Քաջայր Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաջայր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Սպահան, Իրան[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2013) |
Մասնագիտություն | դերասան |
Քաջայր Հակոբյան (փետրվարի 28, 1989[1], Սպահան, Իրան[1]), հայ դերասան[2]։ Կինոռեժիսոր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Իրանի Իսֆահան քաղաքում։ Դերասանուհի Դիանա Խերանյանի ամուսինն է։ Միջնակարգ կրթությունն ստացել է Իսֆահանի դպրոցում։ 2008 թվականին տեղափոխվել է Երևան: 2009-2013 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետում` Վահե Շահվերդյանի արվեստանոցում։ 2011 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է Գ. Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» պիեսը։ Նկարահանել է «Հիշողություն» (2014 թ.) ֆիլմը, «Մի քիչ բութ առաքիչ» (2015 թ.) հումորային հեռուստաֆիլմը։ Եղել է «Բախտաբեր» (2015 թ.) հեռուստասերիալի տնօրեն։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»— Գիժ Դանիել
Մոլիերի «Քաղքենին ազնվական»— Ժուրդեն
«Բրեմենյան երաժիշտները»— Ավազակ, զինվոր
Ա. Վամպիլովի «Ավագ որդի»— Փեսացու
Րաֆֆու Խենթը— Մելիք Մանսուր, Հիսնապետ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 28 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սպահան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Թատրոնի դերասաններ
- Հայ բեմադրիչներ
- Հայ դերասաններ
- Հայ կինոռեժիսորներ