Քուռի սպիտակաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուռի սպիտակաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Սպիտակաձուկ
Տեսակ Քուռի սպիտակաձուկ
Լատիներեն անվանում
Alburnus filippi
Հատուկ պահպանություն

Քուռի սպիտակաձուկ (լատ.՝ Alburnus filippi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկարությունը՝ 7-8 (երբեմն՝ մինչև 15) սմ զանգվածը՝ մինչև 40 գ և ավելի։ Բերանը դնչի ծայրին է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով, ստորին ծնոտը վերինից Երկար է։ Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հիմնականում պատված է թեփուկներով։ Պոչային լողակը մկրատաձև է, որի ստորին բլթակը վերինից մի փոքր երկար է։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 47-64 հատ։ Մեջքային լողակում կա 10-11 ճառագայթ, հետևալողակում՝ 13-17։ Ալանային ատամները երկշարք են։ Մեջքը և գլխի վերին մասը կեղտոտ դեղնականաչավուն են՝ արծաթագույն նրբերանգով։ Կողքերը արծաթափայլ են, փորիկը՝ արծաթասպիտակ։ Կենդանի ձկների կողքերի վերին մասով ձգվում է լավ արտահայտված մոխրասև շերտ, որի վերին մասում, որոշակի լուսավորության դեպքում, ի հայտ է գալիս կանաչաոսկեգույն Մեկ այլ շերտ։ Մահացած ձկների կողքերը դառնում են արծաթավուն՝ առանց սև շերտի։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետևալողակը՝ հաճախ անգույն։ Աչքի ծիածանաթաղանթը սպիտակաարծաթավուն է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Աեռ. Երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են ու ցածրամարմիև՝ ավելի երկար զույգ լողակներով։ Բազմացման շրջանում նրանց գլխի և լողակների վրա հայտնվում է «մարգարտյա» ցան։ Բազմանում է գարնանը և ամռանը (կախված ջրի ջերմաստիճանից)։ Բեղունությունը հասնում է մինչև 8 հազար ձկնկիթի։ Ապրում է վտառներով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակեր է։ Անվում է մանր անողնաշարավորներով (միջատներ, նրանց թըրթուրները, ջրային իշուկներ, ջրալվեր և այլն), երբեմն՝ ջրային բույսերով, նաև ձկնկիթով ու ձկների թրթուրներով։ Արդյունաբերական նշանակություն չունի։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ախուրյան, Քասաղ, Եղեգիս, Որոտան գետերում և նրանց ջրերով սնվող արհեստական լճակներում ու ջրանցքներում։ Ավելի հաճախ հանդիպում է գետերի արագահոս տեղամասերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Կաղապար:Fishbase