Քնարիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնարիկ Հովհաննիսյան
Ի ծնեՔնարիկ Վասակի Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1926(1926-12-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 28, 2015(2015-05-28) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՌուբեն Գաբրիելյան

Քնարիկ Վասակի Հովհաննիսյան (դեկտեմբերի 28, 1926(1926-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2015(2015-05-28), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։

Գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Հովհաննիսյանի նկարներից շատերը գտնվում են նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Հովհաննիսյանը 1950-ականների կեսերից մինչև վաղ 70-ական թվականներն ընդգրկված է եղել նոր արտահայտչամիջոցների և նկարչական նոր լեզվի որոնման ընդհանուր ընթացքի մեջ։ Հովհաննիսյանի գունանկարներում միասնանում են հայրենի բնության ռեալիստական ու ռոմանտիկ ընկալումները, գունային գամման և լույսն արտահայտում են մարդու և տիեզերքի խորհրդավոր գեղեցկությունը։

  • «Ինքնանկար», 1972, 1984
  • «Նատյուրմորտ դեղին գամմայով», 1973
  • «Նատյուրմորտ», 1975[2]
  • «Վերնաշենի լեռները», 1975
  • «Տղան ավանակով», 1975, ՀԱՊ
  • «Ոչխարների խուզը», 1978, ՀԱՊ
  • «Նատյուրմորտ», 1980[3]
  • «Կանաչ նատյուրմորտ», 1980, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարան
  • «Լեռներում. ոչխարակիթ», 1980, Չեյլաբինսկի պատկերասրահ
  • «Սևանի երկինքը», 1984, Չեյլաբինսկի պատկերասրահ
  • «Նատյուրմորտ», 1996[4]
  • «Կալենցի այգին», 1994[5]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1957 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Նատյուրմորտ», 1975, Քնարիկ Հովհաննիսյան
  3. «Նատյուրմորտ», 1980, Քնարիկ Հովհաննիսյան
  4. «Նատյուրմորտ», 1996, Քնարիկ Հովհաննիսյան
  5. «Կալենցի այգին», Քնարիկ Հովհաննիսյան
  6. Բացվելու է գեղանկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի ցուցահանդեսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]