Քրիստին Սթյորմեր Սթեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստին Սթյորմեր Սթեյրա
Kristin Størmer Steira 2012-02-18.jpg
Քրիստին Սթյորմեր Սթեյրան Լեհաստանում տեղի ունեցող դահուկասպորտի մրցումներում, 2012 թվական
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական[1]
Բնօրինակ անուն`նորվ.՝ Kristin Størmer Steira
Ազգություն`Նորվեգացի
Մասնագիտացում`cross-country skier և երկար հեռավորություն վազող
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`Ապրիլի 30, 1981թ.
Ծննդավայր`Մու ի Ռանա, Ռանա, Նուռլան

Քրիստին Սթյորմեր Սթեյրա (նորվ.՝ Kristin Størmer Steira, ծնվ. է՝ ապրիլի 30, 1981թ., Մու ի Ռանա, Ռանա, Նուռլան), նորվեգացի դահուկորդուհի, Վանկուվերի 2010 թվականի օլիմպիակդայի հաղթող 4x5 կմ փոխանցավազքում, աշխարհի եռակի չեմպիոն: Օլիմպիական մեդալի է արժանացել իր մասնակցած երկրորդ օլիմպիական խաղերում՝ մինչ այդ չորս անգամ զբաղեցնելով չորրորդ և մեկ անգամ հինգերորդ տեղը:

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Սթեյրան առաջին անգամ աշխարհի գավաթին մասնակցել է 2002 թվականի մարտի 16-ին Օսլոյում՝ զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը; Առաջին անգամ մրցանակային (երկրորդ) տեղ է զբաղեցրել 2003 թվականի մարտի 18-ին Նովոյե Մեստոյում անցկացված աշխարհի գավաթի ժամանակ նորվեգական թիմի կազմում: Նույն թվականի փետրվարին հավաքագրվել է 2007 թվականի դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը պետք է տեղի ունենար Վալ դի Ֆիեմում: Այնտեղ Քրիստինը հանդես է եկել երկու առանձնահատուկ մրցավազքերում՝ դուատլոն և 30 կմ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 28-րդ և 25-րդ հորիզոնականները:

2003 թվականի նոյեմբերի 23-ին առաջին անգամ փոխանցավազքի թիմի կազմում հաղթել է Բեյտոսթոլենում անցկացված աշխարհի գավաթի մրցումներում; 2004 թվականի դեկտեմբերի 1ր-ին ավստրիական Ռամսաու ամ Դաչսթեյն բնակավայրում կրկին փոխանցավազքի թիմային արդյունքում աշխարհի առաջնության առանձնահատուկ մրցավազքում (15 կմ) առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2005 թվականի հունվարի 22-ին Պրաջելատոյում դուատլոնի մրցավազքում հաղթել է աշխարհի գավաթը: 2005 թվականին Օբերստդորֆում անցկացված դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնությունում նորվեգական թիմի կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել բրոնզե մեդալակիր դուատլոնի մրցավազքում: 2006 թվականին Թուրինում Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի ընթացքում եղել է հաղթողի հավակնորդ, սակայն չի կարողացել մեդալ նվաճել՝ զբաղեցնելով միայն չորրորդ հորիզոնականը բոլոր երեք առանձնահատուկ մրցավազքերում (դուատլոն, 10 կմ և 30 կմ): Այդ մրցումներից հետո Քրիստին Սթեյրան ստացավ «մշտական չորրորդ» մականունը:

2007 և 2009 թվականների դահուկային սպորտաձևերի ընթացքում Քրիստինը նվաճել էևս երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ: 2009 թվականի մարտի 22-ին շվեդական Ֆալուն քաղաքում նվաճել է աշխարհի գավաթի առանձնահատուկ մրցավազքի (10 կմ)իր երկրորդ հաղթանակը:

Քրիստին Սթեյրան Վանկուվերի 2010 թվականի Ձմեռային օլիմպիադայի դահուկավազքի մրցումներում մասնակցել է բոլոր տարածությունների մրցավազքերին: 10 կմ մրցավազքում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, իսկ դուատլոնի ժամանակ եղել է առաջատարների թվում՝ ավարտին հասնելով 3-րդ 4-րդը Յուստիոն Կովալչիկի հետ: Լուսանկարչական ուսումնասիրության արդյունքում երրորդ հորիզոնականը շնորհվել է Կովալչիկին, իսկ Քրիստիանը կրկին դարձել է չորրորդը: Մի քանի օր անց Քրիստին Սթեյրան նորվեգական թիմի կազմում մեկնարկել է երրորդ փուլում և նվաճել իր առաջին օլիմպիական մեդալը (միանգամից ոսկի): 30 կմ մեկնարկային վազքի վերջին փուլում մինչև վերջին պահը ընթանում էր առաջատարների շարքում, սակայն վերջնահաշվարկով զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը:

Ստորև ներկայացվում է աշխարհի գավաթում Քրիստիանի զվաղեցրած տեղերը՝

Սթեյրան մրցավազքի ժամանակ, 2006 թվական
  • 2003 թվական՝ 42,
  • 2004 թվական՝ 27,
  • 2005 թվական՝ 12,
  • 2006 թվական՝ 22,
  • 2007 թվական՝ 14,
  • 2008 թվական՝ 16,
  • 2009 թվական՝ 9:

Քրիստին Սթեյրա բնակվում է Նորվեգիայի Ֆրոգն ֆյուլքեյի Դյրոբակ քաղաքում: Ունի համալսարանական կրթություն մենեջմենթի գծով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=102553