Քեյթ Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթ Շեփարդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1847(1847-03-10)[1]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Մահացել էհուլիսի 13, 1934(1934-07-13)[2][3] (87 տարեկան)
Մահվան վայրՔրայսթչորչ, Նոր Զելանդիա[4]
ԳերեզմանAddington Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, քաղաքական ակտիվիստ, սուֆրաժիստ, տնտեսագետ, հրատարակիչ և լրագրող
ԱմուսինWilliam Lovell-Smith?[4]
ԱնդամությունNational Council of Women of New Zealand?
Commons-logo.svg Kate Sheppard Վիքիպահեստում

Քեթրին Ուիլսոն Շեփարդ (անգլ.՝ Kate Sheppard, մարտի 10, 1847(1847-03-10)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 13, 1934(1934-07-13)[2][3], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[4]), Նոր Զելանդիայի սուֆրաժիստուհիների շարժման ամենահայտնի անդամներից մեկը և երկրի ամենահայտնի սուֆրաժիստը։ Ծնվել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ 1868 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Նոր Զելանդիա։ Այնտեղ դարձել է տարբեր կրոնական և հասարակական կազմակերպությունների, այդ թվում` «Քրիստոնեական սթափ կանանց միության» (WCTU) ակտիվ անդամ։ 1887 թվականին նշանակվել է WCTU-ի` ընտրական իրավունքի և օրենսդրության ղեկավար և օգտագործել է պաշտոնը Նոր Զելանդիայում կանանց ընտրական իրավունքի գործն առաջ մղելու համար։

Քեյթ Շեփարդը հանրայնացրել է կանանց ընտրական իրավունքի թեման` կազմակերպելով խնդրագրեր և հասարակական հանդիպումներ, մամուլին նամակներ գրելով և քաղաքական գործիչների հետ կապեր հաստատելով։ Եղել է «Սպիտակ ժապավեն» թերթի խմբագիրը։ Իր հմուտ գրելու և համոզիչ հասարակական խոսքի միջոցով հաջողությամբ հանդես է եկել կանանց ընտրական իրավունքի օգտին։ Նրա «Տասը պատճառ, թե ինչու Նոր Զելանդիայի կանայք պետք է քվեարկեն, և Արդյո՞ք կանայք պետք է քվեարկեն» գրքույկները նպաստել են գործին։ Այս աշխատանք ամփոփվել է 30.000-անոց ստորագրահավաքով, որը ներկայացվել է խորհրդարանին` կանանց ընտրական իրավունք տրամադրելու պահանջով։ Արդյունքում, Նոր Զելանդիան դարձել է առաջին երկիրը, որը հաստատել է համընդհանուր ընտրական իրավունք։

Շեփարդը եղել է Նոր Զելանդիայի` 1896 թվականին հիմնված Կանանց ազգային խորհրդի առաջին նախագահը։ Նաև օգնել է բարեփոխել այդ կազմակերպությունը 1918 թվականին։ Հետագա կյանքի ընթացքում ճամփորդել է դեպի Բրիտանիա և օգնել այնտեղ ընտրական իրավունքների համար իրականացվող գործողություններին։ Վատառողջ լինելով` վերադարձել է Նոր Զելանդիա, որից հետո շարունակել է հոդվածներ գրել կանանց իրավունքների մասին, թեև քաղաքականապես ավելի պասիվ է դարձել։ Մահացել է 1934 թվականին` առանց ժառանգ թողնելու։

