Jump to content

Քերետի տուն

Քերետի տուն
Քերետի տունը երկու շենքերի արանքում։
Քարտեզ
Քարտեզ
Տեսակշենք
Ստեղծում2012
Երկիր Լեհաստան
ԲնակավայրՎոլյա
Ոճպոստմոդեռն ճարտարապետություն
Ներկա վիճակկանգուն
կայք
52°14′15.7″N 20°59′20.8″E / 52.237694°N 20.989111°E / 52.237694; 20.989111
 Keret House Վիքիպահեստում

Քերետի տուն, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կառույց և արվեստի ինստալացիա։ Նախագծել և կառուցել է Յակուբ Ժշեսնին (լեհ.՝ Jakub Szczęsny)։ Անվան պատմությունը կապված է Իսրայելցի գրող և կինոնկարահանող Էդգար Քերետի հետ, ով այս շենքի առաջին վարձակալն էր[1]։ Քերետը նախատեսում է տունը հանձնել իր ընկերոջը երբ ինքը կլքի այն։ Քերետի տունը ամենանեղ հատվածում 92 սմ է, իսկ ամենալայնում 152 սմ[2]։

Շինության հիմքը մետաղյա կոնստրուկցիա է։ Այն ունի մեկ ննջարան, լոգարան և հյուրասենյակ։ Ունի երկու չբացվող պատուհան։ Ցերեկային լույսը ներս է թափանցում պատերը կազմող կիսաթափանցիկ ապակե պանելների միջով։ Ողջ ներքին տարածքը ներկված սպիտակ։ Էլեկտրականությունը ստանում է հարևան տնից; Շենքի ներսում ջրի ավտոնոմ համակարգ կա, որը չի միացած քաղաքային ջրմուղին[3]։ Իր ոչ մեծ չափերի պատճառով շենքում միայն երկու խմիչք սառեցնող սառնարան է տեղադրված։ Հարկից հարկ տեղափոխվելու համար օգտագործում են շարժական աստիճաններ, որոնք հետո փակվում և դառնում են բնակելի մակերես[4][5]։

Քերետի տան շինարարությունը հաստատվել է Վարշավայի քաղաքապետարանի և Լեհական ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից[6]։ Տունը դասակարգված է որպես Արտ ինստալացիա, քանի որ չի համապատասխանում լեհական քաղաքաշինական նորմերին և կանոններին, չնայած, որ օգտագործվում է, որպես բնակելի տարածք[3]։

Քերետի տունը գտնվում է Խլոդնա 22 և Ժելազնա 74 հասցեներում գտնվող տների արանքում[7] և համարվում է աշխարհի ամենանեղ տունը[1][8]։ Կոնստրուկցիան հավաքված է նախապատերազմյան և ժամանակակից բնակելի տների արանքում։ Քերետը հայտարարել է, որ այս տունը իր համար «իր ընտանիքի հուշարձանն» է[1], որի մի մասը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստական Գերմանիան գրավել էր Լեհաստանը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Scislowska, Monika. «World's skinniest house is only four-feet wide». The Province. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Dom Kereta / Keret House». Centrala. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 1 2 «Check Out The Skinniest House In The World». Co.DESIGN. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Perfect for a size-zero model: World's skinniest house is just five feet across ... and barely has enough room for a kitchen». Daily Mail Online. London. 2012 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «World's Thinnest House Unveiled in Poland». KECY TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Hisona, Harold. «Thinnest House in Warsaw Poland unlocks with all essential amenities». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Minner, Kelly. «Keret House / Centrala». Arch daily. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Narrowest house, to host Israeli writer Etgar Keret, opens in Warsaw». Global News Service of Jewish People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Scislowska, Monika. «Narrow house opening as art work in Warsaw». Idaho Statesman. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերետի տան ներքին հարդարանքից