Քենեթ Լեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեթ Լի Լեյ
Kenneth Lee Lay
Ken Lay.jpg
Ծնվել է Ապրիլի 15, 1942
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թայրոն, Միսուրի, ԱՄՆ
Մահացել է Հուլիսի 5, 2006
(64 տարեկանում)
Մահվան վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սնոումես, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրթություն Հյուստոնի համալսարան
Աշխատանք Գործարար
Գործունեություն բիզնեսմեն
Ամուսին Լինդա Լեյ
Քաղաքական կուսակցություն Հանրապետական կուսակցություն

Քենեթ Լի Լեյ (անգլKenneth Lee Lay, ապրիլի 15, 1942 - հուլիսի 5, 2006), ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ 1985 թվականից մինչև իր հրաժարականը՝ 2002 թվականի հունվարի 23-ը։ 2000 թվականի ընթացքում Լեյին, որպես գործադիր տնօրեն, մի քանի ամսով փոխարինել է Ջեֆ Սկիլինգը։ Եղել Է Ջորջ Բուշ կրտսերի նախագահական քարոզարշավների առավել ակտիվ համախոհներից և հովանավորներից։

Լեյի անունը կապնվում է կորպորատիվ աշխարհի պատմության խոշորագույն սկանդալներից մեկի՝ «Էնրոնի» հաշվապահական զեղծարարության հետ։ [1] 2004 թվականի հուլիսի 7-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում արժեթղթերի խարդախության 11 տեսակի և նմանատիպ զեղծարարությունների մեջ, մասնավորապես՝ ընկերության իրավիճակի մասին կեղծ ֆինանսային հաշվետվություններ ներկայացնելու մեջ։ 2006 թվականի հունվարի 31-ին Հյուստոնում տեղի է ունենում Լեյի և Սկիլինգի դատավարությունը։ Նույն թվականի մայիսի 25-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում ներկայացված 11 մեղադրանքներից 10-ում։ Քանի որ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում էր 5-10 տարվա ազատազրկում, փորձագետներն համոզված էին, որ Լեյին սպասվում է 20-30 տարվա ազտազարկում։ [2] Վերջնական դատավարությունից երեք ու կես ամիս առաջ՝ 2006թ.-ի հուլիսի 5-ին Լեյը կնքում է մահկանացուն։ [3] Ըստ նախնական դիահերձման հաշվետվությունների՝ Լեյը հանակարծամահ է եղել սրտի կաթվածից։ [4] Լեյի մահից հետո դատարանը նրան հետմահու ազատում է մեղադրանքներից։ Կան բազմաթիվ տեսություններ, որ Լեյը կեղծել է իր մահը, որպեսզի ազատվի իրեն ներկայացված մեղադրանքներից։ [5]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Քրոուֆորդ, Քրիստեն (2004-07-12). «Լեյն հանձնվում է իշխանություններին». «Սի Էն Էն մանի». http://money.cnn.com/2004/07/08/news/newsmakers/lay/։ Վերցված է 2010 թ․ մարտի 2. 
  2. Պաշա, Շահին և Ջեսիկա Սեյդ (2006-05-25). «Լեյի և Սկիլինգի հետ հաշիվները մաքրելու օրը». «Սի Էն Էն մանի». http://money.cnn.com/2006/05/25/news/newsmakers/enron_verdict/index.htm։ Վերցված է 2010 թ․ մարտի 2. 
  3. Մուլիգան, Թոմաս Ս.; Բաստիլլո, Միգել (Հուլիսի 6, 2006). «Լեյի մահը կասկածի տակ է առնում նրա հանդեպ մեղադրանքները». «Լոս Անջելես թայմս». http://www.latimes.com/news/printedition/front/la-fi-lay6jul06,1,4669506.story?coll=la-headlines-frontpage։ Վերցված է 2010 թ․ մարտի 2. 
  4. Ֆաուլեր, Թոմ (Հոկտեմբերի 17, 2006). «Դատավորը հանում է Լեյին ներկայացված բոլոր մեղադրանքները». «Ասոշիեդ պրես». http://www.chron.com/disp/story.mpl/front/4265806.html։ Վերցված է 2010 թ․ մարտի 2. 
  5. Ուեստլեր, Ալեն (2006-06-06)։ «Քեն Լեյի դավադրությունը»։ «Սի Էն Էն մանի»։ Արխիվացված օրիգինալից 2010-06-24-ին։ http://www.webcitation.org/5qjIc02nC։ Վերցված է 2010 թ․ հունիսի 24։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]