Քուն (նկար, Ֆրանց Մարկ)
Քուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանց Մարկ[1] |
տարի | 1912[2] |
բարձրություն | 100,5 սանտիմետր |
լայնություն | 135,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Զինդելսդորֆ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տիսեն-Բորնեմեսի թանգարան |
հավաքածու | Տիսեն-Բորնեմեսի թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Dream (660 (1978.15)) (Franz Marc) Վիքիպահեստում |
«Քուն» (գերմ.՝ Der Traum), հրեական ծագումով գերմանացի գեղանկարիչ, գերմանական Էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ, «Կապույտ հեծյալ» նկարչական միության մասնակից և գլխավոր կազմակերպիչ Ֆրանց Մարկի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1912 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 105,5 × 135,5 սմ։
Այսօր «Քուն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տիսեն-Բորնեմեսի թանգարանում[3] (Մադրիդ, Իսպանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանս Մարկը «Քուն» ստեղծագործությունում վարպետորեն արտացոլել է «օրգանական ռիթմը՝ աշխարհում ամեն ինչը»․ այստեղ կիրառվել է իտալական ֆուտուրիզմն ու ֆրանսիական կուբիզմը[3]։ Կոմպոզիցիան արված է դինամիկ գծերով, որոնք դուրս են գալիս առաջին պլանի ֆիգուրից՝ քնած մերկ կնոջից, որը դարձել է ներդաշնակության խորհրդանիշ՝ մարդկային կյանքը կապելով կենդանիների թագավորությանը[3]։ Հեղինակը կտավում պատկերել է տարբեր էություններ, որոնք կարծես կնոջ երզում են հայտնվել։ Դրանց գույները խորհրդանշական են․ կապույտը՝ տղամարդկային սկիզբն է, դեղինը՝ կանացիությունն ու բարիությունը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քուն» ստեղծագործությունը Ֆրանց Մարկը նվիրել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից Վասիլի Կանդինսկուն 1912 թվականի վերջում կամ 1913 թվականի տարեսկզբին։ Կանդինսկին փոխադարձ Մարկին է նվիրել իր «Իմպրովիզացիա 12։ Ձիավոր» կտավը։ Երբ Կանդինսկին գտնվում էր Ռուսաստանում (1914-ից 1921 թվականներին), «Քուն» նկարը ի պահ է տալիս գերմանացի նկարչուհի և գրաֆիկ, էքսպրեսիոնիզմի, քսաներորդ դարասկզբի մյունխենյան ավանգարդիստական արվեստի ներկայացուցիչ Գաբրիելա Մյունտերին․ ըստ Մարկի հրահանգի նկարը ցուցադրվել է Մյունխենում և Վիսբադենում կազմակերպված ցուցահանդեսներին։ Տարիներ անց, երբ ամերիկացի նկարչուհի, աբստրակցիոնիստ ու կոլեկցիոներ Քեթրին Դրեյերն այցելում է Կանդինսկուն Բաուհաուզում, «Քունն» ընտրվում է Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին ցուցադրելու համար, որն անցկացվել է Նյու Յորքում և ամերիկյան այլ քաղաքներում 1926 և 1927 թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/222421
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/marc-franz/dream
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «The Dream». Museo Nacional Thyssen-Bornemisza (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Национальный музей Тиссен-Борнемиса. Краткий путеводитель по музею = Museo Nacional Thyssen-Bornemisza / пер. Н. Носенко, С. Самарина. — Мадрид: Музей Тиссен-Борнемиса, 2019. — С. 39. — 73 с. — ISBN 978-84-15113-22-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քուն» ստեղծագործությունը» Տիսեն-Բորնեմեսի թանգարանի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուն (նկար, Ֆրանց Մարկ)» հոդվածին։ |
|