Վազիանի
Գյուղ | ||
---|---|---|
Վազիանի | ||
վրաց.՝ ვაზიანი | ||
Երկիր | ![]() | |
Մխարե | Մցխեթ-Մթիանեթ | |
Մունիցիպալիտետ | Մցխեթի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 580 մ | |
Բնակչություն | 526[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | վրացիներ 98,7 %[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +995 | |
|
Վազիանի (վրաց.՝ ვაზიანი, մինչև 1945 թվականը՝ Դամպալո), գյուղ Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ մարզի Մցխեթի մունիցիպալիտետում, Քսանի գետի ձախ ափին, Մցխեթ քաղաքից 29 կմ հեռավորության և ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 590 բնակիչ, հիմնականում վրացիներ, իսկ 2014 թվականին, այնտեղ ապրում էր 526 մարդ։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազիանիից հյուսիս-արևելք պահպանվել է ուշ միջնադարյան գյուղատեղի՝ գմբեթավոր եկեղեցով և հայերեն ու վրացերեն տապանագրերով, շիրմաքարերով գերեզմանատեղի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ժողովրդական հորջորջումը՝ Զումբիանի) կառուցվել է 1691 թվականին, ներսից խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է, արևելյան մասում` կիսաշրջանաձև խորանով։ Շինված է աղյուսից, սակայն պատերի շարվածքում կան նաև գետաքարից շարքեր։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հյուսիսից։ Գլանաձև հիմքի վրա բարձրացող գմբեթի ութանիստ թմբուկի նիստը մշակված է կամարաշարով։ Թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բավական բարձր լուսամուտներ են։ Արևելյան ճակատը և հարավային պատի արևելյան հատվածը զարդարված են սեղանաձև կտրվածքով «հայկական» խորշերով։ Արտաքին հարդարանքի ուշագրավ տարրերից են արևմտյան ճակատին ագուցված հայերեն արձանագրություններով խաչքարերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ Ethnic composition of Georgia 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 226)։ ![]() |