1991 թվականին Շեփարդը Նոր Զելանդիայի 10 դոլարանոց թղթադրամի դիմերեսին փոխարինել Է Եղիսաբեթ II-ին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Շեփարդը (ի ծնե անունը` Քեթրին Ուիլսոն Մալքոլմ) ծնվել է 1848 թվականի մարտի 10-ին, Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, ծնողները եղել են շոտլանդացի Ջեմիմա Քրոուֆորդ Սոութերն ու Էնդրյու Ուիլսոն Մալկոլմ։ Նրա հայրը, որը ծնվել է Շոտլանդիայում, 1819 թվականին, տարբեր փաստաթղթերում հիշատակվել է որպես փաստաբան, բանկիր, գարեջրատիրոջ ծառայող կամ իրավաբան։ Ամուսնացել է Սոութերի հետ 1842 թվականի հուլիսի 14-ին[5]: Քեթրինը անվանակոչվել է հայրական տատի` Քեթրին Ուիլսոն Մալքոլմի անունով[5], բայց նախընտրել է իր անունը գրել կրճատ տարբերակով` «Քեյթ»[6]: Նա ուներ ավագ քույր` Մարին, որը ծնվել է Շոտլանդիայում և երեք փոքր եղբայր և քույր` Ֆրենկը, որը ծնվել է Բիրմինգհեմում, Իզաբելլան և Ռոբերտը, որնոք երկուսն էլ ծնվել են Լոնդոնում. ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում ընտանիքը հաճախ է տեղափոխվել[5]: Երեխաների կրթության մանրամասները անհայտ են, չնայած Քեյթի հետագա գրվածքները ցույց են տալիս գիտության և իրավունքի վերաբերյալ լայն գիտելիքներ, ինչը վկայում է լավ կրթության մասին։ Նա հայտնի էր իր լայն գիտելիքներով և մտավոր ունակությամբ[6]: Նրա հայրը սիրում էր երաժշտություն և հոգ էր տանում այն մասին, որ ընտանիքն ստանա լավ երաժշտական կրթություն[7]:

Քեյթի հայրը մահացել է 1862 թվականին[6], բայց իր այրուն բավարար միջոցներ է թողել` ընտանիքն ապահովելու համար[7]: Հոր մահից հետո Քեյթը բնակվում էր հորեղբոր՝ Շոտլանդիայի Ազատ Եկեղեցու քահանայի հետ, Նաիրնում[8][6]: Այս ընթացքում ընտանիքի մնացած անդամները մնացել են հարազատների մոտ Դուբլինում, որտեղ Քեյթը հետագայում միացել է նրանց[7]:

Ջորջ Բիթը՝ Քեյթի քրոջ՝ Մարիի ապագա ամուսինը, 1863 թվականին արտագաղթել է Մելբուռն, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Քրիսթչըրչ։ Մարին միացել է նրան այնտեղ, որից հետո նրանք 1867 թվականին նրանք ամուսնացել են։ Քրիսթչըրչի մասին Մարիի պատմությունները Ջեմիմային դրդել են ընտանիքի հետ տեղափոխվել Նոր Զելանդիա, քանի որ նա փնտրում էր իր որդիներին աշխատանքի տեղավորելու լավագույն հեռանկարները և ցանկանում էր տեսնել իր թոռնուհուն։ Նրանք 1868 թվականի նոյեմբերի 12-ին Գրեյվսենդից մեկնել են Մատոակա և 1869 թվականի փետրվարի 8-ին ժամանել են Լիթելթոն նավահանգիստ[9] [10]:

Երրորդության ժողովական եկեղեցին:

Քրիսթչըրչում ընտանիքի մեծ մասը, ներառյալ Քեյթը, միացել են Երրորդության ժողովական եկեղեցուն։ Քահանան Ուիլյամ Հաբենսն էր, որը Լոնդոնի համալսարանի շրջանավարտ էր[11]:

Քեյթն ամուսնացել է Ուոլտեր Ալեն Շեփարդի հետ 1871 թվականի հունիսի 21-ին։ Ուոլտերն ընտրվել է Քրիսթչըրի քաղաքային խորհրդի անդամ 1868 թվականին։ Նրանք ապրում էին Մադրասի փողոցում՝ Քեյթի մոր տնից ոչ հեռու[12]: Երրորդության ժողովական եկեղեցին 1872 թվականից մինչև 1874 թվականը նոր շենքի կառուցման համար միջոցներ էր հավաքում, և Քեյթը, ամենայն հավանականությամբ, ներգրավված էր դրանում։ Նա սկսել է ընկերություն էանել քաղաքական գործիչ և ակտիվիստ Ալֆրեդ Սաունդերի հետ, որը գուցե ազդել է կանանց ընտրության վերաբերյալ նար գաղափարների վրա[13]: Շեփարդը և նրա ամուսինը ժամանել են Անգլիա 1877 թվականին և այնտեղ անցկացրել են մեկ տարի, այնուհետև վերադարձել են Քրիսթչըրչ[14]: Նրանց միակ երեխան՝ Դուգլասը, ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 8-ին[6]:

