Քշիշտոֆ Բաչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քշիշտոֆ Բաչինսկի
լեհ.՝ Krzysztof Kamil Baczyński
Krzysztof Kamil Baczyński - Maturzysta.jpg
Ծնվել էհունվարի 22, 1921(1921-01-22)[1][2][3]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2][1]
Վախճանվել էօգոստոսի 4, 1944(1944-08-04)[1][2][3] (23 տարեկանում)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2][1]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլեհերեն[3]
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան
ՊարգևներArmia Krajowa Cross և Q4286835?
ԱմուսինBarbara Drapczyńska
Krzysztof Kamil Baczyński Վիքիպահեստում

Քշիշտոֆ Կամիլ Բաչինսկի (լեհ.՝ Krzysztof Kamil Baczyński, 22 հունվարի, 1921, Վարշավա - 4 օգոստոսի, 1944, Վարշավա), լեհ բանաստեղծ։ Օգտագործել է Յան Բուգայ (Jan Bugaj), Պյոտր Սմուգոշ (Piotr Smugosz), Քշիշտոֆ Զելինսկի (Krzysztof Zieliński), Կշիս (Krzyś), Էմիլ (Emil) և այլ կեղծանուններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քշիշտոֆ Բաչինսկին ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Վարշավայում։ Նրա հայրը՝ Ստանիսլավ Բաչինսկին, եղել է գրող և գրաքննադատ, իսկ մայրը՝ Ստեֆանիա Ժելենչիկը, եղել է մանկավարժ, հեղինակել է մի քանի դպրոցական դասագրքեր։ 1933 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին ընդունվել է Ստեֆան Բատորիի անվան գիմնազիա։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին Քշիշտոֆ Բաչինսկին եղել է սոցիալիստական անկախ երիտասարդության «Սպարտակուս» միության անդամ։ Նա երազում էր նկարիչ դառնալու ու գրքերի նկարազարմամբ զբաղվելու մասին։ Գիմնազիայում կրթությունն ավարտելուց հետո Քշիշտոֆ Բաչինսկին ցանկացել է ուսումը շարունակել Վարշավայի Գեղարվեստի ակադեմիայում, սակայն սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չի կարողանում իրականացնել այդ ծրագիրը։

Գերմանացիների կողմից Լեհաստանի գրավման ժամանակ, իսկ հետո նաև երկրում խորհրդային գերիշխանության հաստատումից հետո Քշիշտոֆ Բաչինսկին շարունակել է համագործակցել ձախաթևյան ընդհատակյա մամուլի և մասնավորապես «Płomienie» (Կրակ) և «Droga» (Ճանապարհ) ամսագրերի հետ։ Այդ տարիներին նա լեհերեն լեզու և գրականություն է սովորել Վարշավայի ընդհատակյա համալսարանում, ինչպես նաև սովորել է Կրայովի բանակի դպրոցում։ Մի քանի տեղ աշխատելուց հետո՝ 1943 թվականին, Քշիշտոֆ Բաչինսկին միացել է Զոսկայի գումարտակին, ինչից հետո թողել է կրթությունը։

1942 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին «Յան Բուգայ» կեղծանունով հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ընտրյալ բանաստեղծություններ»: Գլանատիպ եղանակով տպագրված գրքի իննսունվեց օրինակները արագ բաժանվում են, և հեղինակի մոտ մնում է միայն մեկը։

Popiersie Krzysztof Kamil Baczyński ssj 20110627.jpg

1942 թվականի հունիսի 3-ին Քշիշտոֆ Բաչինսկին ամուսնանում է Բարբարա Դրապժինսկայի հետ. նրանք ծանոթացել էին Վարշավայի ընդհատակյա համալսարանում սովորելու ժամանակ՝ 1941 թվականին։ Յարոսլավ Իվաշկևիչն իր հուշերում գրում է. «Պսակվեցին նրանք Պովիսլյանսկի եկեղեցում 1942 թվականի հունիսյան մի հրաշալի օր: Յասամանն այդ տարի ծաղկել էր առանձնահատուկ պերճությամբ, և ես գնացի մի մեծ փնջով... Բաչինսկիները, որ շատ երիտասարդ էին, կարճահասակ լինելու պատճառով էլ ավելի ջահել էին երևում, և իսկապես թվում էր, թե բեմի առաջ ծնկի են իջել երկու երեխաներ»:

Վարշավայի ապստամբությունից կարճ ժամանակ առաջ Քշիշտոֆ Բաչինսկին իր բոլոր ստեղծագործությունների պատճենները տվել է իր ընկերներից մեկին, որպեսզի նա թաքցնի դրանք Ժոլիբոժում, ինչի շնորհիվ էլ նրա ստեղծագործությունները պահպանվել են։

Քշիշտոֆ Բաչինսկին զոհվել է Վարշավայի ապստամբության ժամանակ՝ 1944 թվականի օգոստոսի 4-ին։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին՝ սպանվել է նրա կինը։ Նրանք թաղված են Պովոնզկի զինվորական գերեզմանատանը։

Քշիշտոֆ Բաչինսկու անունն են կրում դպրոցներ, գրադարաններ, սկաուտական խմբեր և այլն[4]:

2009 թվականի հուլիսի 24-ին Լեհաստանի Ազգային բանկը թողարկել է Քշիշտոֆ Բաչինսկու հիշատակին նվիրված հուշադրամ[5]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քշիշտոֆ Բաչինսկին ընդհատակում փոքր տպաքանակներով հրատարակել է բանաստեղծությունների մի քանի գրքեր՝ «Արձագանքով շրջափակվածը» (1940), «Երկու սեր» (1940), «Ընտրյալ բանաստեղծություններ» (1942)։ Նրա ստեղծագործական ժառանգության մեծ մասը, որ ներառում է ավելի քան 500 բանաստեղծություններ, մի քանի պոեմներ, երկու տասնյակ պատմվածքներ, հրատարակվել է պատերազմից հետո։ Նա դարձել է իր սերնդի (այսպես կոչված՝ Կոլումբոսների սերունդ) խոշորագույն բանաստեղծը, լեհական գրականության ամենահայտնի անուններից մեկը։

Լեհաստանում սահմանվել է Քշիշտոֆ Բաչինսկու անվան մրցանակ։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կատարում են Էվա Դեմարչիկն ու այլ հայտնի երգիչներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119257890 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://culture.pl/en/artist/krzysztof-kamil-baczynski
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Wynik wyszukiwania Google dla frazy „im. Krzysztofa Kamila Baczyńskiego”.
  5. http://www.nbp.pl/home.aspx?f=/banknoty_i_monety/monety_okolicznosciowe/2009.html#07 

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Utwory zebrane/ Oprac. A. Kmita-Piorunowa, K. Wyka. Kraków: Wydawnictwo Literackie 1961.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Żołnierz, poeta czasu kurz»: Wspomnienia o K. K. Baczyńskim. Kraków: Wydawnictwo Literackie, 1974

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]