Քիմերանմաններ
Քիմերանմաններ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Chimaeriformes | ||||||||||||
Ընտանիքներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Քիմերանմաններ (լատ.՝ Chimaeriformes), ամբողջագլուխների ենթադասի ձկների կարգ։
Ընտանիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ գոյություն ունեն 3 ընտանիք՝
- սովորական,
- կեռածնոտ
- բահածնոտ քիմեռներ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին երկու ընտանիքների քիմեռները առավելապես տարածված են Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների խորքերում։ Բահածնոտ քիմեռները հանդիպում են միայն Հարավային կիսագնդի ծովերում։
Արտաքին նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում են նաև Բարենցի ծովում, հազվադեպ հանդիպում է եվրոպական քիմեռը (Chimaera monstrosa), որի երկարությունը սովորաբար մինչև 1,5 մ է։ Ծնոտը բութ է, կոնաձև, արուների ճակատին կա քորոցաձև հավելուկ, որը ծառայում է զույգավորման ժամանակ էգին պահելու համար։ Փորի լողակները վեր են ածվել զուգավորման օրգանների՝ պտերիգոպոդների։
Սնվում են գլխավորապես հատակային անողնաշարավորներով ու ձկներով[1]։
Բեղմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեղմնավորումը ներքին է։ Էգի յուրաքանչյուր ձվարանում հասունանում է մոտավորապես 100 ձկնկիթ, բայց միաժամանակ ձվադրում է միայն երկու․ 16-18 սմ երկարությամբ, եղջերային պատիճում պարփակված ձկնկիթ։
Արդյունագործական նշանակություն գրեթե չունեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wilga C. D., Motta P. J., Sanford C. P. (2007). Evolution and ecology of feeding in elasmobranchs. Integrative and Comparative Biology, vol. 47, p. 55-69
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|