Քուռի քարթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քուռի քարթակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Romanogobio
Տեսակ Քուռի քարթակ (R. persus)
Միջազգային անվանում
Romanogobio persus

Քուռի քարթակ (լատ.՝ Kura gudgeon), ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Քուռ և Արաքս գետերի ավազաններում, Ուրմիա լճի վտակում և Հադերչայում։ Հայաստանում տարածված է բոլոր գետերում, բացի Սևանա լճի ավազանից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են գետերի ավազային կամ ավազատիղմային տեղամասերի ջրի դանդաղ հոսքում։ Հայաստանի տարածքում գործնականորեն ուսումնասիրված չէ։ Բենթոսային օրգանիզմներով սնվող մերձհատակային տեսակ է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես տվյալների անբավարարության ունեցող տեսակ։

Վերջին տասնամյակներում թվաքանակը կտրուկ նվազել է։ Ներկայումս ձկնաբանական հավաքներում չի հանդիպում։

Վտանգման հիմնական գործոններն են ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը և որսագողությունը։

Չի պահպանվում: Արհեստական վերարտադրություն չի կատարվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6