Քրիստոֆեր Շոուլզ
Քրիստոֆեր Շոուլզ անգլ.՝ Christopher Latam Annus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1819[1][2] |
Ծննդավայր | Mooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 17, 1890[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3] |
Գերեզման | Forest Home Cemetery[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, քաղաքական գործիչ, լրագրող, խմբագիր և հրատարակիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the State Senate of Wisconsin? և member of the Wisconsin State Assembly? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզ (Շոուլս)[5] (անգլ.՝ Christopher Latham Sholes, փետրվարի 14, 1819[1][2], Mooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 17, 1890[1][2][3], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]), առաջին սերիական արտադրվող, կոմերցիոն հաջող տպագրական մեքենայի գյուտարարը։ Քրիստոֆերը գործընկերների հետ 1868 թվականին ստացել է տպագրական մեքենայի առաջին արտոնագիրը[6][7]։ Մի շարք տարիների ընթացքում աշխատել է գրամեքենայի կառուցվածքի կատարելագործման վրա, այդ աշխատանքի շրջանակներում 1871 թվականի ամռանը հայտնվել է QWERTY-ի դասավորության նախատիպը, սակայն ամբողջությամբ ձևավորվել է միայն 1878 թվականին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1819 թվականի փետրվարի 14-ին Փենսիլվանիա նահանգի Մուրսբերգ քաղաքում։ Քրիստոֆերը ուներ երկու ավագ եղբայրներ՝ Հենրի Շոուլզը և Չարլզ Շոուլզը։ 1816-1867 թվականներին Չարլզն ընտրվել Վիսկոնսինի Օրենսդիր ժողովի երկու պալատներում, ինչպես նաև եղել է Քենոշի քաղաքապետ։
Հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆերը հետևել է ավագ եղբայրների օրինակին և 1837 թվականին ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաք։ Այնտեղ նա եղբայրների՝ Չարլզի և Հենրիի հետ համատեղ հրատարակել է «Green Bay Wisconsin Democrat» թերթը։ 1839 թվականին նա դարձել է «Madison Wisconsin Enquirer»-ի կառավարիչը։ 1840 թվականին սկսել է հրատարակել Քենոշիի «Southport Telegraph»-ը, որը տարբեր գործընկերների և փոքր ընդմիջումների հետ մեկտեղ հրատարակվել է 17 տարի։Հետագայում նա կարճ ժամանակ համագործակցել է Միլուոկի քաղաքի տարբեր թերթերի հետ, ինչպիսիք են «Wisconsin Free Democrat»-ը, «News»-ը և «Sentinel»-ը[8]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում նա աջակցում էր դեմոկրատ Էնդրյու Ջեքսոնին, չնայած դրան, նա օգնում է ստեղծել Ազատ երկրի կուսակցությունը (ԱՄՆ) և Հանրապետական կուսակցությունը։ Հետևողականորեն աջակցելով Աբրահամ Լինքոլնին, Էնդրյու Ջոնսոնին, իսկ ավելի ուշ Լիբերալ հանրապետականներին, ի վերջո, միացել է Գրինբեկերների կուսակցությանը։ Նա երկու անգամ ընտրվել է Վիսկոնսինի նահանգի Սենատ 1848-1849 թվականներին և 1856-1857 թվականներին՝ Քենոշի շրջանից, իսկ 1852-1853 թվականներին ընտրվել է Վիսկոնսինի նահանգի օրենսդիր ժողով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Քրիստոֆեր Շոուլզը որոշ ժամանակ ծառայել է որպես Միլուոկիի փոստային բաժանմունքի պետ, ավելի ուշ եղել է Միլուոկիի հանրային աշխատանքների հատուկ լիազոր[8]։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուղեկցում էր Աբրահամ Լինքոլնին՝ որպես Վիսկոնսին նահանգի ներկայացուցիչ։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտին Միլուոկիի նավահանգստում բացվել է մաքսային կետ, իսկ Շոուլզան նշանակվել է դրա կառավարիչ։
