Հարգանքի տուրք սուֆրաժիստներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Քեյթ Շեփարդի ազգային հուշարձան
Հարգանքի տուրք սուֆրաժիստներին

Tribute to the Suffragettes, Christchurch, NZ - cropped.jpg
'
Կոորդինատներ43°31′51″ հվ. լ. 172°38′1″ ավ. ե. / 43.53083° հս․. լ. 172.63361° ավ. ե. / 43.53083; 172.63361Կոորդինատներ: 43°31′51″ հվ. լ. 172°38′1″ ավ. ե. / 43.53083° հս․. լ. 172.63361° ավ. ե. / 43.53083; 172.63361
Գտնվում էՔրիստչերչ, Նոր Զելանդիա
Կառուցվել է1993
Շինության ձևըհուշահամալիր
Կառուցել էՄարգրիթ Ուինդհաուսեն

Քեյթ Շեփարդի ազգային հուշարձան կամ Հարգանքի տուրք սուֆրաժիստներին (անգլ.՝ Kate Sheppard National Memorial), հուշարձան Նոր Զելանդիայի Քրայսթչորչ քաղաքում: Նոր Զելանդիայի առաջին հուշարձանն է, որը նվիրված է նորզելանդացի սուֆրաժիստուհիներին, մասնավորապես կանանց ընտրական իրավունքի համար պայքարող Քեյթ Շեփարդին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի ստեղծման գաղափարն առաջ է եկել 1989 թվականին 1993 թվականին Նոր Զելանդիայում սուֆրաժիստուհիների հիշատակը հավերժացնելու 100-ամյակին նվիրված միջոցառումների նախօրյակին: Հուշահամալիրի ստեղծման համար ձևավորվեց կոմիտե, որն ընտրեց հոլանդական ծագումով նորզելանդիայի արվեստագետ Մարգրիթ Ուինդհաուսենի աշխատանքը[2]:

Հուշահամալիրը քարե պատ է, որի վրա քանդակված է Քեյթ Շեփարդի իրական չափերի բրոնզե քանդակը և 5 այլ սուֆրաժիստուհիների քանդակները: Քանդակի երկու կողմերի վահանակները նկարագրվում են 19-րդ դարի վերջին կանանց առօրյա կյանքի տեսարաններ և տեքստեր, որոնք պատմում են կանանց ընտրական իրավունքի համար պայքարի մասին: Ամբողջ կառույցը մոտավորապես 5 մետր լայնություն և 2 մետր բարձրություն ունի:

Հուշահամալիրում քանդակված կանայք են (ձախից աջ)՝

The entire memorial with bas-relief and side panels
  • Հելեն Նիկոլ, սուֆրաժիստուհի, բնակվել է Դանիդինում
  • Քեյթ Շեփարդ
  • Ադա Ուելս, աղջիկների կրթության համար պայքարող
  • Հարիեթ Ռասել Մորիսոն, աշխատող կանանց պաշտպան Դանիդինից
  • Մերի Տե Տաի Մանգակահիա
  • Ամեյ Դալդին Օքլենդից, «Ժուժկալ կին քրիստոնյաների միություն»

Կանանց խումբը պատկերված է փայտե սայլի վրա իրենց խնդրանքը խորհրդարան տանելու ճանապարհին[1]:

Հուշահամալիրը բացվել է 1993 թվականի սեպտեմբերի 19-ին, Նոր Զելանդիայում սուֆրաժիստուհիների 100-ամյակի կապակցությամբ, Նոր Զելանդիայի գլխավոր նահանգապետ Դեյմ Քեթրին Թիզարդի կողմից[1]: Հուշարձանի մեջ է տեղադրվել սերունդների ուղված ուղերձ, որը ներառում է 1993 թվականին կանանց կյանքի մասին տեղեկատվական հոդվածներ և տեղեկություն[2]:

Հուշահամալիրը գտնվում է Քեյթ Շեփարդի ազգային հուշահամալիր կոչվող տարածքում՝ Էվոն գետի մոտ «Մեր քաղաքը» պատմական շենքի հարևանությամբ: Շենքը վնասվել է 2010 թվականի Քենթերբերի երկրաշարժից և հուշարձանը գտնվել է բարիկադների հետևում էր, քանի դեռ շենքը գնահատվում էր: 2014 թվականի հունիսին Քրիստչերչի քաղաքապետ Լիան Դալցիելի գլխավորությամբ հուշահամալիրը ազատվել է բարիկադներից և հուշարձանը հասանելի է դարձել հանրությանը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Kate Sheppard Memorial, Oxford Terrace»։ Christchurch City Libraries։ Վերցված է 10 March 2016 
  2. 2,0 2,1 Stephens Simone (1997)։ «Public Art in Central Christchurch»։ The Robert McDougall Art Gallery։ Վերցված է 10 March 2016 
  3. «Kate Sheppard National Memorial Bronze Wall»։ www.lianne.co.nz։ Արխիվացված օրիգինալից-ից 10 March 2016-ին։ Վերցված է 10 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]