Շեփարդը տարբեր կրոնական կազմակերպությունների ակտիվ անդամ էր։ Նա դասավանդում էր կիրակնօրյա դպրոցում, իսկ 1884 թվականին ընտրվել է Երրորդության տիկնանց նորաստեղծ ասոցիացիայի քարտուղար, մի մարմին, որը հիմնադրվել էր այցելելու ծխականներին, որոնք կանոնավորապես չէին հաճախում եկեղեցական ծեսերին։ Միությունը նաև օգնել է դրամահավաքի աշխատանքներին և եկեղեցու համար արել է գործեր, ինչպիսիք են առավոտյան թեյ տրամադրելը։ Շեփարդը զեկույցներ է գրել Ասոցիացիայի աշխատանքի վերաբերյալ, փորձել է հավաքագրել նոր անդամներ։ Հաջորդ տարի նա միացել է Ռիկարթոնի երգչախմբային ընկերությանը։ 1886 թվականի մայիսին նրա մենահամերգը բարձր է գնահատվել Լիթելթոն Թայմս-ում։ [15]: Նա նաև ծառայել է YWCA կառավարման հանձնաժողովւմ[7]:

Կանանց ընտրության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Շեփարդի գործունեությունն ու նրա մասնակցությունը քաղաքականությանը սկսվել են Միացյալ Նահանգների կանանց քրիստոնեական սթափ միության անդամ (WCTU) Մերի Լիվիթի ելույթը լսելուց կամ դրա մասին կարդալուց հետո[16]: 1885 թվականին Լիվիթը շրջել է Նոր Զելանդիայում՝ խոսելով ոչ միայն ալկոհոլ օգտագործելու հետևանքով առաջացած խնդիրների մասին, այլև կանանց «ձայնը հասարակական գործերում» ունենալու անհրաժեշտության մասին[17]: Նա երկու շաբաթ անցկացրել է Քրիսթչըրչում՝ առաջին հրապարակային ելույթն ունենալով մայիսի 10-ին, Թագավորական թատրոնում[18]: Լրագրողները տպավորվել են կնոջ հրապարակային ելույթի ուժով, մի բան, որ այն ժամանակ Նոր Զելանդիայում հազվադեպ էր հանդիպում[7] [19]:

(չաշխատող հղում)Քեյթ Շեփարդի ազգային հուշարձան կամ Հարգանքի տուրք սուֆրաժիստներին:

Նախքան ազգային կազմակերպության ձևավորումը, Շեփարդը մասնակցել է WCTU-ի Քրիսթչըրչում մասնաճյուղի ստեղծմանը[7][20]: Նրա նախնական մասնակցությունը խորհրդարան խնդրագրերի տարածումն էր, որոնք ուղղված էին կանանց արգելել մատուցողուհի աշխատել և արգելել երեխաներին ալկոհոլի վաճառքը։ Դա սկիզբ է դրել նրա համագործակցությանը Ալֆրեդ Սոնդերսի հետ։  

Քրայսթչերչ-Նորթի(չաշխատող հղում) խորհրդարանի անդամ և նախկին վարչապետ Սըր Ջուլիուս Ֆոգելը խորհրդարանում կանանց ընտրական իրավունքի մասին օրինագիծ է ներկայացրել 1887 թվականին:

