Քեթրին Նոել Բրոսնահեն
անգլ.՝ Kate Spade | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1962[1] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի[2] |
Մահացել է | հունիսի 5, 2018[3][1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | չդավանող կաթոլիկ |
Կրթություն | Արիզոնա նահանգի համալսարան, Կանզասի համալսարան, St. Teresa's Academy? և Notre Dame de Sion? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և նորաձևության խմբագիր |
Ամուսին | Andy Spade? |
Կայք | katespade.com |
![]() |
Քեթրին Նոել Բրոսնահեն, (անգլ.՝ Katherine Noel Brosnahan, դեկտեմբերի 24, 1962[1], Կանզաս Սիթի, Միսսուրի[2] - հունիսի 5, 2018[3][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ըստ մասնագիտության հայտնի է Քեյթ Սփեյդ (անգլ.՝ Քեյթ Սփեյդ) կամ Քեյթ Վալենտին անգլ.՝ Քեյթ Վալենտին՝ ամերիկացի մոդելավորող և գործարար[4][5][6]։
Կյանքի և կարիերայի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոսնահենը ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում, Էրլ Ֆրենսիս Բրոսնահենի (1929—20.06.2018) և Ջուն Բրոսնահենի (Մալլեն) ընտանիքում[7]։ Ավարտել է աղջիկների համար նախատեսված Սբ․ Թերեզայի անվան կաթոլիկ ակադեմիան։ Սովորել է Կանզասի համալսարանում, ապա ուսումը շարունակել Արիզոնա նահանգի համալսարանում, որտեղ դարձել է Կապպա Կապպա Գամմա ակումբի անդամ և 1985 թվականին ստացել Ժուռնալիստի մասնագիտություն[8]։
1986 թվականին աշխատել է Մանհեթենի ««Mademoiselle»» ամսագրի աքսեսուարների բաժնում, որպես Քեթի Բրոսնահեն։
1991 թվականին ազատվում է ««Mademoiselle»»-ից, որտեղ այդ պահին նորաձևության բաժնի ավագ խմբագիր էր։ «Mademoiselle»-ում աշխատելու ժամանակ նկատել է, որ շուկայում չկան նորաձև պայուսակներ և որոշել՝ ստեղծել իր սեփական պայուսակները[9]։
1993 թվականին Քեյթը և Էնդի Սփեյդը հիմնադրեցին «Kate Spade New York» ապրանքանիշը։
1999 թվականաին «Neiman Marcus Group»-ին վաճառեց «Kate Spade New York»-ի 56 %-ը, իսկ մնացածը՝ 2006 թվականին[10]։
2016 թվականին նա իր գործընկերների հետ թողարկեց նորաձևության նոր ապրանքանիշ՝ «Frances Valentine»-ը[4]։
Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհի Ռեյչել Բրոսնահենը Սփեյդի զարմուհին է[11]։
1994 թվականին Սփեյդը ամուսնացել է էնդի Սփեյդի հետ, ով կոմիկ դերասան Դեյվիդ Սփեյդի եղբայրն է։ 2005 թվականի փետրվարի 18-ին ծնվել է նրանց միակ աղջիկը՝ Ֆրենսիս Բեաթրիս Սփեյդը։ Քեյթի կյանքի վերջին 10 ամիսներին ամուսինները ապրել են առանձին՝ հարևան տներում և չեն ամուսնալուծվել, պահպանելով ընկերական հարաբերություններ համատեղ դաստիարակել են իրենց աղջկան[12]։
Սփեյդն ինքնասպան է եղել 2018 թվականի հունիսի 5-ին՝ կախվելով Նյու Յորքի իր բնակարանում[13][14]։ Նրա մոտ գտել են երկտող ուղղված իր աղջկան[15]։
Հետագայում պարզվել է, որ Սփեյդը ինքնասպանության է դիմել երկարամյա դեպրեսիայի շնորհիվ, կապված բիզնեսի և անձնական կյանքի հետ, ինչի պատճառով նա տրվել է խմիչքին[16]։ Նրա ամուսինը պնդել է, որ նա ալկոհոլի և թմրանյութի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բայց վերջին 5 տարիներին դեպրեսիայի պատճառով այցելել է համապատասխան մասնագետնրի և ընդունել դեղորայք[17]։
Սփեյդի հայրը՝ 89-ամյա Էրլ Ֆրենսիս Բրոսնահենը մահացել է 2018 թվականի հունիսի 20-ին՝ աղջկա հուղարկավորությունից մեկ օր առաջ[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.bizjournals.com/kansascity/news/2011/07/19/kate-spade-kansas-city-plaza.html
- ↑ 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Kate_Spade
- ↑ 4,0 4,1 Kapner Suzanne (August 23, 2016)։ «Married to Terry Litton When Is Kate Spade Not Kate Spade? When She's Frances Valentine»։ The Wall Street Journal։ Վերցված է December 24, 2016։ «one of her first acts was to find a new name. Now, she's Katherine Noel Frances Valentine Brosnahan. In stores, she's Frances Valentine.»
- ↑ «Kate & Andy Spade Interview on How I Built This by Guy Raz»։ NPR (անգլերեն)։ 2017-02-06։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-17-ին։ Վերցված է 2018-12-17
- ↑ Ana Colon։ «Designer Kate Spade Name Change Frances Valentine» (անգլերեն)։ Refinery29.com։ Վերցված է June 22, 2017
- ↑ «Fashion designer Kate Spade found dead»։ BBC News։ June 5, 2018
- ↑ Bumiller Elisabeth (March 12, 1999)։ «PUBLIC LIVES; A Cautious Rise to a Top Name in Fashion»։ The New York Times։ Վերցված է June 5, 2018
- ↑ Lieber Chavie (March 2, 2016)։ «Kate Spade Brand Bags»։ Racked.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-07-ին։ Վերցված է June 22, 2017
- ↑ «Neiman Marcus to Sell Kate Spade»։ The Wall Street Journal (New York City)։ November 8, 2006։ Վերցված է December 24, 2016
- ↑ Schmidt Ingrid (October 13, 2015)։ «Rachel Brosnahan of 'Manhattan' undertakes her own special fashion project»։ Los Angeles Times։ Վերցված է March 15, 2017
- ↑ Kate Spade’s Husband Andy Reveals They Were Living Separately Before Her Death, but Didn’t Plan to Divorce
- ↑ «Fashion designer Kate Spade found dead»։ BBC News։ June 5, 2018։ Վերցված է June 5, 2018
- ↑ «Kate Spade found dead: Latest updates»։ CNN։ June 5, 2018։ Վերցված է June 5, 2018
- ↑ Bromwich, Jonah Engel; Friedman, Vanessa; Schneier, Matthew (5 июня 2018)։ «Kate Spade, Whose Handbags Carried Women Into Adulthood, Is Dead at 55»։ The New York Times (անգլերեն)։ Վերցված է 6 июня 2018
- ↑ Kate Spade Reportedly Depressed, Committed Suicide Because Her Husband Wanted a Divorce
- ↑ «Designer Kate Spade suffered depression for years, husband says»։ Reuters (անգլերեն)։ 7 июня 2018։ Վերցված է 9 июня 2018
- ↑ Kate Spade's Father Died at Age 89 One Day Before Her Funeral