Ոսկրոտ ձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկրոտ ձկներ
F de Castelnau-poissonsPl12.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Ձկներ
Դաս Ոսկրային ձկներ
Ենթադաս Ճառագայթալողակավորներ
Վերնակարգ Ոսկրոտ ձկներ
Լատիներեն անվանում
Teleostei


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 161105
NCBI 32443
EOL 2775808

Ոսկրոտ ձկներ , իսկական ոսկրային ձկներ (լատ.՝ Teleostei), ձկների վերնակարգ, որն ընդգրկում է մոտ 40 կարգ։ Մարմնի երկարությունը 1 սմ-ից (որոշ մանրաձկներ) մինչև 5 մ (լոքոներ են) է։ Կմախքը ոսկրային է, ողները երկգոգավոր։ Գանգի ոսկրերը լավ են զարգացած։ Մարմինը պատված է ոսկրային թեփուկներով, որոշ տեսակներինը թեփուկներից զուրկ է։ Մեծ մասն ունի աորտայի կոճղեզ (աորտայի սոխուկ), ավելի հնագույն տեսակները պահպանել են զարկերակային կոն։ Ոսկրոտ ձկներն առաջացել են միջին տրիասում, այժմ ծաղկման են հասել։ Ոսկրային ձկներին են պատկանում ժամանակակից ձկների տեսակների մոտ 90%-ը։ Տարածված են բոլոր ջրամբարներում, որտեղ կարող են ապրել ձկները։ Բաժանասեռ են, միայն մի քանի տեսակներ հերմաֆրոդիտ են։ Բեղմնավորությունը արտաքին է, որոշ ոսկրոտ ձկներ կենդանածին են։ Բուսակեր են, կան և կենդանական կերով սնվողներ և մակաբույծներ։ Ոսկրային ձկներին են պատկանում արդյունագործական համարյա բոլոր ձկները (համաշխարհային որսի 98%֊ը)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 636 CC-BY-SA-icon-80x15.png