Ձվելի Քանդա
Արտաքին տեսք
| գյուղ | ||
|---|---|---|
| Հին Քանդա | ||
վրաց.՝ ძველი ქანდა
| ||
| 41°54′11″N 44°35′51″E / 41.90306°N 44.59750°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Մցխեթ-Մթիանեթ | |
| Շրջան | Մցխեթի | |
| Համայնք | Մցխեթի շրջան[1] | |
| ԲԾՄ | 520 մ | |
| Բնակչություն | 1106[2] մարդ (2014) | |
| Ազգային կազմ | ասորիներ 58,7 % վրացիներ 35,0 % հայեր 1,7 %[3] | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +995 | |
|
| ||
Ձվելի Քանդա (Հին Քանդա, վրացերեն՝ ძველი ქანდა - Ձվելի Քանդա), գյուղ Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ մարզի Մցխեթի շրջանում, Քսանի գետի ձախ ափին, ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1109 բնակիչ, հիմնականում ասորիներ, նաև վրացիներ և հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 1106 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Քանդան հայտնի էր իբրև արքունի որսորդների կացարան, ոռոգելի բերրի հողեր ունեցող բնակավայր։ 15-րդ դարում այստեղ հաստատվել է հայ վերաբնակիչների նշանակալի զանգված, որի ներկայացուցիչները 1471 թվականին կառուցել են զույգ ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածքով «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Շինարարության արձանագրությունն ագուցված է հյուսիսային պատի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1986. — հատոր 12. — էջ 412.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
| |||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 412)։ |
