Քննարկում:Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն, արդյո՞ք պատմական կամ այլ ոլորտի տերմինաբանության մեջ առկա է ««Տիգրանյան» հրեաներ» արտահայտությունը։ Եթե այդպիսին չկա, ապա անհրաժեշտ է հուդայականություն բաժնում վերանայել «Այսպես կոչված «Տիգրանյան» հրեաների սերունդներ են համարվում զոկիները․․․» արտահայտությունը։--Գարդմանահայ (քննարկում) 20։02, 21 Մարտի 2014 (UTC)

Այո, կա, Գարդմանահայ։ Կարող ես ներկայանալ ԵՊՀ արաբագիտության ամբիոն, այնտեղ զբաղվում են եբրայագիտությամբ։ Մի քանի համալսարանների կողմից հավատարմագրված մեծ գիտնական, լեզվաբան ու սեմագետ Արման Հակոբյանի հեղինակած գրքում մանրամասն կկարդաս նրանց մասին։ Կամ կարող ես նախընտրել մասնագիտական այլ գրականություն, շատ են գերմանացի ու ամերիկացի գիտնականների հեղինակած արժեքավոր աշխատությունները։ Շնորհակալ եմ, որ քո այս ներդրմամբ մեր մայրաքաղաքի էջը ավելի հետաքրքիր ես դարձնում։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 21։04, 21 Մարտի 2014 (UTC)

Երևանի էջը ինքդ ես զարգացնում, ես ինչ եմ ներդրել որ․․․ քեզ շնորհակալություն էջը զգալիորեն բարելավելու և ամբողջական պատասխանի համար։--Գարդմանահայ (քննարկում) 06:14, 22 Մարտի 2014 (UTC)

Օտար քաղաքների պատկերների հարցով[խմբագրել կոդը]

Այս հոդվածը պատկանում է Երևան քաղաքին: Այդ բաժնում, օտար քաղաքների պատկերներ զետեղելու փոխարեն, ավելի հարիր կլինի եթէ տեղադրվեն Երևանյան տեսարաններ որոնք կխորհրդանշեն այդ քաղաքների հետ համագործակցությունը: Օրինակ՝ Ֆրանսիայի Հրապարակը Փարիզի փոխարեն, Լիոնի (Թոխմախի) զբոսայգին Լիոնի փոխարեն, Թբիլիսյան խճուղին Թբիլիսիի փոխարեն, Բարեկամության ձեռքերը Կառարայի փոխարեն, ևայլն:--Zyzzzzzy (քննարկում) 10:06, 23 Օգոստոսի 2014 (UTC)

Իրոքից, որ ավելորդ են ուրիշ քաղաքների նկարները այս հոդվածում, չէի նկատել: Երևի հեղինակները տարածքը լցնելու համար են արել, այդ դեպքերում կարելի է ուղղակի օգտվել այն կաղապարից, որը օգտագործվում է օրինակ այս հոդվածում՝[1]--6AND5 (քննարկում) 10:38, 23 Օգոստոսի 2014 (UTC)

Հայտնի անձինք[խմբագրել կոդը]

Հայտնի անձինք պատկերասրահը ինչ սկզբունքով է կազմավորվել, այսինքն այդ մարդիկ ուղղակի ապրում են կամ ապրել են Երևանում, պատվավոր քաղաքացի են կամ չգիտեմ, ինչ-որ անհասկանալի ցուցակ է, հարկավոր է ջնջել...--6AND5 (քննարկում) 15:44, 4 Հունվարի 2015 (UTC)

