Մեգան Մարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգան Մարտին
Մեգանը 2009 թվականին
Ի ծնե անուն՝Meaghan Jette Martin
Ծննդյան թիվ՝փետրվարի 17, 1992(1992-02-17) (32 տարեկան)
Ծննդավայր՝Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
Կարիերա՝1997-այժմ
Ուղղություն՝փոփ երաժշտություն
IMDb։ID 2449480

Մեգան Ջեթ Մարտին (անգլ.՝ Meaghan Jette Martin, փետրվարի 17, 1992(1992-02-17), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, կիթառահար, դաշնակահար, պարուհի և ֆոտոմոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան Մեգանը սկսել է 1997 թվականին որպես մոդել, երբ ընդամենը 5 տարեկան էր։

Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում։ Հայտնի է Թես Թայլերի դերով «Քեմփ Ռոք» (2008) և «Քեմփ ռոք 2․ Վերջին համերգ» (2009) ֆիլմերում, Բիանկի Սթրեթֆորդի դերով «10 պատճառ, թե ինչու եմ քեզ ատում» (2009-2010) հեռուստասերիալում և Ջո Միտչելի դերով «Վատ աղջիկները 2» (2011) ֆիլմում։

Բացի իր մոդելային և դերասանական կարիերայից Մեգանը նաև երաժիշտ է։ 2009 թվականից աշխատում է Jonas Records լեյբլի հետ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 24-ին Մեգանն ամուսնացել է Օլի Հինգինսոնի հետ[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2007 Զաքի և Քոդիի կյանքը The Suite Life of Zack & Cody Սթեյսի
2008 Քեմփ Ռոք Camp Rock Թես Թայլեր
2008 Դոկտոր Հաուս House Սառա
2009 Kingdom Hearts 358/2 Days Kingdom Hearts 358/2 Days Նամինե
2009-2010 Քեզ ատելու 10 պատճառ 10 Things I Hate About You Բիանկա Սթրեթֆորդ
2010 Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգը Camp Rock 2: The Final Jam Թես Թայլեր
2011 Դաժան աղջիկները 2 Mean Girls 2 Ջոանա Ջո Միտչել
2011-2015 Անզգույշը Awkward Ջուլի №2
2014 Մելիսան և Ջոուլին Melissa & Joey Ջորդան
2015 Անվտանգ լուսավորում Safelight Շերոն
2015 Ջեսի Jessie Դելֆինա
2015 Until Dawn Until Dawn Ջեսիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pham, Grace. «Cannizaro House Wedding Photographer - Hotel du Vin Wimbledon». Grace Pham Photography. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Մարտին» հոդվածին։