Քարառվույտ երփներանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարառվույտ երփներանգ
Քարառվույտ երփներանգ
Քարառվույտ երփներանգ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Securigera
Տեսակ Քարառվույտ երփներանգ (S. varia)
Միջազգային անվանում
Securigera varia

Քարառվույտ երփներանգ (լատին․՝ Coronilla varia), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-50 սմ բարձրությամբ, փայտացող կոճղարմատից դուրս եկող բազմաթիվ սնամեջ ճյուղավոր ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Կենտ-փետրաձև, բարդ տերևները կազմված են 14 զույգ երկարավուն-էլիպսաձև, կարճ փշերով ավարտվող տերևիկներից։ Երկար ծաղկակիրների գագաթին աճող ծաղիկները կազմում են հովանացավոր ծաղկաբույլերում։ Վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ պսակով բուրավետ ծաղիկներն ունեն ընտանիքին բնորոշ կառուցվածք։ Պտուղը միասերմ հատվածների բաժանվող երկար քթիկով գծային ունդ է։ Երկարավուն սերմերը շագանակագույն են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է խոտածածկ լանջերին, անտառներում և առուների եզրերին։ Հանդիպում է Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում։ Մեղրատու, գեղազարդային, թունավոր բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են քարառվույտի վերգետնյա մասը և սերմերը։ Թարմ տրորված տերևներըը օգտագործում են կտրտվածքների արյունահոսությունը դադարեցնելու նպատակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարառվույտ երփներանգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարառվույտ երփներանգ» հոդվածին։