Քերոլան Նաջարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլան Նաջարյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1939(1939-12-19)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարանի բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1980)

Քերոլան Նաջարյան (անգլ.՝ Carolann S. Najarian, դեկտեմբերի 19, 1939(1939-12-19)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ բժիշկ, բարերար։ Բժշկական գիտությունների թեկնածու (1980):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլան Նաջարյանը ծնվել է 1939 թվականին Նյու Յորք քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը[2][3]։

1980-1995 թվականներին աշխատել է Բոստոնի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1989 թվականին Բոստոնում հիմնադրել է Հայկական առողջապահական ընկերակցություն բարեգործական կազմակերպությունը (մասնաճյուղեր ունի Երևանում և Ստեփանակերտում)[4]։ 1994 թվականին հիմնել է Գյումրիի ընտանեկան բժշկական օգնություն մեծահասակներին ընկերակցությունը։ 1995 թվականին Ստեփանակերտում հիմնել է «Արփեն» մոր և մանկան կենտրոնը, 1989 թվականից մարդասիրական օգնություն, դեղորայք, առողջապահական սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ է առաքել աղետի գոտի և Արցախ[5]։

Իր միջոցներով կազմակերպել է Մաճկալաշենի մանկապարտեզի վերակառուցումը, Ծիծեռնավանքի նորոգումը, նյութական օգնություն ցույց տվել Սոս, Քարինտակ, Մարաղա և այլ գյուղերի զոհված ազատամարտիկների ընտանիքներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիս Այլանդ պատվո մեդալ (1999)
  • Բոստոնի բժշկական համալսարանի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի հումանիտար մրցանակ (2004)
  • Վահան Քարդաշյանի անվան մրցանակ (2017)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Call from Home : Armenia and Karabagh My Journal, 1999. Կանչ հայրենի տնից, Երևան, 2000 ։
  • Avedis' Story: An Armenian Boy's Journey, Avedis Albert Abrahamian and Carolann Najarian, 2014[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13981
  2. Hairenik (2017 թ․ նոյեմբերի 8). «Carolann Najarian to Receive Vahan Cardashian Award at 2017 ANCA Eastern Region Gala». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  3. Team, Meridian International Center. «Carolann Najarian | Meridian International Center». www.meridian.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  4. Mirror-Spectator, The Armenian (2017 թ․ փետրվարի 2). «K. George and Dr. Carolann S. Najarians' Legacy of Philanthropy Reaches New Heights with Donation of Yerevan Property to AUA - The Armenian Mirror-Spectator». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  6. Hairenik (2014 թ․ հոկտեմբերի 21). «Carolann Najarian to Present 'Avedis' Story' at NAASR». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.