Քարափաբնակները (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարափաբնակները
տեսակգեղանկար
նկարիչՋորջ Վեսլի Բելոուս
տարիմայիս 1913
լայնություն102 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոս Անջելեսի շրջանային թանգարան[1]
հավաքածուԼոս Անջելեսի շրջանային թանգարան
Ծանոթագրություններ
 Cliff Dwellers (painting) Վիքիպահեստում

Քարափաբնակները (1913), Ջորջ Բելոուզի կտավը։ Այն 102×107 սմ չափերով յուղանկար է։ Կտավն այժմ Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանի հավաքածուի մասն է. թանգարանն այն ձեռք է բերել 1916 թվականին։ Քարափաբնակներում Ջորջ Բելոուզը ցուցադրում է Նյու Յորք քաղաքի Ներքին Իսթ-սայդը, որտեղ ամառային շոգ օր է։ Մարդիկ դուրս են թափվել բազմաբնակարան շենքերից դեպի փողոցներ։ Լվացքը ծածանվում է նրանց գլխավերևում, և փողոցային վաճառականն իր ապրանքն է վաճառում ձեռնասայլակի վրա, երթևեկության մեջտեղում։ Հետևի ֆոնին տրոլեյբուսը շարժվում է դեպի Վիսի փողոց։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված ստվերները տարածություն են ապահովում շենքերի միջև, ինչպես նաև` ամբոխն ավելի խորն է երևում։ Մեծ ամբոխի ընկալումը հակադրվում է առաջին պլանին։ Քարափաբնակների հաջորդ առանձնահատկությունը օգտագործված գույների համադրությունն է։ Բելոուզի կտավների մասին արված մեկնաբանության մեջ ասվում է.

1913 թվականից սկսած` Բելոուզը շարունակում է օգտագործել երանգներն ընտրելու Մարատտայի ձևը։ 1913 թվականի մայիսին նկարված «Քարափաբնակները» բացառություն էր, այն Մարատտայի գույների համակարգը մերժելու օրինակ է[2]։

Բելոուզը հրաժարվել է իրեն բնորոշ ներկապնակից ու ընտրել է միատոն գույներ` ցույց տալու համար, թե որքան եզակի է այս գործն իր համար և թե ինչպես է այն տարբերվում մյուս աշխատանքներից ոչ միայն թեմատիկայով, այլև` գույներով։

Պատմական համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին նկարված կտավը ցույց է տալիս Նյու Յորքի նոր դեմքը։ 1870 թվականից մինչև 1915 թվականը քաղաքի բնակչությունը 1.5 միլիոնից հասել էր 5 միլիոնի, հիմնականում` ներգաղթի շնորհիվ։ Իտալացի, հրեա, իռլանդացի, չինացի շատ ներգաղթյալներ բնակվում էին Ներքին Իսթ-Սայթում` Բրուքլինի կամուրջի հյուսիսային, Հոուսթոն փողոցի հարավային և Բովերիի արևելյան շրջանների բազմաբնակարանային շենքերում։ Նրանց մեջ էին հազարավոր հրեաներ Արևելյան Եվրոպայից, ովքեր ժամանակավոր ապաստան էին գտել այնպիսի փողոցներում, ինչպիսիք են Արևելյան Բրոդվեյը, որը պատկերված է «Քարափաբնակներում»։ Քաղաքը դրանից առաջ երբևէ այդքան ծանրաբեռնված չէր եղել։ «Քարափաբնակներում» դիտողը կարող է տեսնել գերծանրաբեռնվածություն և գերբնակեցում։ Կտավում ցուցադրվում են մարդկանց բնակության ծանր, անտանելի պայմանները, նրանց փոքրիկ բնակարանները։ Նրանք ապրում են մի քանի քառակուսի մետրի վրա, ճիշտ նույն միջավայրում, որում աշխատում են գործարաններում։ Փոքր, հոծ ու մութ տները, որոնք պարզ երևում են կտավում, օգնում են հասկանալ, թե ինչպես է արդյունաբերությունն ազդում աշխատավոր դասակարգի կենսակերպի վրա։ Նյու Յորքի իրականությունը պատկերողները քննադատների կողմից կոչվել են «հեղափոխական սև խումբ» և «տգեղության առաքյալներ»։ Ըստ քննադատներից մեկի, 20-րդ դարի ամերիկյան արվեստի գլխավոր ուղղություններից մեկի` Աղբամանների դպրոցի սկիզբը դրել են այս նկարիչները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://collections.lacma.org/node/228840
  2. "Young, Mahonri Sharp and George Bellows. 1973. The Paintings of George Bellows. New York: Watson-Guptill Publications.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • American Realism, Gerry Souter, 1991, p. 110, [1]
  • George Bellows and Urban America, Marianne Doezema, 1992, Yale University Press, p. 195, [2]
  • The Paintings of George Bellows., Young, Mahonri, Sharp and George Bellows, 1973, New York: Watson-Guptill Publications.