Jump to content

Քեմրին Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմրին Ռոջերս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1999(1999-06-07)[1][1] (25 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2] և McMath Secondary School?
Մասնագիտությունhammer thrower և թեթևատլետ
 Camryn Rogers Վիքիպահեստում

Քեմրին Ռոջերս (անգլ.՝ Camryn Rogers, հունիսի 7, 1999(1999-06-07)[1][1], Ռիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), կանադացի աթլետ, մրճանետորդուհի: 2023 թվականի աշխարհի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր, 2022 թվականի Համագործակցության խաղերի հաղթող: Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2024 թվականի Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի հաղթող։

Ռոջերսը ծնվել և մեծացել է Բրիտանական Կոլումբիայի Ռիչմոնդ քաղաքում: Այն բանից հետո, երբ նրա ծնողները բաժանվեցին, երբ նա երեք տարեկան էր, նա մնաց մոր՝ Շերի Ռոջերսի մոտ, որը վարսավիր էր։

2019 թվականին նա մասնակցել է Պերուում տեղի ունեցած համաամերիկյան խաղերին։ Նա 66,09 մ արդյունքով մուրճ նետելու մրցույթում դարձավ վեցերորդը։

2021 թվականի օգոստոսին Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Ռոջերսը եզրափակչի ուղեգիր է նվաճել և 74,35 մետր արդյունքով զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Կանադուհին ներկայացրել է իր երկիրը Յուջինի 2022 թվականի աշխարհի առաջնությունում: 75,52 մետր արդյունքով նա կարողացել է նվաճել արծաթե մեդալ։ Բիրմինգհեմում կայացած Համագործակցության խաղերում նա ոսկի է նվաճել՝ նետելով 74,08 մետր։

2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Քեմրինը ոսկի է նվաճել մուրճի նետումում՝ 77,22 մետր նետումով։[3].

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Անցկացման վայր Տեղ Արդյունք
2019 Պանամերիկյան խաղեր Լիմա, Պերու 6 66,09 մ
2021 Օլիմպիկան խաղեր Տոկիո, Ճապոնիա 5 74,35 մ
2022 Աթլետիկայի աշխարհի առաջնություն Յուջին, ԱՄՆ Silver_medal_icon 75,52 մ
2022 Համագործակցության խաղեր Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Gold_medal_icon 74,08 մ
2023 Աթլետիկայի աշխարհի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա Gold_medal_icon 77,22 մ
2024 Օլիմպիկան խաղեր Փարիզ, Ֆրանսիա Gold_medal_icon 76,97 մ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/athletics/athlete-profile-n1432632-rogers-camryn.htm
  3. «Даниэлла Уилльямс и Антонио Уотсон с Ямайки, нидерландка Фемке Бол, канадка Кампин Роджерс и грек Милтиадис Теноглу – победители шестого дня чемпионата мира в Будапеште». allsportinfo.ru. Վերցված է 2023-08-25-ին.