Ինչքան գիտեմ պատվավոր քաղաքացի ընտրվում են կենդանի մարդիկ 1983 թվականից, այնպես որ սա նույնը չէ հայտնի մարդիկ ցանկի հետ։ Կարծում եմ նորմալ պրակտիկա է հայտնի մարդկանց անունները տեղադրելը բնակավայրերի մասին հոդվածներում։ Հայտնի մարդկանց ցանկում եղած մարդիկ հավանաբար ընտրվել են ցանկ կազմողի կամ կազմողների նախասիրությամբ։ Եթե հիմա քննարկում բացենք, թե ո՞վ է արժանի ով ոչ՝ մի քանի ամիս կվիճենք։ -◙Beko (քննարկում) 16:43, 4 Հունվարի 2015 (UTC)
Մենք կազմել ենք արդեն եղած ցուցակի հիման վրա, դրել մի քանի պատվավոր քաղաքացի, ու մնացած բոլորը՝ երևանցիներ, այսինքն՝ մարդիկ, ովքեր ծնվել, ապրում ու աշխատում են Երևանում:--Հայկ (արաբագետ) 17:29, 4 Հունվարի 2015 (UTC)
Արժանի լինել չլինելու խնդիր չկա, ուղղակի մարդիկ, ովքեր ծնվել են մի տեղ, բայց կյանքի բերումով ապրում են Երևանում անվանել Երևանցի այնքան էլ ճիշտ չի, օրինակ առաջին նախագահը, նա Սիրիայում է ծնվել և այլն: Բացի այդ վերնագիրը նույնպես ճիշտ չի՝ հայտնի անձինք, պետք է լինի կա՛մ Երևանի պատվավոր քաղաքացիներ, կա՛մ հայտնի Երևանցիներ, բայց Երևանցի անվանելու համար կարծում եմ պարտադիր պայման է Երևանում ծնվելը, կամ ծնվելու ֆակտորը հանելու համար հարկավոր է գրել Երևանաբնակներ: Այնպես որ խնդրում եմ կողմնորոշվել, որ սկզբունքով ենք պատկերասրահը կազմում, կարող են մի քանի պատկերասրահներ կազմել, սպասում եմ արձագանքների գործողության տեսքով...--6AND5 (քննարկում) 17:55, 4 Հունվարի 2015 (UTC)
Առաջին նախագահը, այո, ծնվել է Սիրիայում, բայց մի քանի ամսական էր, կամ առավելագույնը՝ մեկ տարեկան, երբ տեղափոխվեց Երևան: Ես չեմ գտնում, որ այդ մի քանի ամիսը էական դեր է խաղում: Բացի այդ՝ իր թողած հետքը Երևանի ու Հայաստանի պատմության մեջ, երևի ուրանալ պետք չէ: Եթե քաղաքական գործիչներից մարդ պետք է ընտրվի, ապա նա պետք է լինի առաջինների շարքում:--Հայկ (արաբագետ) 18:08, 4 Հունվարի 2015 (UTC)
Անկախ նրանից թե տվյալ քաղաքացու անունը ինչ է՝ Լևոն, Ռոբերտ թե Սերժ, Վիքիպեդիայում կան որոշակի սկզբունքներ, որոնց հարկավոր է հետևել, ներկա տեսքով այդ պատկերասրահը ենթակա է պարտադիր վերափոխման, թե ինչպես, ես արդեն վերևում ասել եմ...--6AND5 (քննարկում) 18:12, 4 Հունվարի 2015 (UTC)
Խնդրեմ, ոչ մի խնդիր, Ռոբերտի ու Սերժի նկարները հանգիստ կարող եք դնել Ստեփանակերտ հոդվածի հայտնի անձինք մասում:--Հայկ (արաբագետ) 18:15, 4 Հունվարի 2015 (UTC)
Ինձ համար բոլորը հավասար քաղաքացիներ են, կրկնում եմ և խնդրում եմ խոսակցության թեման չփոխել, ես չեմ ասում առաջին նախագահի նկարը ջնջել է հարկավոր, այլ առաջարկում եմ վերնագիրը և բովանդակությունը փոխել՝ հնարավոր երեք տարբերակով: Ներկա տեսքով այս ցուցակը ենթակա է ջնջման: Բացի դրանից խնդրում եմ հնարավորինս կոռեկտ արտահայտվել, եթե ասում քաղաքացի Պողոս, ապա դա կոռեկտ դիմելու ձև է, բայց երբ ինչ-որ պաշտոնայի անունը ուղղակի գրում ես հրապարակայնորեն ու առանց որևէ դիմելաձևի, ապա դա արդեն կոռեկտ չի...--6AND5 (քննարկում) 18:33, 4 Հունվարի 2015 (UTC)
Մի րոպե: Եթե նայես՝ դու ես դիմել առանց դիմելաձևի: Սա մեկ, իսկ վերնագիրը կարելի է փոխել այսպես՝ նշանավոր երևանցիներ ու երևանաբնակներ: Երևանցին ինչ-որ իմաստով Երևանի պատվավոր քաղաքացի էլ է:--Հայկ (արաբագետ) 18:36, 4 Հունվարի 2015 (UTC)
Չէ, ես ասել անկախ նրանից մարդու անունը ինչ է, տվյալ դեպքում դիմելաձև չի ենթադրում: Այլ կարծիքներ կան այս հարցի շուրջ և Հայկի առաջարկածի համար..--6AND5 (քննարկում) 18:40, 4 Հունվարի 2015 (UTC)