Տպագրական մեքենայի գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոուլզը 1867 թվականին ձևակերպել է իր ստեղծած գրամեքենայի արտոնագիրը։ Մոդելը բավական հեռու էր կատարելությունից, իսկ ֆինանասավորումը բացակայում էր։ Այդ ժամանակ նա իր գյուտը վաճառել է Ռեմինգթոնի մեքենաշինական գործարանի սեփականատիրոջը։ Նոր տեխնիկայի գնորդ են դարձել գրողներ, խմբագիրներ և գործարարներ։ Կարծում են, որ գրամեքենայի վրա տպված առաջին գրական ստեղծագործությունը եղել է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակը։
QWERTY-ի դասավորության ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս թեմայով կան բազմաթիվ առասպելներ, որոնք մշտապես հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլում[9]։ Քրիստոֆեր Շոուլզը, որին հովանավորում էր Ջեյմս Դենսմորը, ստեղծում էր մեկ փորձանմուշ մյուսի ետևից՝ մշտապես փոխելով ստեղնաշարները և դասավորությունը[10]։
Ստեղների քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուտարարների առջև տպագրական մեքենաների խնդիր էր դրված տեղադրել բոլոր տառերը, կետադրական նշանները և հատուկ նիշերը, որոնք անհրաժեշտ են լիարժեք գրելու համար։ Քանի որ Շոուլզը ամերիկացի էր, նրա համար այբուբենը բաղկացած էր անգլերեն այբուբենի 26 տառերից։ Թվարկելիս տառերի հաջորդականությունը հետևյալն է.
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z
Անհրաժեշտ էին նաև բոլոր թվերը․
1 2 3 4 5 6 7 8 9 0
և հիմնական սիմվոլներն ու կետադրական նշանները․
, . ? & : ; ' - —
Գյուտարարները որոշել են տպել միայն մեծատառերը, այսպիսով, բոլոր տառերը, թվերը, կետադրական նշանները և նիշերը տեղադրելու համար անհրաժեշտ էր 45 ստեղներ և մեկ բացատ։ Դա ահռելի ծավալ էր։
1868 թվական՝ առաջին տպագրական մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]
1868 թվականին Քրիստոֆեր Շոուլզի առաջին արտոնագրված տպագիր մեքենայում գտվում էին տառերը՝ այբբենական կարգով և թվերը՝ 2-ից մինչև 9-ը։ 1-ի և 0-ի համար որոշել են հատուկ ստեղներ չստեղծել, դրանց փոխարեն աշխատել են I և O տառերով, այդպիսով նվազեցրել են ստեղների քանակը երկուսով։ Ըստ դիզայնի ստեղնաշարը հիշեցնում էր դաշնամուր և բավական լայն էր[11]․
- 3 5 7 9 N O P Q R S T U V W X Y Z 2 4 6 8 . A B C D E F G H I J K L M
Սակայն գրամեքենան մեծ էր և ավելի շուտ նման էր դաշնամուրի, այդ իսկ պատճառով տառերի նման դասավորությունը հանգեցրել է աշխատանքի հաճախակի ընդմիջումների և որոշակի խնդիրների։
Երեք շարքանի ստեղնաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
1870 թվականի ապրիլին ստեղնաշարի ձևը փոխում է «կոճականմանի», ինչը թույլ է տվել ստեղնաշարը դարձնել երեք շարքանի[6][12]։ Այսպիսով ստեղնաշարը ունեցել է հետևյալ տեսքը․
A E I Y U O B C D F G H J K L M Z X W V T S R Q P N
E I A D F G H J K L M C B
