Քերոթ Թոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոթ Թոփ
CarrotTop.jpg
Ծնվել էփետրվարի 25, 1965(1965-02-25) (56 տարեկան) կամ փետրվարի 25, 1967(1967-02-25)[1] (54 տարեկան)
ԾննդավայրRockledge, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունFlorida Atlantic University?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
carrottop.com

Սքոթ «Քերոթ Թոփ» Թոմփսոն (անգլ.՝ Scott Thompson, փետրվարի 25, 1965(1965-02-25) կամ փետրվարի 25, 1967(1967-02-25)[1], Rockledge, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կոմիկ, որը հայտնի է իր վառ շիկակարմիր մազերով, կատակներով՝ ռեկվիզիտի օգտագործմամբ, և ինքնանվաստացուցիչ հումուրով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթ Թոմփսոնը ծնվել և մեծացել է Ֆլորիդա նահանգի Կոկո քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Cocoa High դպրոցը[2] և ընդունվել Բոկա Ռատոն քաղաքում գտնվող Ֆլորիդայի Ատլանտիկական համալսարաանը։ Լինելով առաջին կուրսեցի՝ Ջոշ Աբելսոնի հետ առաջին անգամ ելույթ է ունեցել ստենդ ափ կատակերգության ժանրում[3][4]։ Երկու ամիս անց մասնակցում է համալսարանի կամպուսում անցկացվող բաց խոսափողի գիշերին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեկվիզիտ կատակերգություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոթ Թոփի կատակերգական ռեպերտուարը ներառում է կատակներ, որոնք հիմնված են ռեկվիզիտի տասնյակ տարրերի գործարկման վրա, որոնք պահվում են բեմի վրա հատուկ բեռնարկղերում։ Ինչ-որ առարկա ցուցադրելով՝ նա, որպես կանոն, հեգնական նկարագրում է այն և մի կողմ է նետում։ Այդ առարկաներից շատերը ստեղծված են հատուկ շոուի համար, ինչպես օրինակ մանրանկարչական «պապիկների ժամացույցներով» մանյակ, որի օգնությամբ ծաղրերգություն է արվել ռեփեր Ֆլավոր Ֆլավի իմիջի վրա։

2011 թվականին Քերոթ Թոփը Լաս Վեգասի Luxor հյուրանոցում անցկացրել է անշլագ՝ հիմնական շոուի սկսվելուց առաջ աշխուժացնելով հանդիսատեսին կատակերգական գեգերով, որի համար հայտարարվել է «Տարվա կոմիկ»[5]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Քերոթ Թոփը հայտնվել է «Space Ghost Coast to Coast» անիմացոն ֆիլմի էպիզոդում, որը թողարկվել է Cartoon Network ալիքի ուղիղ եթերով։

2010 թվականի հունվարի 16-ին իլյուզիոնիստներ Փենի և Թելերի հետ միասին մասնակցել է «Don’t Forget The Lyrics!» խաղային ռեալիտի շոուում՝ պայքարելով մեկ միլիոն դոլար մրցանակի համար։ «Mind Freak» սերիալում բազմիցս հայտնվել է որպես հրավիրված հյուր։ Նույն թվականի փետրվարի 8-ին, հրավիրված լինելով «Ջեյ Լենոյի շոու»-ին, ենթարկվել է կարկանդակներով «գնդակոծության» հաղորդավարի և ծրագրի մյուս հյուրի՝ Էմմա Ռոբերթսի կողմից[6]։

Նաև հայտնվել է «Tosh.0» հեռուստաշոուի էպիզոդներից մեկում, որտեղ ստացել է մարմնի լրիվ մասաժ հաղորդավար Դենիել Թոշի կողմից[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ես ամուսնացա կացնով մարդասպանի հետ So I Married an Axe Murderer սրճարանում ելույթ ունեցող
1995 ֆ Ավազե ժամեր Hourglass գրասենյակային ծառայող
1996 ֆ Մահացու վտանգ Pure Danger դիահերձարանի բեռնատարի վարորդ
1997 ս Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show ինքն իր դերում
1998 ֆ Վարչության նախագահ Chairman of the Board Էդիսոն
1998 ֆ Դենիս չարչարողը 2 Dennis the Menace Strikes Again! Սիլվեսթեր
2001 ս Կլինիկա Scrubs ինքն իր դերում
2003 ֆ Փոլի Շորը մահացած է Pauly Shore Is Dead ինքն իր դերում
2005 ֆ Թագեր։ Ջիպ, որը ցանկանում էր թռչել Tugger: The Jeep 4x4 Who Wanted to Fly թզուկ
2016-2017 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy ինքն իր դերում
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover ինքն իր դերում
2012 ֆ Վերջին զանգ Last Call փոստատար
2015 ս Glee Glee Բլարթի
2016 ս Ջիմ Գաֆիգանի շոուն The Jim Gaffigan Show ինքն իր դերում
2016 հֆ Շնաձկների տորնադո 4։ Արթնացում Sharknado: The 4th Awakens վարորդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Cocoa High School – Thompson, Scott (1983) Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին։ Վերցված է 2011-12-13 
  3. «Carrot Top Biography»։ carrottop։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-28-ին։ Վերցված է 2008-07-19 
  4. Cocoa High School – Cocoa, FL։ «Thompson, Scott (1983) Profile»։ Alumni Village։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2008-07-19 
  5. «See Carrot Top at Luxor Hotel»։ Luxor Las Vegas։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2008-07-19 
  6. «The Jay Leno Show Episode Guide»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-24-ին։ Վերցված է 2011-12-16 
  7. Carrot Top Rubdown on Tosh.0