Համայնք, թաղամաս, վարչական շրջան[խմբագրել կոդը]

Hayk.arabaget, <«Մալաթիա–Սեբաստիա թաղամաս»ը, «Մալաթիա–Սեբաստիա համայնք»ը տարբե՞ր են «Մալաթիա-Սեբաստիա (վարչական շրջան)»ից։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:05, 10 Հունվարի 2015 (UTC)

Այո, տարբեր են: Այդ վարչական շրջանը ունի տարբեր թաղամասեր: Վարչական շրջանը կոչվում է համայնք, բաղկացած թաղամասերից, հետևաբար, համայնքը թաղամաս լինել չի կարող: Թաղամաս է, օրինակ, Բ2-ը--Հայկ (արաբագետ) 19:10, 10 Հունվարի 2015 (UTC)
Մալաթիա-Սեբաստիա համայնք վերահղում ստեղծեցի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասը ներկայացրի արագ ջնջելու։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:24, 10 Հունվարի 2015 (UTC)

Կրոն[խմբագրել կոդը]

Երևի թե Հայաստանի պես քաղաքացիական պետությանը, նմանապես Երևանին չի սազում «Կրոն» բաժին ունենալ, քանի որ հիմնականում եկեղեցու հետևորդներ են և ոչ թե կրոնավորներ, դավանավորներ։ Կրոնական մոլեռանդություն էլ կարծես ընդհանրապես չի նկատվում (կարելի էր նշել հոդվածում, հատկանշական բան է)։ Գուցե կոչվի «Եկեղեցական կառույցներ» ու թվարկվեն որպես այդպիսին՝ Եկեղեցական կառույցներ։ Ըստ իս նույնիսկ կրոնական կառույցներ չի սազում` բոլորն էլ էթնիկական, ծիսական ու պատմամշակութային խնդիր են լուծում։ Ի՞նչ կասեք։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:31, 11 Հունվարի 2015 (UTC)

Հայաստանի ունիվերսալ հեռուստատեսության առաջնեկ[խմբագրել կոդը]

Կբացատրեք, ի՞նչ ասել է «Հայաստանի ունիվերսալ հեռուստատեսություն»։ Գուցե ի նկատի ունեն թվայի՞ն, բազմաբովանդա՞կ, բազմաբնո՞ւյթ, կամ մի ա՞յլ բան։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:15, 11 Հունվարի 2015 (UTC)

Հարգելի 6AND5, հարցս լուծեցիք հիմնարար կարգով։ :) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 16:39, 11 Հունվարի 2015 (UTC)
Խնդրեմ հարգելի Վահրամ Մխիթարեան: Ինչ վերաբերում է մեր հարգելի Հայկին, ապա հոդվածում պետք չէ այդքան խորանալ, ուղղակի կարելի է թվարկել ընկերությունների ցանկը, որը վաղը կանեմ, եթե այլ անողներ չլինեն:--6AND5 (քննարկում) 16:45, 11 Հունվարի 2015 (UTC)
Չկրկնվեմ--Հայկ (արաբագետ) 16:47, 11 Հունվարի 2015 (UTC)
Ջնջել եմ հետևյալ տեքստերը.

դաշտավայրային մասից - փոխարինել եմ ցածրադիր վայրերից (քանի որ Հայաստանում դաշտավայր չկա):