1879 թվականին ընտրական իրավունքը տրվել է 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, անկախ նրանից՝ նրանք սեփականություն ունեն, թե ոչ, սակայն կանայք նախկինի պես իրավունք չունեին ընտրելու[21]: 1870-ական թվականներին կին ընտրողներին սահմանափակ թվով ընտրական իրավունքներ են տրամադրվել, իսկ 1873 թվականին որոշ կանայք հնարավորություն են ստացել քվեարկել տեղական իշխանության մարմինների ընտրություններում, իսկ 1877 թվականին «տնային տնտեսուհիներին» իրավունք է տրվել քվեարկել և առաջադրվել կրթության խորհուրդներում[22]:  

Նոր Զելանդիայի Քրիստոնեական սթափ կանանց միությունն ստեղծվել է 1886 թվականի փետրվարին, Վելինգթոնում կայացած խորհրդաժողովում։ Շեփարդը չի մասնակցել այդ խորհրդաժողովին, բայց մեկ տարի անց Քրիսթչըրչում անցկացվող երկրորդ ազգային համագումարին նա ժամանել է կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ պատրաստի թղթով, չնայած որ այն օգտագործելու հնարավորություն չի ունեցել[7]:

Միությունը կարծում էր, որ կանանց ընտրական իրավունքը կարող է նպաստել ալկոհոլի արգելման իրենց նպատակին` միաժամանակ նպաստելով երեխաների եւ ընտանիքի բարեկեցությանը[23]: Շեփարդը շուտով աչքի է ընկել կանանց ընտրական իրավունքի ոլորտում, բայց իր խառնվածքի պատճառով հարցը գործնական հարթությունից դուրս էր մնում։ Նրա տեսակետները հայտնի են դարձել նրա այն հայտարարությամբ, ըստ որի «այն ամենը, ինչ բաժանում է՝ լինի ցեղի, դասի, կրոնի կամ սեռի, անմարդկային է և պետք է հաղթահարվի»[24]:

WCTU-ը խորհրդարանի անդամ և նախկին վարչապետ սըր Ջուլիուս Ֆոգելի մոտ պատվիրակություն է ուղարկել` խնդրելով նրան խորհդարանում ներկայացնել ընտրական իրավունքի մասին օրինագիծ[25]: Նա դա արել է 1887 թվականին՝ ներկայացնելով կանանց ընտրական իրավունքի մասին օրինագիծը, և Շեփարդն արշավ է արել` ի աջակցություն նրան[24]: Երրորդ ընթերցմամբ կանանց ընտրական իրավունքի հետ կապված մասը չի ընդունվել մեկ ձայնի տարբերւթյամբ, և օրինագիծը հետ է կանչվել[7][17][26]: Ընդհանուր ընտրարշավի ժամանակ Շեփարդն այդ տարի ավելի ուշ կոչ է արել WCTU-ի անդամներին խորհրդարանի թեկնածուներին հարցեր տալ ընտրական իրավունքի մասին, սակայն կանանցից քչերն են դա արել[27]:

1888 թվականին Շեփարդը եղել է Քրիսթչըրչի WCTU բաժնի նախագահը և զեկույց է ներկայացրել Դանիդինի ազգային կոնգրեսին, որտեղ կոնվենցիան որոշել է, որ կանանց ընտրական իրավունքը կարգավորելը կազմակերպության գլխավոր նպատակն է լինելու։ Շեփարդը հրապարակային ելույթներ է ունեցել Դանիդինում, Օամարուում և Քրիսթչըրչում` ընտրական իրավունքի վերաբերյալ։ Իր ուղերձը վերահաստատելու համար Նա Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում թողարկված թռուցիկներ է բաժանել հանրությանը[28]: Այնուհետեւ Շեփարդը հրապարակել է իր սեփական գրքույկը մեկ թերթիկի վրա, որը կոչվել է «տասը պատճառներ, թե ինչու Նոր Զելանդիայի կանայք պետք է քվեարկեն, որտեղ նա ցույց է տվել իր «չոր միտքը և տրամաբանական մոտեցումը»[29][30]: Պատճենն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]