Չորս շարքանի ստեղնաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստիճանաբար բարելավելով գրամեքենան՝ Շոուլզը կառուցել է մոտ 50 փորձանմուշ՝ մշտական տեխնիկական բարելավումներով, ընդ որում դասավորությունը գրեթե միշտ փոփոխվել է[13]։ 1872 թվականի հունիսին Scientific American գիտական ամսագրում հրապարակվել է տպագիր մեքենայի լուսանկարով հոդված, որի դիզայնը մոտ է առաջին արդյունաբերորեն թողարկվող մեքենային։ Նրա ստեղնաշարը մոտ է ժամանակակից նմուշին, երեք շարքանի ստեղնաշարը փոխարինվել է չորսով և ավելացվել է «?» «&» նշանները Դասավորությունը դարձել է այսպիսին[14]․
2 3 4 5 6 7 8 9 — , ' | Q W E . T Y I U O - A S D F G H J K L M & Z C X V B N ? : R P
Ժամանակակից դասավորությունը ի տարբերություն այս դասավորության ունի ընդամենը չորս տարբերություն։ Ժամանակակից դասավորությունը ստանալու համար անհրաժեշտ էր կատարել հետևյալ փոփոխությունները. X-ի տեղը փոխել «C» «M» տառերով, «?»-ը «R»-ը «.»-ով, իսկ «P»-ի տեղը պետք է լինի «-»-ը։
1873 թվական՝ Sholes & Glidden[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստորեն, հենց այդ մեքենան գնացել է սերիական արտադրության, հետագայում այն անվանեցին Remington No.I, թողարկվել է նրա մոտ 5000 օրինակ։
.

2 3 4 5 6 7 8 9 - , ? Q W E R T Y U I O P : | A S D F G H J K L M & Z C X V B N ? ; . '
'[15]
Այս տարբերակում, ինչպես երևում է, իրենց տեղը գտել են P, R տառերը, կետը նույնպես տեղափոխվել է ներքևի ձախ անկյուն։
1878 թվական՝ Remington No.2[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տառերի ստեղների դասավորությունը լիովին համապատասխանում է QWERTY-ի ժամանակակից դասավորությանը։ Այսպիսով, կարելի է պնդել, որ QWERTY-ի տառային դասավորությունը ամբողջությամբ ձևավորվել է 1878 թվականին[16]։
“ ” $ r — & ′ ( ) 2 3 4 5 6 7 8 9 - Q W E R T Y U I O P A S D F G H J K L :; Z X C V B N M ,? |.
Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոուլզը 23 արտոնագրերի հեղինակ է, որոնցից 22-ը, այսպես թե այնպես, կապված են գրամեքենայի կամ էջերի ավտոմատ համարակալման մեքենայի հետ։ Ստորև բերված ցանկը դասավորված է ըստ լրացման ամսաթվի․
- US 44488, Soule, Samuel W. & C. Latham Sholes, "PAGING-MACHINE", published Mar 27, 1864, issued Sep 27, 1864
- US 57168, MOLLBE, C. F. J. & C. Latham Sholes, "IMPROVED SHOE-BRUSH", issued Aug 14, 1866
- US 59675, Soule, Samuel W. & C. Latham Sholes, "IMPROVEMENT IN NUMBERING-MACHINES", issued Nov 13, 1866
- US 59675, Sholes, C. Latham & Samuel W. Soule, "Numbering Mach", issued Nov 13, 1866
- US 64375, Sholes, C. Latham, "MACHINES FOR PRINTING NUMBERS", issued Apr 30, 1867
- US 79265, Sholes, C. Latham; Carlos Glidden & Samuel W. Soule, "Improvement in Type-writing Machines", published May 1, 1868, issued Jun 23, 1868
- US 79868, Sholes, C. Latham; Carlos Glidden & Samuel W. Soule, "Improvement in Type-writing Machines", issued July 14, 1868
- US 44488, Sholes, C. Latham, "IMPROVEMENT IN PAGING-MACHINE", published Jun 4, 1869, issued Jun 15, 1869
- US 118491, Sholes, C. Latham, "Improvement in Type-writing Machines", issued Aug 29, 1871
- US 118978, Sholes, C. Latham, "Improvement in Numbering Machines", issued Sep 12, 1871
- US 182511, Sholes, C. Latham & Matthias Schwalbach, "IMPROVEMENT IN TYPE-WRITING MACHINES", published Mar 30, 1872, issued Sep 19, 1876