  • Ներկայումս հեռուստատեսությունը հանդիսանում է երկրի ամենապահանջված ԶԼՄ տեսակը։ - սա ինչ կապ ունի Երևան հոդվածի հետ
  • Անցումը թվային հեռարձակմանը պայմանավորված է Եվրամիության առջև ստանձնած պարտավորվածություններից։ Հայաստանում թվային ցանցը նախատեսվում է ստեղծել ներկայումս գործող անալոգային հեռուստացանցի հիմքում։ - սա ինչ կապ ունի Երևան հոդվածի հետ
  • 1955 թվականին Երևանում հիմնադրվում է Հայաստանի ունիվերսալ հեռուստատեսության առաջնեկը՝ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը, իսկ 1978 թվականին՝ Նորքը, որը հետագայում վերանվանվում է Նոր Ալիք։ Անկախության տարիների առաջին ալիքներից էր 1994 թվականին՝ Գյումրիում հիմնված Շանթ հեռուստաընկերություն ժամանցային ու տեղեկատվական հեռուստաալիքը։ Ավելի ուշ, մեկը մյուսի հետևից ստեղծվում են Արմենիա, Շողակաթ, Դար 21, Պրոմեթևս և այլ հեռուստաալիքներ։ Ժամանակին գործել, այժմ՝ վերանվանվել կամ փակվել են Ա1+, Հայ TV, TV5, Արմենակոբ, ԱԼՄ, Սինեմաքս, Մայր Հայրենիք ՀԸ և այլ հեռուստաալիքներ։ -փախարինել եմ Այժմ Երևանում կան տարբեր, հիմնականում՝ լրատվական ու ժամանցային բնույթի շուրջ քսան ռադիոկայան:--6AND5 (քննարկում) 15:07, 12 Հունվարի 2015 (UTC)
Հիմա ով է սկզբունքային դեմ ու ինչ կապ ունեն այս նախադասությունները այս տեսքով Երևան հոդվածի հետ, մեկնաբանությունները հաջորդիվ--6AND5 (քննարկում) 15:07, 12 Հունվարի 2015 (UTC)

Ունիվերսալի պահով հարգելի Վահրամն է ասել, իսկ ես կավելացնեմ, Գյումրիի պահը, դա ինչ կապ ունի, նախկին հեռուստաընկերությունները Երևան հոդվածում ինչու պետք է նշվեն...--6AND5 (քննարկում) 15:12, 12 Հունվարի 2015 (UTC)

Ես եմ սկզբունքային դեմ 1955 թվականից սկսվող պարբերության ջնջմանը--Հայկ (արաբագետ) 18:00, 12 Հունվարի 2015 (UTC)

Ը հոդը վերնագրում և առաջին նախադասությունում[խմբագրել կոդը]

Այս խմբագրումը ճիշտ է? Որքանով ես գիտեմ, ինչպես վերնագրում, այդպես էլ առաջին նախադասություններում չպետք է լինի: Եվ միշտ բոլոր հոդվածներս գրում եմ այդպես--Հայկ (արաբագետ) 12:18, 13 Հունվարի 2015 (UTC)

Պատասխանն այստեղ։ --Լիլիթ (քննարկում) 12:26, 13 Հունվարի 2015 (UTC)

Հրեաների թվաքանակ[խմբագրել կոդը]

ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների մեջ չկա «հրեաներ» կետը: Հնարավոր է, որ նրանց քիչ լինելու պատճառով հայտնվել են «Այլ» կամ «Հրաժարվել են պատասխանել» կետերում: Վերջին երկու կետի ընդհանուր թվաքանակը ՀՀ կտրվածքով 1734 է, այսինքն՝ գրեթե կրկնակի պակաս հոդվածում նշված 3000 թվից: Ջնջում եմ այդ 3000-ը, որի աղբյուրն էլ տանում է henaran.am կայքի գլխավոր էջ: Իսկ, ընդհանրապես, իմ կարծիքով ՀՀ-ում շատ ավելին է հրեաների թվաքանակը, քան 3000-ը: --Գարդմանահայ (քննարկում) 12:18, 14 Հունվարի 2015 (UTC)

իրանա հայեր[խմբագրել կոդը]

Պարսկահայեր, ոչ թե իրանահայ: Պետությունը մինչև 20-րդ դարը` Փահլավիների դինաստիան, կոչվել է Պարսկաստան,ապա վերանվանվել Իրան: Հետևաբար` Թուրքմենչայի պայմագրով եկած հայերը պարսկահայեր են` ժամանակագրական առումով--Հայկ (արաբագետ) 09:32, 11 Ապրիլի 2015 (UTC)

Աղյուսակում, որտեղ բերված են Երևանի բնակչության տվյալները բացակայում են 1989 թվականի մարդահամարի ցուցանիշները:[խմբագրել կոդը]

Ինչու՞ աղյուսակում, որտեղ բերված են Երևանի բնակչության տվյալները բացակայում են 1989 թվականի մարդահամարի ցուցանիշները: Ի դեպ, ես նայեցի, նույնը վերաբերվում է նաև Երևանի մասին հոդվածներին ռուսերեն և անգրելեն վիքիպեդիաներում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լրացնել այդ բացը, թե այստեղ և թե այլ վիքիպեդիաներում: Hayk S (քննարկում) 09:51, 22 Ապրիլի 2015 (UTC)

