Քեզ ատելու 10 պատճառ (սիթքոմ)
Քեզ ատելու 10 պատճառ 10 Things I Hate About You | |
---|---|
Ժանր | սիթքոմ և դեռահասային սիթքոմ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Ատելությանս 10 պատճառ |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Ջիլ Ջանգեր և Henry Chan? |
Գլխավոր դերերում | Լինդսի Շոու[2], Մեգան Մարտին[2], Իթան Փեք[2], Նիկոլաս Բրաուն[2], Դանա Դևիս[2], Kyle Kaplan?[2], Քրիս Զիլկա[2] և Լարի Միլլեր[2] |
Պրոդյուսեր | Քարտեր Քովինտոն |
Սցենարիստ | Carter Covington? |
Երաժշտություն | Ռիչարդ Գիբս |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Կալիֆոռնիա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | հուլիսի 7, 2009[2]-ից մայիսի 24, 2010[2]-ը |
Հեռուստաալիք | ABC Family[2] |
Ընկերություն | ABC Family Original Productions |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television, Հուլու և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Կարգավիճակ | Դադարեցված |
Պաշտոնական կայքէջ |
Քեզ ատելու 10 պատճառ (անգլ.՝ 10 Things I Hate About You), ամերիկյան ABC Family ընկերության կողմից 2009-ին նկարահանված սիթքոմ է։ Յուրաքանչյուր սերիան տևում է 30 րոպե, հիմնված է 1999թ-ին նկարահանված նույնանուն ֆիլմի հիման վրա։ Առաջին սերիան հեռարձակվել է 2009թ-ի հուլիսի 7-ին[3] և հավաքել է մոտ 1.60 միլիոն հեռուստադիտող։
2010թ-ի ապրիլի 29-ին ծրագրի պրոդյուսեր Քարտեր Քովինտոնը իր թվիթթերյան էջում հայտարարեց, որ ABC Family-ն դադարեցնում է սիթքոմի նկարահանումները ցածր ռեյտինգների պատճառով[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարը հիմնված է 1999 թվականի նույնանուն ֆիլմի վրա, վերջինս հիմնված էր Ուիլյամ Շեքսպիրի Անսանձ կնոջ սանձահարումը ստեղծագործության վրա։ Սթրեթֆորդ քույրերը՝ Քեթը (Լինդսի Շոու) և Բիանկան (Մեգան Մարտին) նոր են Օհայոյից Կալիֆորնիա տեղափոխվել։ Նոր դպրոցում (Padua High) նրանք տարբեր նպատակներ ունեն։ Քեթը խելացի, կամային ֆեմինիստուհի է, ով ցանկանում է փրկել աշխարհը և հնարավորինս շուտ ազատվել դպրոցից։ Բիանկայի հիմնական նպատակը դպրոցում հայտնի ու սիրված լինելն է։ Դպրոցական արկածներից հեռու չի մնում նաև նրանց գերհոգատար հայրը (Լարրի Միլլեր)։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լինդսի Շոուն որպես Կատարինա "Քեթ" Սթրեթֆորդ - ավագ դպրոցի աշակերտուհի, Բիանկայի ավագ քույրը։ Քեթը խելացի, կամային ֆեմինիստուհի է, ով ունի "սուր լեզու"։ Նա ունի ազատ մտածելակերպ և խորը բարոյական նորմեր։ Նրա երկարաժամկետ նպատակներից մեկն է ընդունվել Բրաունի համալսարանը։ Հանդիպում է դպրոցի խորհրդավոր, վտանգավոր տղա՝ Պատրիկ Վերոնայի հետ։
- Մեգան Մարտինը որպես Բիանկա Սթրեթֆորդ - ավագ դպրոցի աշակերտուհի, Քեթի կրտսեր քույրը։ Հայտնի ու սիրված դառնալու համար նա պատրաստ է ամեն ինչի։ Նա հասկանում է, որ հայտնի և սիրված լինելը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Հանդիպում է դպրոցի ֆուտբոլային աստղ-մոդել Ջոուի Դոնների հետ։
- Լարրի Միլլերը որպես բժիշկ Ուոլտեր Սթրեթֆորդ - աղջիկների գերհոգատար հայրը։ Մասնագիտությամբ գինեկոլոգ է։ Ատում է դեռահաս տղաներին և իր աղջիկների համար հաճախ է դասախոսություններ կարդում սեքսի մասին։ Նրա հիմնական կանոնն այն է, որ Բիանկան կարող է ժամանդրության գնալ, միայն Քեթից հետո։ Բացի լուրջ լինելուց, նա նաև ունի զվարճալի և հոգատար կողմ։ Նա 1999 ֆիլմի միակ դերասանն է, որ կրկնել է իր դերը նաև հեռուսատասերիալում։
