Քի (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քի (այլ կիրառումներ)
Կիմ Կի Բոմ
Key (Kim Ki Bum).png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKim Kibum, 김기범
Ի ծնե անունկորեերեն՝ 김기범
Նաև հայտնի է որպեսKey
Ծնվել էսեպտեմբերի 23, 1991(1991-09-23)[1] (31 տարեկան)
Դեգու, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, բալետի պարող, դերասան, մոդել, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
Գործունեություն2004-ից սկսած
ԼեյբլSM Entertainment
ԿրթությունWoosuk University? և Մյոնգջի համալսարան
ԱնդամակցությունSHINee
Կայքsmtown.com/search?keyword=%ED%82%A4☆_idx=7
key.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Key (entertainer) Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Կի Բոմ (հանգըլ՝ 김기범, սեպտեմբերի 23, 1991(1991-09-23)[1], Դեգու, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի ռեփեր, կորեական SHINee բոյ բենդի մենակատար։ Հայտնի է Քի (կորեերեն՝ ) անվանմամբ։ Նախքան SHINee խմբում իր դեբյուտը՝ նկարահանվել է Wonder Boys, Super Junior խմբերում՝ որպես պարող։ Նա նաև պատիվ է ունեցել ելույթ ունենալ, կամ ձայնագրվել է այլ հայտնի արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Ջոնսուն, DBSK-ը (JYJ), IU-ն, TRAX-ը, BoA-ն։ Դեբյուտից հետո ձայնագրել է Boys & Girls երգը՝ Girls’ Generation խմբի հետ՝ Oh! երկրորդ ալբոմի համար։

Նա միակ երեխան է իրենց ընտանիքում։ Անգլերեն սովորել է Լոս Անջելեսում։ Ավագ դպրոցում զբաղվել է ջրային դահուկներով։ Նա ավարտել է Դեգուի Յոնսին ավագ դպրոցը։

Կի Բոմը ունի մականուն՝ «The Almighty Key», («Ամենակարող բանալի», «Ամենազոր Քի»)։ Քանի որ նա կրել է մի շապիկ՝ «Քի ամենազոր բանալի» անվանմամբ, ներկված բանալիներով, չի կարելի հստակ ասել թե ինչ է նշանակում «Key» մականունը։ 2005 թվականին ուշադրության է արժանացել «SM National Tour Audition Casting»-ի ընթացքում։ 2014 թվականին նա դարձավ ToHeart նախագծի մասնակից։

Հեռուստատեսային հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իդոլի դաստիարակություն
  • Վերին հասարակություն
  • Երիտասարդ. համաշխարհային տարբերակ ըստ Քին և Արիսոյ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր
2012 Catch Me If You Can
2013 Bonnie & Clyde
2013 The Three Musketeers
2014 Zorro
2015 School oz hologram musical
2015 Chess

Ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2008-2009 «Byulbam Radio»
2009 KBS-2FMs «Music Show Radio»
2010 Super Junior «Kiss the Radio»
2010 «Youngstreet Radio»
2011 «Youngstreet Radio»
2011 Super Junior «Kiss the Radio»
2012 MBC «Shim Shim Tapa Radio»
2012 MBC «Shim Shim Tapa Radio»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Mark Russell (ապրիլի 29, 2014)։ K-Pop Now!: The Korean Music Revolution։ Tuttle Publishing։ էջ 67։ ISBN 978-1-4629-1411-1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]