Քրիստիան I (Անհալտ-Բեռնբուրգի իշխան)
Քրիստիան I, Անհալտ-Բեռնբուրգի իշխան, նաև հայտնի, որպես Քրիստիան Անհալտցի (գերմ.՝ Christian I. von Anhalt-Bernburg, մայիսի 11, 1568[1], Բերնբուրգ, Anhalt, Սրբազան Հռոմեական կայսրություն - ապրիլի 17, 1630[2][3][4][…], Բերնբուրգ, Գերմանիա[5]), գերմանացի իշխան՝ Ասկանիա տոհմից։ Եղել է Անհալտի կառավարող իշխանը, 1603 թվականից՝ վերածնված Անհալտ-Բեռնբուրգի իշխանության կառավարիչը։ 1595 թվականից՝ Վերին Պֆալցի նահանգապետը, իսկ հետո Պալատինի կուրֆյուրստ Ֆրիդրիխ IV-ի գլխավոր խորհրդականը։ Քրիստիանը եղել է բոհեմացի բողոքականների զորքի հրամանատարը Սպիտակ լեռան ճակատամարտում, որն ավարտվել է նրանց դեմ մարտնչող Հռոմեական սրբազան կայսրության զորքի հաղթանակով։ Քրիստիան Առաջինը փախել է Շվեդիա, այնուհետև՝ Դանիա, տարիներ անց ներում է խնդրել կայսր Ֆերդինանդ Երկրորդից և վերջինիս բարեհաճ թույլտվությամբ վերադարձել իր հայրենի իշխանական կալվածքը՝ Անհալտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119118416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.die-fruchtbringende-gesellschaft.de/files/fg_beacon.txt
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Parker, Geoffrey (ed.) (1997): The Thirty Years' War: Second Edition. Routledge.
- Pursell, Brennan C. The Winter King. Aldershot: Ashgate, 2003.
- Yates, Frances. The Rosicrucian Enlightenment. London; New York: Routledge, 1972. 0-415-26769-2
House of Ascania|11 May|1568|17 April|1630 | ||
Նախորդող՝ Joachim Ernest |
Prince of Anhalt with John George I, Bernhard (until 1596), Augustus, Rudolph, John Ernest (until 1601) and Louis 1586–1603 |
Հաջորդող՝ Principality partitioned in Anhalt-Dessau, Anhalt-Bernburg, Anhalt-Plötzkau, Anhalt-Zerbst and Anhalt-Köthen |
Նախորդող՝ Principality (re-)created |
Prince of Anhalt-Bernburg 1603–1630 |
Հաջորդող՝ Christian II |
|