Ի դեպ, նույնը վերաբերվում է 2011 թվականի մարդահամարի ցուցանիշներին, որոնք ևս բացակայում են աղյուսակում: Hayk S (քննարկում) 09:54, 22 Ապրիլի 2015 (UTC)
Պարտադիր չէ, որ բոլոր տարիների տվյալները լինեն, հարգելի Hayk S: Իսկ եթե գտնում ես, որ պակաս է, ապա կարող ես հոդվածը բարելավել և ավելացնել քո նշված բացթողումները:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:03, 22 Ապրիլի 2015 (UTC)
2011 թ. գտա ավելացրեցի։ --ERJANIK քննարկում: 10:16, 22 Ապրիլի 2015 (UTC)
Ոչ թե բոլոր տարիների տվյալները պետք է լինեն, այլ տեղի ունեցած բոլոր մարդահամարների տվյալները: Հատկապես եթե նկատի ենք ունենում, որ հենց 1989 թվականի մարդահամարի բնակչության ցուցանիշն է առավելագույնը Երևանի բնակչության համար` 1.218 մլն.: Այդ ցուցանիշը կարծում եմ, որ միանշանակ պետք է տեղադրվի աղյուսակում:
Ես 1989 թ. ավելացրեցի: Սակայն այստեղ մի խնդիր է ծագել: Համաձայն մարդահամարի տվյալների Երևանի բնակչությունը 1989 թվականին կազմել է 1,218 մլն. մարդ: Մի քանի աղբյույրներ նույն այդ ցուցանիշն են ցույց տալիս` Итоги переписи населения СССР , Демоскоп Weekly-ում հետևյալ 1,218 մլն. ցուցանիշը գրված է այս աղյուսակում`
http://demoscope.ru/weekly/ssp/sng89_reg1.php Численность населения союзных республик СССР и их территориальных единиц по полу,
սակայն այդ նույն Демоскоп Weekly-ում 1989 թվականի մարդահամարի հետևյալ աղյուսակում Երևանի բնակչության վերաբերյալ նշված է ոչ թե 1,218 մլն. այլ 1,202մլն`
Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу,
իսկ ահա այս աղյուսակներում, այդ նույն "Ереванский горсовет"-ի համար, ընդհանրապես նշված է 1,140 մլն. բնակչություն`
Распределение населения регионов союзных республик (кроме РСФСР) по полу и возрасту (однолетние возрастные группы) ,
Распределение населения союзных республик и их регионов по полу и возрасту,
Распределение городского и сельского населения областей республик СССР по полу и национальности,
Рaспpeдeлeниe нaсeлeния Аpмянской ССР по нaиболee многочислeнным нaционaльностям и языку:
Հիմա ոնց հասկանանք այս հակասությունը? Միևնույն կայքում, միևնույն մարդահամարի տվյալների վերաբերյալ, նույն քաղաքի բնակչության թվի համար, տարբեր աղյուսակներում, 3 տարբեր ցուցանիշներ են գրված: Իսկական ֆենոմեն է...))) Ընդ որում այն աղյուսակում, որտեղ գրված է քաղաքի ազգային կազմը նշված է 1,140 մլն. ցուցանիշը և ես հիմա չեմ կարող այդ ազգային կազմի ցուցանիշները օգտագործել մեր աղյուսակում, քանի որ ես քաղաքի բնակչության համար վերցրել եմ` 1,218 մլն. ցուցանիշը:
-------------------------------------------
Մեր այլ խնդիր: Մեր աղյուսակում կա "մուսուլմաններ" սյունը, որի տակ Սովետական ժամանակաշրջանի մարդահամարի համար բերված են Երևան քաղաքի ադրբեջանական բնակչության ցուցանիշները, ինչը ճիշտ չէ, քանի որ ոչ բոլոր ադրբեջանցիներ են մուսուլման, և Երևանի ոչ բոլոր մուսուլմաններն են ադրբեջանցի եղել: Օրինակ, քրդերը ևս մուսուլման են, որոնց թիվը Երևանում 1989 մարդահամարի տվյալներով (այն աղյուսակի որտեղ բնակչության թիվը 1,140 մլն. է նշված) կազմել է 6497: Չնայած պարզ է, որ դրանց մեծամասնությունը եզդիներ են, որոնք այն ժամանակ որպես քրդեր էին գրանցում, բայց այնուամենայնիվ ճիշտ չէ մուսուլմաննական բնակչության տակ հասկանալ զուտ ադրբեջանական բնակչությունը:
2011 թվականի մարդահամարի արդյունքներով մուսուլմանների թիվը այդքան քիչ է եղել, որ նրանց քանակը առանձին սյունով նշված չէ` Բնակչությունն ըստ ազգության, սեռի եւ կրոնական դավանանքի (չնայած ազգային կազմի աղյուսակում նշված է որ Երևանում 468 պարսիկ է բնակվում Բնակչությունը ըստ ազգության, սեռի և տարիքի: Ստացվում է որ եթե մենք մեր աղյուսակի մեջ 2011 թվականի համար "այլ" բնակչության տակ հասկանանք "Երևանի բնակչության թիվ - հայերի թիվ - ռուսների թիվ", ապա դա այդքան էլ ճիշտ չի լինի, քանի որ մեր աղյուսակի մեջ "այլ"-ի տակ հասկացվում է` "Երևանի բնակչություն - հայերի թիվ - ռուսների թիվ - մուսուլմանների թիվ", իսկ մենք մուսուլմանների թիվը 2011 թ. համար չունենք, սակայն չի կարելի է համարել որ նրանք ընդհանրապես չկային 2011 թվականին: Պարզապես նրանց թիվը այդքան փոքր է եղել, որ առանջին սյունով չեն նշել: Հիմա ինչպես վարվել?
--------------------------------------------
Եվ վերջապես, կարծում եմ որ 1989թ. մարդահամարի Երևանի տվյալները պետք է գրել նաև ռուսերեն և անգրերեն վիքիպեդիանների համապատասխան աղյուսակներում, որտեղ նրանք նույնպես բացակայում են: Ի վերջո հենց 1989 թվականի մարդահամարն է ցույց տվել Երևանի բնակչության առավելագույն թիվը: Սակայն Երևանի հոդվածը այդ վիքիպեդիաներում սովորական մասնակիցները չեն կարող խմբագրել: Պետք է ինչ-որ բան անել, որ ով որ կարող է խմբագրել խմբագրի: Ես ռուսերեն վիքիպեդիայի Ереван հոդվածի քննարկամ մեջ երեկ գրեմ եմ այդ մասին, սակայն մինչ այժմ ոչ մի ռեակցիա չկա: Hayk S (քննարկում) 08:58, 23 Ապրիլի 2015 (UTC)
Թեև ես 1,218 մլն.-ի համար մի փոքր պարզեցի, թե հարցը ինչում է: Այnտեղ որ նշված է 1,218 մլն.`ПО ДАННЫМ ВСЕСОЮЗНОЙ ПЕРЕПИСИ НАСЕЛЕНИЯ 1989 г (19-րդ էջ), ապա այդ էջի տակը գրված է որ "Включая населенные пункты, подчиненные городскому Совету" (չնայած դա էլ հասկանալի չէ: Այսինքն, քաղաքային սովետի մեջ մտնում է, բայց քաղաքի մեջ չի մտնում, թե ո՞նց), իսկ ահա 21-րդ էջում որպես բուն Երևանի բնակչության թիվ բերվում է 1,202 մլն.-ը: Հիմա պետք է հասկանալ, թե որ ցուցանիշը պետք է վերցնել` 1,218 մլն.-ը, թե 1,202 մլն.-ը: Եվ վերջապես հասկանալ, թե այն մի քանի աղյուսակներում ինչու է գրված 1,140 մլն.: Hayk S (քննարկում) 09:28, 23 Ապրիլի 2015 (UTC)

Անցել է գրեթե երկու տարի բայց տենց էլ այl աղբյուր չի գտնվել 1989 թվականի մարդահամարի արդյունքների վերաբերյալ, բացի դեմոսկոպից, որպեսզի հստակ դառնա, թե որքան է կազմել Երևանի բնակչությունը 1989 թվականին, այո՞:Hayk S (քննարկում) 09:35, 13 Հունվարի 2017 (UTC)

Ոչ ազատ պատկերներ[խմբագրել կոդը]

Հոդվածից հեռացրել եմ բոլոր ոչ ազատ պատկերները: Ցանկության դեպքում կարող եք դրանցից մեկը վերականգնել: Պատկեր:Yerevan Opera House 1987.jpg Պատկեր:Երևան 2000.jpg Պատկեր:NLA1.jpg Պատկեր:2125297831 43281367d4.jpg --ԱշոտՏՆՂ(քնն.|ներդր.|տեղեկ․) 14:32, 30 Հուլիսի 2015 (UTC)