Քառատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հիպողիտոսի նահատակությունը: գեղ. Դիրկ Բաուտս 1470—1475

Քառատում, մահապատժի ձև։ Որի ժամանակ մապատժի ենթարկվողի մարմինը բաժանում են չորս կամ ավել մասի։ Երբեմն մահապատժից հետո մարմնի մասերը առանձին-առանձին դրվում էին քաղաքի մուտքի դարպասների մոտ ցուցադրելով հանրությանը[1]։ Քառատումը որպես մահապատիժ դադարել է 18-րդ դարի վերջից մինչև19-րդ դարի սկիզբը։

Անգլիայում և Մեծ Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում, իսկ այնուհետև Մեծ Բրիտանիայում, քառատումը ամենածանր ու դաժան մահապատժի մի մասն էր, որով դատապարտում էին հատկապես ծանր պետական ​​հանցագործություններ կատարած անձանց։ Դատապարտյալին որոշ ժամանակով կախել են կախաղանից հնարավորինս այնպես, որ չմեռնի։ Դրանից հետո նրան հանել են պարանից, պատռելով որովայնը հանել նրա աղիքներն ու ներքին օրգաններն ու նետել կրակը։ Դրանից հետո նրա մարմինը բաժանել են չոր մասի, կտրել գլուխը ու տեղադրել քաղաքի տեսարժան վայրերից մեկուում հանրության աչքի առաջ՝ «թագավորի նախընտրած վայրում»։

Մահապատժի առաջին զոհը եղել է Ուելսի վերջին իշխան Դեյվիդը (1283 թ.), որից հետո Ուելսի անգլիական թագավորների ավագ որդիները կոչվել են Ուելսի արքայազներ։ 1305 թվականին նույն ձևով Լոնդոնում մահապատժի ենթարկվեց նաև շոտլանդացի ասպետ Ուիլյամ Ուոլեսը։

1535 թվականին Ուտոպիայի հեղինակ ասպետ Թոմաս Մորը դատապարտվել է մահապատժի, որի ժամանակ նրան պետք է քարշ տային գետնի վրայով Լոնդոնի Սիթիյից մինչև Թայբըրն (այն համարվում էր Լոնդոնում մահապատիժ իրականացնելու վայր), այնտեղ կախաղան բարձրացնեին, խոշտանգեին այնպես, որ կիսամեռ լիներ, այնուհետև իջեցնեին կախաղանից, կտրեին սեռական օրգանները, բացեին որովայնը, հանեին ստամոքսը, որից հետո այրեին մարմնի ներսը։ Այնուհետև քառատեին ու մարմնի չորս մասերը տեղադրեին քաղաքի մուտքերի չորս դարպասների վերևում։ Իսկ գլուխը կախեին Լոնդոնի կամրջից։ Մահապատիժը պետք է իրականացվեր է հուլիսի 6-ի առավոտյան։ Հենց դատավճռի օրը, առավոտյան Թոմաս Մորն արժանացել է թագավորական բարեգթության․ միայն գլխատել հրամանով։ Այդ ժամանակ լորդ կանցլերն ասաել «Աստված մի արասցե, որ ընկերներս նման բարեգթության արժանանան»։

1660 թվականին մոտ տասը զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներ, ովքեր մասնակցել են Չարլզ I մահվան դատավճիռը կայացնելուն, նրա որդու վերադարձից հետո դատապարտվել են այդ որոշման համար և մահապատժի են ենթարկվել նույն կերպ։ Այստեղ ուշագրավ է մի հանգամանք, որը ցույց է տալիս թագավորական բարեհաճության նոր տեսակ. թագավոր Չարլզ II, որպես բարեգթություն, թույլ է տվել, որ որոշ դատապարտյալների չենթարկեն քառատման, այլ թողնեն կախաղանի վրա մինչև նրանց մահը։ Իսկ մարմինը վերադարձնեն հարազատներին ու ընկերներին թաղելու համար։ Մահապատժի ենթարկվածին կախված թողնում էինը կես ժամ․ ինչը կանխարգելում էր մահածածի հանդեպ հետագա բարբարոսությունները։ Այն տևեց մինչև 17-րդ դարի սկիզբ։

