Քրիստիան Օլիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Օլիվեր
գերմ.՝ Christian Oliver
Ծնվել էմարտի 3, 1972(1972-03-03)
ԾննդավայրՑելլե, Լյունեբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մահացել էհունվարի 4, 2024(2024-01-04)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԿարիբյան ծով, Սենթ Վինսենթ և Գրենադիններ[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և մոդել

Քրիստիան Օլիվեր (գերմ.՝ և անգլ.՝ Christian Oliver, իսկական անունը՝ Քրիստիան Կլեպսեր[3] մարտի 3, 1972(1972-03-03), Ցելլե, Լյունեբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - հունվարի 4, 2024(2024-01-04)[1], Կարիբյան ծով, Սենթ Վինսենթ և Գրենադիններ[2]), գերմանա-ամերիկացի դերասան[4], առավել հայտնի է գերմանական «Հատուկ ջոկատ «Կոբրա 11» հեռուստասերիալի 7-8 եթերաշրջաններում՝ դետեկտիվ տեսուչ Յան Ռիխտերի դերով[5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Օլիվերը ծնվել է 1972 թվականի մարտի 3-ին, Ստորին Սաքսոնիա նահանգի Սելլա քաղաքում[8]։ Փոքր տարիքում հարազատների հետ տեղափոխվել Է Մայնի Ֆրանկֆուրտ, որտեղ էլ մեծացել է[9][10]։

Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես մոդել։ Նա երեք ամիս համագործակցել է «BBDO» գովազդային գործակալությունների խոշոր համաշխարհային ցանցի հետ, որից հետո զբաղվել է դերասանությամբ[11]։ Նա դերասանական վարպետության դասեր է առել, ապա մեկնել Լոս Անջելես և 1994-1995 թվականներին նկարահանվել «Փրկված զանգը» սերիալում, որտեղ մարմնավորել է Բրայան Քելերի դերը։ 2002-2004 թվականներին Օլիվերը դարձավ հայտնի «Կոբրա 11» մարտաֆիլմի երկու եթերաշրջաններից հետո։ Դրան հաջորդել են այլ նշանակալի դերեր ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնք նա նկարահանվել է ԱՄՆ-ում և Գերմանիայում։

2010-2021 թվականերին Քրիստիան Օլիվերն ամուսնացել է Ջեսիկա Մազուրի հետ, 2011 թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը, երկու տարի անց՝ կրտսեր դուստրը։

