Քոլդուել Ջոնս
|
Caldwell Jones | ||
Քոլդուել Ջոնը 1982 թվականին «Ֆիլեդելֆիա Սևնթի Սիքսերս»-ի կազմում | ||
Կարիերան ավարտել է | ||
|---|---|---|
| Ակումբ | Կարիերան ավարտել է | |
| Դիրքը | Կենտրոնական/Ծանր հարձակվող | |
| Ի ծնե տրված անունը | Քոլդուել «Փոփս» Ջոնս Caldwell "Pops" Jones | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1950[1] | |
| Ծննդավայր | McGehee, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ | |
| Մահացել է | սեպտեմբերի 21, 2014[2] (64 տարեկան) | |
| Վախճանի վայրը | Ատլանտա | |
| Հասակ | 2,11 մ | |
| Քաշ | 98 կգ | |
| Դպրոց | Դեշի կենտրոնական դպրոց (Ռոուեր, Արկանզաս) | |
| համալսարան | Օլբանի Սթեյթ (1969—1973) | |
| Դրաֆթի տարի | 1973 / ռաունդ` 2 / ընտր.` 32-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | |
| Կարիերա սկիզբ | 1973 թվական | |
| Կարիերա ավարտ | 1990 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| ||
Քոլդուել «Փոփս» Ջոնս (անգլ.՝ Caldwell "Pops" Jones, օգոստոսի 4, 1950[1], McGehee, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2014[2], Ատլանտա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է եկել ABA և NBA առաջատար ակումբների կազմում։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Օլբանիի համալսարանում։ 1973 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա-76» ակումբի կողմից՝ 32-րդ համարի ներքո, բայց ակումբի կազմում սկսել է հանդես գալ միայն 1976/1977 մրցաշրջանից։ Հետագայում հանդես է եկել «Հյուստոն Ռոքեթս», «Չիկագո Բուլս», «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» և «Սան Անտոնիո Սփըրս» ակումբների կազմում։ Երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1981-1982)։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1068 խաղ, որոնցում հավաքել է 6589 միավոր (6,2 մ/խ), կատարել է 7663 անդրադարձ, 1347 փոխանցում, 480 խլում և 1517 բլոկշոտ[3]։
Ջոնսը իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին երեք մրցաշրջանը անցկացրել է ABA-ում՝ հանդես գալով «Սան Դիեգո Կոնկիստադորզ», «Սան Դիեգո Սեյլզ», «Կենտուկի Կոլոնելս» և «Սփիրթս օֆ Սենթ Լուիս» ակումբների կազմում։ ABA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 231 խաղ, որոնցում հավաքել է 3652 միավոր (15,8 մ/խ), կատարել է 3022 անդրադարձ, 453 փոխանցում, 205 խլում և 790 բլոկշոտ։ 1975 թվականին մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FIBA database
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2015-11-25 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլդուել Ջոնս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 2014 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ
- Հյուստոն Ռոքեթսի բասկետբոլիստներ
- Չիկագո Բուլսի բասկետբոլիստներ
- Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի բասկետբոլիստներ
- Սան Անտոնիո Սփըրսի բասկետբոլիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- NBA մարզիչներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