գարնանային (C. vernus) |
Միջազգային անվանում | |
Crocus vernus |
Քրքում գարնանային (լատ.՝ Crocus vernus), հիրիկազգիների ընտանիքին պատկանող սոխարմատավոր ծաղկաբույս։ Վայրի վիճակում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Եվրոպայում։ Բարձրությունը հասնում է 12-15 սանտիմետրի։ Տերևները նեղ են, երկարավում։ Ծաղիկները ձագարաձև են, սպիտակ, բաց մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլին կամ աշնանը։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսի սկզբին, երբ տերևները չորանում են, հողից սոխարմատները հանում են, չորացնում, առանձնացնում են մանրասոխերը (ձագուկներ) և սեպտեմբերի վերջին տնկում նախատեսված տեղում՝ 12 սմ խորությամբ, բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Բավականին լուսասեր է, սակայն լավ է տանում որոշ ստվերացումը։ Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, թեթև ավազակավային կամ ավազային, ջրաթափանց և օդաթափանց, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողերը։ Ցրտադիմացկուն է և ձմեռադիմացկուն է։ Բազմանում են նաև մանրասոխերով և սերմերով (աշնանը)։ Սերմնաբույսերը ծաղկում են կյանքի երրորդ տարում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լևոն Հարությունյան (1987)։ Քո շրջապատի ծաղիկները։ Երևան: «Արևիկ»։ էջ 226
|