Օլիվերն ամռան ամիսներին հաճախ է այցելել Գերմանիա՝ տեսակցելու իր հարազատներին[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 4-ին Քրիստիան Օլիվերը դստրերի՝ տասը տարեկան Մադիտայի և 12-ամյա Աննիկի հետ, միաշարժիչ մասնավոր ինքնաթիռով թռչել է Կարիբյան ծովի վրայով և այն վթարի է ենթարկվել Բեկիա քաղաքի մոտակայքում[13]։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 4 անձինք, այդ թվում՝ օդաչուն, մահացել են[14][15]։ Քրիստիան Օլիվերի նախկին կինը՝ Ջեսիկա Մազուրին այդ կապակցությամբ գրառում է արել՝ «Մեր դուստրերը․․․ իրենց հոր՝ Քրիստիանի հետ, վերադառնում էին Կարիբյան հանգստից, երբ միաշարժիչ ինքնաթիռը, որով նրանք ուղևորում էին, շարժիչի անսարքության պատճառով վթարի է ենթարկվել»[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1995-«Զանգով փրկվածները․ Նոր դաս»-(Բրայան Քելեր)[17]
  • 1995-«Դայակների ակումբ»-(Լուկա)[18]
  • 1997-Երկու քույր-(Թիմ)[19]
  • 1997- Կերեք ձեր սիրտը» (Դենիել Հաուս)[20]
  • 1999-Ռումբ Բեռլինի մոտ-(Կալե)[21]
  • 1999-Ռոմանտիկ մարտիկը-(Դենիս)[22]
  • 2001-«Քնիր ամուսնուս հետ»-(Բենի)[23]
  • 2001 «Ստաժյոր» (Քայլ)[24]
  • 2001-«Կրակի մեջ»-(Վեստեր)
  • 2002-«Լույս անտառում»-(Գաբրիել Բրաուն)
  • 2004-«Ցրտահարություն»-(Գանս)
  • 2002-2004-«Հատուկ ջոկատ «Կոբրա 11» -(Յան Ռիխտեր)
  • 2006-«Նմուշ երկու»-(Ադամ Շմիդտ)
  • 2006-«Լավ գերմանացին»-(Էմիլ Բրանդտ)
  • 2008- «Արագության մրցարշավորդ»-(Սնեք Օյլեր)
  • 2008-«Ջրաներկեր»
  • 2009-«Վալկիրիա» գործողությունը-(Ադամ, սերժանտ, մայոր)
  • 2009-«Պատրաստ եք թե ոչ»-(Քրիս)
  • 2009-«Հարգանքի տուրք»-(Սթիվ)
  • 2011-«Հրացանակիրները»-(Վենետիկյան ազնվական)
  • 2013-«Բարու և չարի տունը»-(Կրիս Քոլնի)
  • 2014-«Նինջա Ապոկալիպսիսի»-(Քեյջ)
  • 2014-«Հերկուլես»-(Արիուս)
  • 2015-«Սենսեյթ»-(Շտայներ)
  • 2015-«Մահվան վարպետ»-(Ուլրիխ Հեմբերգեր)
  • 2016-«Ժամանակից դուրս»-(Վերներ ֆոն Բրաուն)
  • 2019-«Իմ լավագույն Սուրբ Ծննդյան պարահանդեսը»-(Լուկաս)
  • 2020-«Որսորդները»-(Վիլհելմ Ցուղս, «Գայլ», բժիշկ Օսվենցիմում)
  • 2023-«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» (ձայն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 variety ‘Speed Racer’ Actor Christian Oliver and His Two Young Daughters Killed in Caribbean Plane Crash
  2. 2,0 2,1 2,2 El actor Christian Oliver y sus hijas, de 10 y 12 años, mueren en un accidente aéreo en el CaribeLa Nación, 2024.
  3. «Who Is Christian Oliver? Birth, Age, Wife, Movies, Children, Death, Net Worth & More». Jagranjosh.com (անգլերեն). 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  4. «Christian Oliver». Television Academy (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  5. Torsten Zarges. «Ich versuche vergeblich, dieses Hollywood-Stigma loszuwerden». dwdl.de.
  6. «Alerte Cobra: Un duo Explosif». nrj-play.fr.
  7. «Christian Oliver — Actor». TV Insider (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  8. «Christian Oliver Age, Wife, Daughters, Family, Biography, Net Worth, Death & More» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  9. «Christian Oliver: Action figure». appeal-democrat.com. 2019 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  10. Archive (2024 թ․ հունվարի 5). «Actor Christian Oliver, two daughters killed in plane crash». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  11. Torsten Zarges. «Ich versuche vergeblich, dieses Hollywood-Stigma loszuwerden». dwdl.de.
  12. «Speed Racer star Christian Oliver and two daughters killed in plane crash». The Independent (անգլերեն). 2024 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  13. Christian Oliver's family 'deeply saddened' by actor's death
  14. «Speed Racer star Christian Oliver killed in plane crash along with two daughters». Yahoo News (ավստրալիական անգլերեն). 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  15. Says, A. Browne (2024 թ․ հունվարի 5). «Plane 'exploded' after plunging into water off Bequia, witness says – iWitness News». iwnsvg.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
  16. «Christian Oliver, 'Speed Racer' Actor, Dies in Plane Crash».
  17. Saved by the Bell: The New Class (TV Series 1993–2000) - IMDb, Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին
  18. «Baby-Sitters Club Actor Christian Oliver and His 2 Young Daughters Killed in Caribbean Plane Crash». E! Online. 2024 թ․ հունվարի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  19. Dharanews (2024 թ․ հունվարի 6). «Hollywood Actor Christian Oliver And His 2 Daughters Die In Crash». Medium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  20. Eat Your Heart Out (1997) - IMDb, Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին
  21. «Bombs Under Berlin (1999) — The Filmaholic». thefilmaholic.com (անգլերեն). 1999 թ․ հունվարի 15. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  22. Matsutani, Rainer (1999 թ․ մարտի 12), Romantic Fighter, Christian Oliver, Thure Riefenstein, Drago Ragutin, ProSieben, Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին
  23. Kraemer, Donald (2001 թ․ հունվարի 10), Schlaf mit meinem Mann, Oliver Broumis, Bojana Golenac, Christian Oliver, RTL, Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին
  24. Kept (2001) - IMDb, Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Օլիվեր» հոդվածին։