Քոդի Ռոուդս
| Քոդի Ռոուդս Cody Rhodes | |
|---|---|
| Իրական անուն | Քոդի Գարետ Ռանելս Cody Garrett Runnels |
| Ռինգային անուն(ներ) | Քոդի Ռոուդս Քոդի Ռանելս Սթարդաստ |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 100 կգ[1] |
| Հայտարարվող հասակ | 1,88 մ[1] |
| Ծննդյան թվական | հունիսի 30, 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Մարզիչ | Ալ Սնոու Բրունո Սասսի Դաստի Ռոուդս Գլեյշեր |
| Դեբյուտ | Հունիս, 2006 |
| Ամուսին | Բրենդի Ռանելս (2013-այժմ) |
Քոդի Գարետ Ռանելս Ռոուդս (անգլ.՝ Cody Garrett Runnels Rhodes, հունիսի 30, 1985, Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։ WWE փառքի սրահի անդամ Դասթի Ռոուդսի որդին է և ըմբիշ Դասթին Ռոուդսի (Գոլդաստ) արյունակից եղբայրը։
Հայտնի է նաև «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում հանդես գալու տարիներից, որտեղ բացի մարզական կարիերայից, աշխատել է նաև որպես ընկերության գործադիր փոխնախագահ։
Սպորտային ըմբշամարտով զբաղվելու տարիներին երկու անգամ արժանացել է Ջորջիայի սիրողական ըմբշամարտի նահանգային տիտղոսին։
Մասնագիտական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է ROH աշխարհի, մեկ անգամ՝ AEW TNT, մեկ անգամ՝ IWGP Միացյալ Նահանգների ծանրքաշային, երկու անգամ՝ WWE միջմայրցամաքային տիտղոսը, ինչպես նաև վեց անգամ հռչակվել է թիմային վարկածով չեմպիոն (երեք անգամ աշխարհի թիմային և երեք անգամ WWE թիմային չեմպիոն)։ 2013 թվականին եղբոր՝ Գոլդասթի հետ արժանացել է Սլեմմի մրցանակի՝ «տարվա թիմ» անվանակարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սթարդաստ». «WWE». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոդի Ռոուդս» հոդվածին։ |
| ||||||||||||||