- Իթեն Փեքը որպես Պատրիկ Վերոնա - ավագ դպրոցի աշակերտ։ Պատրիկը լուռ միայնակ տղա է, ով հաճախ պատահարների մեջ է հայտնվում։ Նա տարօրինակ ցածր ձայն ունի։ Նրանից դպրոցում վախենում են գրեթե բոլորը ներառյալ Քեթի միակ ընկեր՝ Մանդելլան, ով նույնպես մտածում է, որ Պատրիկը սառնարյուն մարդասպան է։ Նա ու Քեթը հանդիպում են առաջին սերիայում, և գնալով սկսում է սիրահարվել նրան, որովհետև Քեթը չէր վախենում իրենից, ուներ տաք սիրտ ու հոգ էր տանում մյուսների նկատմամբ այնպես, ինչպես իր մասին։
- Նիքոլաս Բրաունը որպես Քեմերոն Ջեյմս - ավագ դպրոցական, առաջին հայացքից սիրահարվում է Բիանկային, բայց այդ ոլորտում անփորձ է։ Հետագայում սկսում է հանդիպել Բիանկայի մոտ ընկերուհու՝ Դոունի հետ։
- Դանա Դևիսը որպես Չեսթիթի Չըրչ - ավագ դպրոցական, դպրոցի ամենահայտնի աղջիկը։ Հարուստ ընտանիքից է։ Նա ուզում է վրեժ լուծել Բիանկայից Ջոուիի հետ հանդիպելու համար։ Վերջին սերիայում նա տեղափոխվում է ուրիշ դպրոց։ Ըստ Քովինտոնի՝ Դևիսը պատրաստվում էր լքել շոուն[5]։
Մյուս դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիս Զիլկան որպես Ջոուի Դոններ
- Քայլ Քապլանը որպես Մայքլ Բեռնշտեյն
- Ալլի Մակկին որպես Դոուն
- Ջոուլին Փուրդին որպես Մանդելա
- Սյուզի Նակամուրան որպես տնօրեն Հոլլանդ
- Լեսլի Գրոսմանը որպես Միսս Դարլին Տարպ
- Էշլի Ջեկսոնը որպես Տաբիթա Քուք
- Բենջամին Սթոնը որպես Ուիլյամ "Բլանկ" Բլանկենշիփ
- Ալլի Գոնինոն որպես Միշել
- և այլք
Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Directed by | Written by | Original air date | ԱՄՆ-ում viewers (millions) |
---|---|---|---|---|---|
1 | "Pilot" "Պիլոտ" | Ջիլ Ջանգեր | Քարտեր Քովինգտոն | 2009 թվականի հուլիսի 7 | 1.60[6] |
2 | "I Want You to Want Me" "Ուզում եմ քեզ համար պիտանի լինել" | Ջիլ Ջանգեր | Քարտեր Քովիգտոն | 2009 թվականի հուլիսի 14 | 1.10[7] |
3 | "Won't Get Fooled Again" "Այլևս չեմ հաղորդելու" | Ջիլ Ջանգեր | Բարի Սաֆչիկ և Մայքլ Պլատ | 2009 թվականի հուլիսի 21 | 1.59[8] |
4 | "Don't Give a Damn About My Bad Reputation" "Ես թքած ունեմ վատ համբավի վրա" | Ջիլ Ջանգեր | Էրին Էրլիկ | 2009 թվականի հուլիսի 29 | 1.80[9] |
5 | "Don't Give Up" "Մի՛ հանձնվիր" | Ֆիլ Թրեյլ | Լորեն Յունգերիչ | 2009 թվականի օգոստոսի 4 | 1.12[10] |
6 | "You Can't Always Get What You Want" "Միշտ չէ, որ հաջողվում է ստանալ այն, ինչը որ ցանկանում ես" | Ջիլ Ջանգեր | Ջոն Ռոս | 2009 թվականի օգոստոսի 11 | 1.17[11] |
7 | "Light My Fire" "Արի վառենք" | Ռոդման Ֆլենդեր | Ստեֆանի Լեդեր | 2009 թվականի օգոստոսի 18 | 1.23[12] |
8 | "Dance Little Sister" "Պարիր փոքրիկ քույրիկ" | Ջիլ Ջանգեր | Բարի Սաֆչիկ և Մայքլ Պլատ | 2009 թվականի օգոստոսի 25 | 1.15[13] |
9 | "(You Gotta) Fight for Your Right (To Party)" | Հենրի Չան | Էրին Էրլիկ | 2009 թվականի սեպտեմբերի 1 | 1.21[14] |
10 | "Don't Leave Me This Way" "Մի՛ լքիր ինձ այդպես" | Ջիլ Ջանգեր | Քարտեր Քովինգտոն և Ռոբին Շիֆ | 2009 թվականի սեպտեմբերի 8 | 1.21[15] |
11 | "Da Reprecussions" "Հետևանք" | Հենրի Չան | Էրին Էրլիկ | 2010 թվականի մարտի 29 | TBD |
12 | "Don't Trust Me" "Ինձ մի՛ վստահիր" | Ջիլ Ջանգեր | Քարտեր Քովինգտոն և Ռոբին Շիֆ | 2010 թվականի ապրիլի 5 | TBD |
13 | "Great Expectations" "Մեծ սպասումներ" | Ֆիլ Թրեյլ | Ստեֆան Լեդեր | 2010 թվականի ապրիլի 12 | TBD |