1803 թվականին իռլանդացի սպա Էդվարդ Մարկ Դեսպարդը և Բելիզի նախկին քաղաքապետը և նրանց վեց հանցակիցները, որոնք մահափորձ էին կազմակերպել Ջորջ III-ի դեմ դատապարտվել են քառատման։ Բայց հետո թագավորական հրամանագրով մահապատիժը փոխարնվեց միայն կախաղանով և հետմահու գլխատման[2]։ 1870 թվականին մահապատժի այդ տեսակը ամբողջությամբ վերացվեց[3]։

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում քառատումը իրականցվում էր ձիերի օգնությամբ․ դատապարտյալի ձերքերն ու ոտքերը կապում էին լավ վարժված ձիերից ու քշում միմյանցից հակառակ ուղություններով այնքան ժամանկ մինչև դատապարտյալի վերջույթները պոկվեին մարմնից։ Այնուհետև մասնատված մարմինը նետել են կրակի մեջ։ Նման կերպ 1610 թվականին մահապատժի են ենթարկել Ֆրանսուա Ռավալյակին իսկ 1757 թվականին Դեմիեն Ռոբերտ-Ֆրանսուաին։ 1589 թվականին նման ընթացակարգի է ենթարկվել Հենրի III-ի մարդասպան Ժակ Կլեմենտի դիակը, որը հանցագործության վայրում սպանվել է թագավորի թիկնապահների կողմից։ 1589 թվականին այդ ձևով են վարվել է Հենրի III-ին սպանած մարդասպան Ժակ Կլեմենտի դիակի հետ։ նա սպանվել է թագավորի թիկնազորի կողմից։

Ռուսական կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսակն կայսրությունում քառատումը արվելի այլ ձևով։ Կացնով կտրել են ոտքերը, ձեռքերը հետո գլուխը։ Այդպես դատապարտել է Տիմոֆեյ Անկուդինովը 1654 թվականին, Ստեպան Ռազինին 1671 թվականին, Սեմյոն Վորոբյովը 1674 թվականին, Իվան Դոլգորուկովը 1739 թվականին։ 1775 թվականին Եմելյան Պուգաչովը դատապարտվել է քառատման, բայց դահիճը առաջինը կտրել է նրա գլուխը։

«Պետրոս I» վեպում Ալեքսեյ Տոլստոյը քառատումը նկարագրում է հետևյալ կերպ[4]։

Առաջին Ցիկլերին մազերից քաշեցին հարթակի վրա գտնվող կտրուկ սանդուղքի երկայնքով։ Նրանք պատռեցին հագուստը, նրան մերկացրած տապալեցին փլատակների վրա։ Դահիճը կտրուկ արտաշնչումով կացնով կտրեց նրա աջ ձեռքն ու ձախը և ապա լսվեց, թե ինչպես են դրանք ընկնում տախտակների վրա։ Ցիկլերը խփեց ոտքերով, նրանք կուտակվեցին, ձգեցին դրանք, երկու ոտքերը կտրեցին մինչև աճուկը։ Նա բղավեց։ Դահիճները բեմից բարձրացրին նրա մարմնի կտորները՝ կտրված մորուքով, նետեցին այն դեն, կտրեցին գլուխը։

1826 թվականին հինգ դեկաբրիստներ դատապարտվեցին քառատման։ Գերագույն քրեական դատարանը այն փոխարինել է կախաղանով։ Սա Ռուսաստանում վերջին քառատման դատապարտության հրամանն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тимофеев А. Г. (1890–1907). «Четвертование». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Abbott, 2005, էջեր 161—162
  3. «UK Forfeiture Act 1870». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «А. Н. Толстой. Петр Первый. Текст произведения. Книга первая. Глава седьмая. 2» (ռուսերեն). ilibrary.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քառատում» հոդվածին։