Ձվելի Քանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քանդաից)
Գյուղ
Հին Քանդա
վրաց.՝ ძველი ქანდა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՄցխեթ-Մթիանեթ
ՇրջանՄցխեթի
ԲԾՄ520 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1106[1] մարդ (2014)
Ազգային կազմասորիներ 58,7 %
վրացիներ 35,0 %
հայեր 1,7 %[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Ձվելի Քանդա (Վրաստան)##
Ձվելի Քանդա (Վրաստան)

Ձվելի Քանդա (Հին Քանդա, վրացերեն՝ ძველი ქანდა - Ձվելի Քանդա), գյուղ Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ մարզի Մցխեթի շրջանում, Քսանի գետի ձախ ափին, ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1109 բնակիչ, հիմնականում ասորիներ, նաև վրացիներ և հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 1106 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Քանդան հայտնի էր իբրև արքունի որսորդների կացարան, ոռոգելի բերրի հողեր ունեցող բնակավայր։ 15-րդ դարում այստեղ հաստատվել է հայ վերաբնակիչների նշանակալի զանգված, որի ներկայացուցիչները 1471 թվականին կառուցել են զույգ ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածքով «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Շինարարության արձանագրությունն ագուցված է հյուսիսային պատի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։