14 | "Meat is Murder" "Միսը դա սպանություն է" | Ջիլ Ջանգեր | Բեն Էպստին, Գրեմ Մուր | 2010 թվականի ապրիլի 19 | TBD |
15 | "The Winner Takes It All" "Հաղթողը ստանում է ամեն ինչ " | Ջիլ Ջանգեր | Ջորդան Նարդինո | 2010 թվականի ապրիլի 26 | TBD |
16 | "Too Much Information" "Չափազանց շատ տեղեկատվություն" | Ջոն Պուտչ | Նիկի Շվարց-Ռայտ | 2010 թվականի մայիսի 3 | TBD |
17 | "Just One Kiss" "Միայն մեկ համբույր" | Մելանի Մայրոն | Էրին Էրլիկ | 2010 թվականի մայիսի 10 | TBD |
18 | "Changes" "Փոփոխություն" | Ջիլ Ջանգեր | Ստեֆանի Լեդեր | 2010 թվականի մայիսի 17 | TBD |
19 | "Ain't No Mountain High Enough" "Ծովը ծնկերին, լեռները ուսերին" | Հենրի Չան | Քարտեր Քովինգտոն | 2010 թվականի մայիսի 24 | TBD |
20 | "Revolution" "Հեղաշրջում" | Ջիլ Ջանգեր | Ռոբին Շիֆ | 2010 թվականի մայիսի 24 | TBD |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Smith D. 10 Things I Hate About You (television) // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ "10 Things I Hate About You, the New Original Series by ABC Family, Launches This Summer on Tuesday, July 7 at 8PM ET/PT" (Press release). ABC Family. May 27, 2009. Archived from the original (PDF) on January 12, 2010. Retrieved January 12, 2010.
- ↑ "10 Things I Hate About You canceled, no season three". TV Series Finale. April 30, 2010. Retrieved August 5, 2010.
- ↑ Gelman, Vlada (June 7, 2010). "'10 Things I Hate About You': What would have been in season two". Popwatch.EW.com. Retrieved July 15, 2011.
- ↑ Gorman, Bill (2009 թ․ հուլիսի 8). «ABC Family's "10 Things I Hate About You" Delivers Record Performance in Series Debut». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Hibberd, James (2009 թ․ հուլիսի 15). «Cable ratings: 'Warehouse 13,' 'Deadliest,' 'Miami'». The Live Feed. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Gorman, Bill (2009 թ․ հուլիսի 28). «Burn Notice, The Closer, NASCAR Top Week's Cable Shows». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Gorman, Bill (2009 թ․ հուլիսի 29). «ABC Family's "10 Things I Hate About You" Delivers Series Highs in Total Viewers, Adults 18–49». TVbythNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ օգոստոսի 11). «Carly, Burn Notice, The Closer, Royal Pains, WWE RAW and Monk top week's cable shows». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ օգոստոսի 18). «The Closer, WWE RAW, NASCAR, Royal Pains & Monk Top Week's Cable Shows». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ օգոստոսի 25). «Updated: The Closer, WWE RAW, & True Blood Top Week's Cable Shows». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ սեպտեմբերի 1). «Cable ratings: Wizards of Waverly Place, The Closer, WWE RAW & Royal Pains». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ սեպտեմբերի 9). «Updated: Cable ratings: Football, NASCAR, WWE RAW lead weekly cable viewing». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Seidman, Robert (2009 թ․ սեպտեմբերի 15). «ABC Family for the week ending September 13; Secret Life, Greek and 10 Things I Hate...». TVbytheNumbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)