10 պատճառ քեզ ատելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
10 պատճառ քեզ ատելու
անգլ.՝ 10 Things I Hate About You[1]
10 պատճառ քեզ ատելու.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար և հասունացման պատմություն
ՀիմքԱնսանձ կնոջ սանձահարումը[1]
Թվականմարտի 31, 1999[1], հուլիսի 23, 1999[2] և հոկտեմբերի 21, 1999[3]
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորՋիլ Ջանգեր[1]
ՊրոդյուսերԷնդրյու Լազար
Սցենարի հեղինակԿարեն ՄակՔալահ Լուց և Կիրստեն Սմիթ
ԴերակատարներՋուլիա Սթայլզ[1][5], Հիթ Լեդջեր[1][5], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[1][5], Լարիսա Օլեյնիկ[1][5], Լարի Միլլեր[1][5], Էնդրյու Քիգան[1][5], Գեբրիել Յունիոն[1][5], Դևիդ Քրամհոլց[1][5], Սյուզան Մեյ Փրաթ[1][5], Էլիսոն Ջեննի[6][5], Դերիլ Միտչել[6][5], Դևիդ Լեսուր[6][5], Լինդսի Շոու, Գրեգ Ջեքսոն[5], Քայլ Սիզ[5], Թերենս Հյուսթոն[5], Քեմերոն Ֆրեյզեր[5], Էրիկ Ռեյդման[5], Քուին Մայքսներ[5], Demegio Kimbrough?[5], Թոդ Բաթլեր[5], Դենիս Մոսլի[5], Բիանկա Կայլիչ[5], Nick Vukelic?[5], Բենջամին Լոուրենս[5], Աիդան Քենեդի[5], Ջելանի Քուին[5], Ջես Դայեր[5], Աարոն Թերոլ[5], Կառլոս Լակամարա[5], Հիթեր Թեյլոր[5], Ջոշուա Թորփ[5], Ջ․ Ռ․ Ջոնսոն[5], Վենդի Գոտլիեբ[5], Բրայան Հուդ[5], Թրևիս Մյուլլեր[5], Ari Karczag?[5], Լորա Քեննի[5], Ալիս Էվանս[5], Ջեսպեր Ինգլիս[5], Նիկ Բրաուն[5], Մոնիկ Փաուել[5], Բրայան Մաշբերն[5], Քեյ Հենլի[5] և Մայքլ Էյզենշտեյն[5]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունՌիչարդ Գիբս
ՄոնտաժՕ․ Նիկոլաս Բրաուն
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՍտադիումի ավագ դպրոց[1] և Սիեթլ[1]
ԿինոընկերությունTouchstone Pictures[1]
Տևողություն97 րոպե[1]
Բյուջե17 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ893 344,07 €[2], 53 478 579 $[7] և 38 178 166 $[7]
Commons-logo.svg 10 Things I Hate About You Վիքիպահեստում

«10 պատճառ քեզ ատելու» (անգլ.՝ 10 Things I Hate About You), 1999 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն։ Սյուժեն հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարինա Սթրեթֆորդը սովորում է «Պադուա» ավագ դպրոցում, ունի շատ վատ բնույթ և ատում է դպրոցի բոլոր տղաներին։ Նրա կրտսեր և գեղեցկադեմ քույրը՝ Բյանկան օգտագործում էր այդ դպրոցի հռչակավոր տղաներին։ Միաժամանակ նա համակրում էր նոր աշակերտ Քեմերոնին և տեղի գեղեցիկ-մոդել Ջոուի Դոններին։ Նրանց հայրը, Ուոլթեր Սթրեթֆորդը թույլ չէր տալիս Բյանկային գնալ ժամադրության՝ հաճախ կրկնելով իր իսկ սահմանած երկու կարևոր օրենքները. «Օրենք №1՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը, օրենք №2՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը»։ Սակայն երբ հայրը տեղեկանում է, որ ավագ դուստր Կատարինան զուգընկեր չունի, և չի էլ պատրաստվում հանդիպել տեղի տղաների հետ, նոր օրենք է մոգոնում, համաձայն որի Բյանկան կարող է գնալ ժամադրության, միայն Քեթից հետո։ Բյանկան պատմում է Քեմերոնին այդ մասին, որ կարող է գնալ ժամադրության, եթե Քեթի կյանքում հայտնվի տղամարդ։ Քեմերոնն ամբողջացնում է կայանալիք խնջույքը և ասում է Ջոուին, որպեսզի Քեթի համար ընկեր գտնի, ուստի վերջինս փորձում է համոզել դպրոցական խուլիգան Պատրիկին, այդ գործի համար՝ վճարելով ծառայությունների համար։ Պատրիկը փորձում է խնամել Քեթին, սակայն ոչինչ չի ստացվում։ Քեմերոնը Բյանկայից տեղեկանում է քրոջ հետաքրքրությունների մասին և դրանց մասին տեղեկացնում Պատրիկին։ Քույրերը գնում են խնջույքի, որտեղ Քեթը հարբում է։ Պատրիկը նրան սթափեցնում է և ուղեկցում մինչև տուն, իսկ Բյանկան հիասթավել էր Ջոուից և խնդրում էր Քեմերոնին, որպեսզի նրան տանի տուն։

Խնջույքից հետո Քեթը նեղանում է Պատրիկից, քանի որ վերջինս հրաժարվել էր նրան համբուրել, իսկ Ջոուին շարունակում էր Պատրիկին վճարել, քանի որ մոտենում էր ավարտական երեկոն։ Շուտով Պատրիկն իրոք սիրահարվում է Կատարինային։ Կատարինան ներում է նրան, բայց չէր ցանկանում մասնակցել ավարտական երեկոյին։ Բյանկան խնդրում էր հայրիկին, որպեսզի թույլ տա իրեն մասնակցել ավարտական երեկոյին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Վերջին պահին Քեթը որոշում է գնալ ավարտական երեկոյին, իսկ Բյանկայի հետևից գալիս է Քեմերոնը։ Ջոուին կատաղել էր, որ Բյանկան Քեմերոնի հետ էր։ Ջոուին գնում է Պատրիկի մոտ և Քեթի ներկայությամբ պատմում պայմանավորվածության մասին։

Հաջորդ օրը դպրոցում Քեթը կարդում է բանաստեղծություն `«10 պատճառ քեզ ատելու» վերնագրով, որտեղ պատմում էր, որ շատ ցավ է զգացել նրանից, թե ինչ էր արել Պատրիկը և ինչ ճանապարհով։ Քեթը վազում է դասարանից և ավտոկանգառում գտնում կիթառ, որը Պատրիկը գնել էր Ջոուի տված գումարով։ Քեթը ներում է Պատրիկին։

Դերասան Դեր
Հիթ Լեդջեր Պատրիկ Վերոնա
Ջուլիա Սթայլզ Կատարինա Սթրեթֆորդ
Լարիսա Օլեյնիկ Բյանկա Սթրեթֆորդ
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ Քեմերոն Ջեյմս
Դեյվիդ Քրամհոլց Մայքլ Էքման
Էնդրյու Քիգան Ջոյ Դոններ
Լարի Միլլեր Ուոլթեր Սթրեթֆորդ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]