Քեթրին Մաքֆի
Քեթրին Մաքֆի | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Boston Conservatory at Berklee? և Notre Dame High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Ժանրեր | փոփ |
Ամուսին(ներ) | Դևիդ Ֆոսթեր[1] |
katharinemcphee.net | |
Քեթրին Հոուփ Ֆոսթեր (անգլ.՝ Katharine Hope Foster)[2], օրիորդական ազգանունը՝ Մաքֆի (անգլ.՝ McPhee, մարտի 25, 1984, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, բանաստեղծուհի, դերասանուհի և մոդել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրինը հայտնի է դարձել 2006 թվականին «American Idol» երաժշտային հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանում ունեցած մասնակցության շնորհիվ։ Նա հասել մրցույթի եզրափակիչ, որտեղ պարտվել է եթերաշրջանի հաղթող Թեյլոր Հիքսին։
Քեթրին Մաքֆիի առաջին սինգլը թողարկվել է 2006 թվականի հունիսի 27-ին։ A-ի կողմում ներկայացվել է «My Destiny» երգը, որը գրել են Հարի Սոմերդալեմը, Աննե Սորվաագը և Թիմ Բաքսթերը, իսկ B-ի կողմն ընդգրկել է «Over the Rainbow» երգի կրկներգը։ Երկու ստեղծագործությունն էլ երգչուհին կատարել է «American Idol» հեռուստամրցույթում։ 2007 թվականի հունվարին թողարկել է «Katharine McPhee» ալբոմը։
2011 թվականին Մաքֆին նկարահանվել է «Ձևացիր իմ ամուսինը» ֆիլմի գլխավոր դերում։
2012-2013 թվականներին Մաքֆին խաղացել է «Սմեշ» սերիալի գլխավոր դերերից մեկը[3]։ 2014-2018 թվականներին խաղացել է «Կարիճ» սերիալի Փեյջ Դինինի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2016 թվականներին Մաքվին ամուսնացել է դերասան Նիկ Կոկասի հետ[4][5]։
2014 թվականին սկսել է հանդիպել «Կարիճ» հեռուստասերիալի խաղընկերոջ՝ դերասան Էլիես Գաբելի հետ[6]։
2017 թվականին սկսել է հանդիպել երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ, որի հետ ծանոթացել է 2006 թվականին։ 2018 թվականի հուլիսին Դևիդը Քեթլինին առաջարկություն է արել, և նա համաձայնել է[7][8]։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի հունիսի 28-ին[9]։ 2021 թվականի փետրվարին զույգն ունեցել է որդի, որին անվանել են Ռենի Դևիդ-Փոսթեր[10][11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Խելագար | Crazy | առաջնակարգ աղջիկ |
2008 | ֆ | Տղաներին դա դուր է գալիս | The House Bunny | Հարմոնի |
2009 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Օդեսա Շոու / Դանա Մելթոն |
2010 | ս | Միություն | Community | Էմբեր |
2010 | հֆ | Վարդագույն տունը | The Pink House | Էմիլի |
2011 | ֆ | Ձևացիր իմ ամուսինը | You May Not Kiss the Bride | Մաշա Նիկիտինա |
2011 | ֆ | Գիշերային շնաձկներ | Shark Night 3D | Բեթ |
2011 | ֆ | Աշխարհ, սեր և թերիմացություն | Peace, Love, & Misunderstanding | Սառա |
2012 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Մեգիի մայրը |
2012-2013 | ս | Սմեշ | Smash | Կարեն Քարթրայթ |
2014 | ս | Իմ երազներում | In My Dreams | Նատալի Ռուսո |
2014-2018 | ս | Կարիճ | Scorpion | Փեյջ Դինին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Katharine McPhee and David Foster Marry in Intimate London Wedding
- ↑ Katharine McPhee Makes Marriage to David Foster Official With Name Change on Instagram and Twitter: ‘Introducing’ Mrs. Foster
- ↑ Andreeva, Nellie (2011 թ․ փետրվարի 13). «Katharine McPhee Joins NBC Pilot 'Smash'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Rizzo, Monica (2008 թ․ փետրվարի 2). «Katharine McPhee Marries Producer Boyfriend». People (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Coyne, Kate (2014 թ․ մայիսի 22). «Katharine McPhee Files for Divorce from Nick Cokas». People (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Webber, Stephanie (2014 թ․ սեպտեմբերի 25). «Katharine McPhee Is Dating Scorpion Costar Elyes Gabel» (անգլերեն). Us Magazine. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Katharine McPhee and David Foster Are Engaged». TMZ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Kat McPhee on Twitter» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ They're Married! Everything to Know About Katharine McPhee & David Foster's Relationship
- ↑ «It's a Boy! Katharine McPhee and Husband David Foster Welcome a Son». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Katharine McPhee Reveals Baby Boy's Name and Its 'Long History' with Husband David Foster's Family». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Քեթրին Մաքվին YouTube-ում
- Кэтрин Макфи (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մաքֆի» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- RCA Records-ի արտիստներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բեմական կեղծանուններ