Քորիոռետինիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քորիոռետինիտ, աչքի անոթաթաղանթի (աչքի բարակ պիգմենտային անոթային ծածկույթ) և ցանցաթաղանթի բորբոքում։ Այն հետին ծիածանաբորբի տեսակ է։ Եթե բորբոքվում է միայն անոթաթաղանթը և ոչ ցանցաթաղանթը, ապա կոչվում է անոթաթաղանթաբորբ[1]։ Այս պոտենցիալ կուրացում առաջացնող պաթոլոգիան բուժելիս ակնաբույժի նպատակն է վերացնել բորբոքումը և նվազագույնի հասցնել հիվանդի թերապիայի հնարավոր ռիսկը։

Քորիոռետինիտ
աչքի անոթաթաղանթի և ցանցաթաղանթի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառախտահարում տոքսոպլազմոզով և ցիտոմեգալովիրուսով, իմունային անբավարարություն, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, իմունոսուպրեսոր դեղամիջոցների օգտագործում
Հիվանդության ախտանշաններմշուշոտ տեսողություն, ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություններ, աչքի ցավ կամ կարմրություն, լույսի նկատմամբ զգայունություն կամ չափից դուրս արցունքահոսություն
Բժշկական մասնագիտությունԱկնաբուժություն
Բուժումհամակարգային կորտիկոստերոիդներ և հակաբիոտիկներ
 Chorioretinitis Վիքիպահեստում

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորիոռետինիտի ախտանիշներն են մշուշոտ տեսողությունը, ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխությունը, աչքի ցավը կամ կարմրությունը, լույսի նկատմամբ զգայունությունը կամ չափից դուրս արցունքահոսությունը[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորիոռետինիտը հաճախ կապված է տոքսոպլազմոզով և ցիտոմեգալովիրուսով վարակվածության հետ (հիմնականում նկատվում է այն հիվանդների մոտ, ովքեր ունեն իմունային անբավարարություն, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կամ օգտագործում են իմունոսուպրեսոր դեղամիջոցներ)[3]։ Տրանսպլացենտար փոխանցման միջոցով բնածին տոքսոպլազմոզը կարող է նաև հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են քորիոռետինիտը, հիդրոցեֆալուսը և ուղեղային կալցիֆիկացիան։ Քորիոռետինիտի այլ հնարավոր պատճառներն են սիֆիլիսը, սարկոիդոզը, տուբերկուլյոզը, Բեխչետի հիվանդություն, օնխոցերկոզը կամ Արևմտյան Նեղոսի վիրուսը[4]։ Քորիոռետինիտը կարող է առաջանալ նաև ենթադրյալ աչքի հիստոպլազմոզ համախտանիշի (POHS) դեպքում. Չնայած իր անվանը, ենթադրյալ աչքի հիստոպլազմոզ համախտանիշի կապը հիստոպլազմայի հետ հակասական է[5][6]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, քորիոռետինիտի ախտորոշումը հիմնված է ակտիվ քորիոռետինալ բորբոքման անմիջական հետազոտության և/կամ ակնաբուժական հետազոտության ժամանակ ապակենման մարմնի մեջ լեյկոցիտների հայտնաբերման վրա[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորիոռետինիտի բուժումը սովորաբար ներառում է համակարգային կորտիկոստերոիդներ և հակաբիոտիկներ։ Այնուամենայնիվ, եթե քորիոռետինիտի հիմքում ընկած է ՄԻԱՎ-ը, ապա բուժուման համար իրականացնում են հատուկ թերապիա։

Կան ապացույցներ, որ իվերմեկտինը կարող է հանգեցնել քորիոռետինալ ախտահարումների կրճատմանը օնխոցերկալային աչքի հիվանդություն ունեցող հիվանդների մոտ[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Choroiditis (definition)». WebMD. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  2. Berman, Eric L. «Choroiretinitis». NYU Langone Medical Center. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  3. Kasper; և այլք:, eds. (2005). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York: McGraw-Hill. էջեր 959, 1038. ISBN 0-07-140235-7.
  4. Shaikh S, Trese MT (2004). «West Nile virus chorioretinitis». Br J Ophthalmol. 88 (12): 1599–60. doi:10.1136/bjo.2004.049460. PMC 1772450. PMID 15548822.
  5. Thuruthumaly C, Yee DC, Rao PK (2014). «Presumed ocular histoplasmosis». Current Opinion in Ophthalmology. 25 (6): 508–12. doi:10.1097/ICU.0000000000000100. PMID 25237930. S2CID 43761401.
  6. Nielsen JS, Fick TA, Saggau DD, Barnes CH (2012). «Intravitreal anti-vascular endothelial growth factor therapy for choroidal neovascularization secondary to ocular histoplasmosis syndrome». Retina. 32 (3): 468–72. doi:10.1097/IAE.0b013e318229b220. PMID 21817958. S2CID 25507234.
  7. «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Ejere HO, Schwartz E, Wormald R, Evans JR (2012). «Ivermectin for onchocercal eye disease (river blindness)» (PDF). Cochrane Database Syst Rev. 8 (8): CD002219. doi:10.1002/14651858.CD002219.pub2. PMC 4425412. PMID 22895928.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]