- US 199382, Sholes, C. Latham, "IMPROVEMENT IN TYPE-WRITING MACHINES", published Jan 2, 1874, issued Jan 22, 1878
- US 200351, Sholes, C. Latham & Carlos Glidden, "Improvement in Type-writing Machines", published Jan 16, 1874, issued Feb 12, 1878
- US 207559, Sholes, C. Latham, "IMPROVEMENT IN TYPE-WRITING MACHINES", published Mar 8, 1875, issued Mar 27, 1878
- US 207557, Sholes, C. Latham, "IMPROVEMENT IN TYPE-WRITING MACHINES", published Arp 19, 1878, issued Aug 27, 1878
- US 207558, Sholes, C. Latham, "IMPROVEMENT IN TYPE-WRITING MACHINES", published Mar 27, 1878, issued Aug 27, 1878
- US 558428, Sholes, C. Latham, "TYPE WRITING MACHINE", published Dec 31, 1881, issued Apr 14, 1896
- US 418239, Sholes, C. Latham, "TYPE-WRITING MACHINE", published Jul 16, 1887, issued Dec 31, 1889
- US 464902, Sholes, C. Latham, "TYPE-WRITING MACHINE", published Jan 29, 1889, issued Dec 8, 1891
- US 568630, Sholes, C. Latham, "TYPE-WRITING MACHINE", published Sep 11, 1889, issued Sep 29, 1896
- US 559621, Sholes, C. Latham, "TYPE WRITING MACHINE", published Feb 18, 1890, issued May 5, 1896
- US 464903, Sholes, B. George & C. Latham Sholes, "TYPE-WRITING MACHINE", published Dec 24, 1890, issued Dec 8, 1891
- US 583156, Sholes, C. Latham, "TYPE WRITING MACHINE", published Sep 2, 1892, issued May 25, 1897
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The Scranton Tribune — Scranton.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Транслитерация имени.
- ↑ 6,0 6,1 (անգլ.) Weller, Charles Edward (1918), The early history of the typewriter, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/earlyhistorytyp00wellgoog
- ↑ (անգլ.) Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/leadingamericani00ilesrich
- ↑ 8,0 8,1 (անգլ.) Sholes, Christopher Latham 1819—1890 Archived 2009-02-10 at the Wayback Machine. Исторический портал штата Висконсин
- ↑ (անգլ.) The Truth of QWERTY Официальный блог Koichi Yasuoka известного специалиста по данной теме.
- ↑ Е. И. ДМИТРЕВСКАЯ и Н. Н. ДМИТРЕВСКИЙ МЕТОДИКА ПРЕПОДАВАНИЯ МАШИНОПИСИ ТЕОРИЯ МАШИНОПИСИ И МЕТОДИКА ИЗУЧЕНИЯ ТЕХНИКИ ПИСЬМА (С КУРСОМ УПРАЖНЕНИЙ) М. 1948
- ↑ Патент № 79868 14 июня 1868 года Исправлена явная ошибка с цифрой 9 которая в патенте отображена в виде цифры 6, в результате шестёрок получилось две
- ↑ (անգլ.) The Truth of QWERTY- Koichi Yasuoka
- ↑ (անգլ.) James Densmore: «Typewriting and Telegraphy», The Phonographic World, Vol.2, No.1 (September 1886), pp.6-7.
- ↑ (անգլ.) The Type Writer(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1872. — В. 27. — № 6. — С. 79.
- ↑ (անգլ.) Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, https://archive.org/details/leadingamericani00ilesrich
- ↑ Remington Standard 2
|
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 1890 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի լրագրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Լրագրողներ այբբենական կարգով