Jump to content

Քայլի Մասս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլի Մասս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1996(1996-01-18)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՈւինսոր, Օնտարիո, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան և Sandwich Secondary School?
Մասնագիտությունլողորդ
 Kylie Masse Վիքիպահեստում

Քայլի Ժակլին Մասս (ֆր.՝ Kylie Jacqueline Masse, հունվարի 18, 1996(1996-01-18)[1], Ուինսոր, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի լողորդուհի, թիկնալողի վարպետ։ Օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր, աշխարհի խաղերի կրկնակի չեմպիոն, լողի համաշխարհային ռեկորդակիր։ Մասնակցել է 2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի խաղերին և հաղթել է ջրային սպորտաձևերում, դարձել է առաջին կանադուհին, ով դարձել է աշխարհի չեմպիոն[3]։ 2018 թվականի Համագործակցության խաղերում նվաճել է երկու ոսկե մեդալ՝ 100 մ և 200 մ թիկնալողում։ երկու լողաոճում էլ սահմանել է ռեկորդ, արժանացել է նաև արծաթե մեդալի 50 մ մրցատարածությունում թիկնալողի համար[4]։ Նվաճել է ոսկե մեդալ 2015 թվականի Ունիվերսիադայում և ճանաչվել է Տորոնտոյի համալսարանի 2015-16 թվականների տարվա լողորդ [5]։

Քայլի Մասսը ծնվել է 1996 թվականի հունվարի 18-ին։ Լողալ սկսել է պատանեկան տարիքում՝ Windsor Essex Swim խմբում, Անդրեյ Սեմյոնովի ղեկավարությամբ։ Այնուհետև ընդգրկվել է Տորոնտոյի համալսարանի թիմում, որի կազմում էլ նվաճել է 2015-2016 խաղաշրջանի լողորդ մրցանակը։

Աշխարհի առաջնությունը Բուդապեշտում։ 100 մ մրցատարածությունում թիկնալողի պարգևատրման արարողություն

Քայլին ելույթ է ունեցել 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[6]։ Ճանաչվել է առաջատար կանադացի լողորդուհի թիկնալողի100 մ մրցատարածությունում։ Բարելավել է ազգային ռեկորդը և սահմանել նոր ռեկորդ ինչպես նախորդող, այնպես էլ կիսաեզրափակիչ խաղերում։ Եզրափակչում բրոնզե մեդալը կիսել է Ֆու Յուանխուեյի հետ և կրկին բարելավել է ազգային ռեկորդը (58,76)[7]։

Համաշխարհային ռեկորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի Կանդայի լողի առաջնությունում նա սահմանել է թիկնալողի ԱՄՆ ռեկորդ 100 մ մրցատարածությունում 58,21 վայրկյանում, ինչը ևս համարվում է ամենաարագ ցուցանիշը (երբ լողորդը տեքստիլ լողազգեստով է) և լողի պատմության մեջ արագությամբ երրորդը[8]։ Բուդապեշտի աշխարհի առաջնության ջրային սպորտաձևերում նա սահմանել է համաշխարհային ռեկորդ, որը պահել է ութ տարի, և նվաճել է աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը՝ սահմանված տարածությունը հաղթահարելով 58,10 վայրկյանում[3]։ Նա դարձավ առաջին կանադուհին, որը դարձավ աշխարհի չեմպիոն և առաջին կանադացի լողորդը, որը դարձավ աշխարհի չեմպիոն՝ Բրենթ Հեյդենից հետո (2007)[3]։ Ելույթից հետո Քայլին ասել է․ «Ես այդ պահին չէի գիտակցում, որ կարողացել եմ անել դա․ անգամ այն ժամանակ, երբ նայում էի իմ արդյունքին՝ եզրագիծը հատելուց հետո։ Այդ պահին ես ցնծության մեջ էի։ Օլիմպիադայից հետո ես ինքնավստահություն և փորձ ձեռք բերեցի։ Շատ բան սովորեցի՝ միևնույն վարժությունը շաբաթվա ընթացքում կրկնելով, հաղթահարելով բոլոր խաղային փուլերը։ Այդ ողջ փորձառությունն օգնում է՝ դառնալու առավել ինքնավստահ»[3]։

Մասսը մասնակցել է համակցված լողաոճերի եզրափակչին 4×100 մ տարածությունում՝ առաջին փուլում ներկայանալով թիկնալողով։ Յուրի Կիսիլն էստաֆետն ավարտեց բրոնզե մեդալով՝ այն կիսելով Չինաստանի հավաքականի հետ[9]։ Քայլին մրցում էր Կանադայի կանանց 200 մետրանոց թիկնալողում և 2.05,97 արդյունքով կիսաեզրափակչում սահմանեց ռեկորդ՝ անցնելով եզրափակիչ։ Սակայն այդ արդյունքը կրկնել չհաջողվեց, և նա գրավեց հինգերորդ տեղը (2.07,04)[10]։ Առաջնության ավարտից հետո չեմպիոնուհու հարազատ Լա-Սալ քաղաքում օգոստոսի 18-ը հայտարարվել է տոնական օր՝ նվիրված նրա հաջողություններին[11]։

Մասսն ընդգրկվել է 2018 թվականի Համագործակցության խաղերի Կանադայի հավաքականի կազմում[12][13]։ Համագործակցության խաղերում 100 մ տարածությամբ թիկնալողում սահմանել է երկու ռեկորդ։ Եզրափակչում կրկին սահմանել է ռեկորդ՝ ոսկե մեդալի համար մղվող պայքարում առաջ անցնեով Էմիլի Սիբոմից։ Մասսը ոսկե մեդալ է նվաճել նաև հաջորդ օրը՝ 200 մ թիկնալողում։ Համագործակցության խաղերում ևս ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով 17-ամյա հայրենակցուհի Թեյլոր Ռաքին[14]։

Մասսը սահմանել է նաև կանադական ռեկորդ 50 մ թիկնալողում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, նվաճել է ևս մեկ արծաթե մեդալ տարբեր լողաոճերով համակցված 4×100 մ լողամրցումում։

Անհատական ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

50 մ լողավազան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցատարածություն Ժամանակ Վայր Ամսաթիվ Ծանոթ․
50 մ թիկնալող 27,64 Աշխարհի առաջնություն, Բուդապեշտ 26 հուլիսի 2017 NR
100 մ թիկնալող 58,10 Աշխարհի առաջնություն, Բուդապեշտ 25 հուլիսի 2017 NR
200 մ թիկնալող 2.05,97 Աշխարհի առաջնություն, Բուդապեշտ 28 հուլիսի 2017 NR

25 մ լողավազան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցատարածություն Ժամանակ Վայր Ամսաթիվ Ծանոթ․
50 մ թիկնալող 26,15 Հալսարանական լողավազան, Տորոնտո 22 փետրվարի 2018 NR
100 մ թիկնալող 56,02 WFCU կենտրոն, Ուինսոր 6 դեկտեմբերի 2016 NR


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.the-sports.org/kylie-masse-swimming-spf456010.html
  2. 2,0 2,1 2,2 https://olympic.ca/team-canada/kylie-masse/
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Canada's Kylie Masse breaks world record in historic performance». CBC Sports. 2017-07-25. Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  4. «Official Results 2018 Commonwealth Games Women's 100m Backstroke Final». 2018-04-07. Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին. Վերցված է 2019-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Paula Nichols (2016-04-07). «Masse sets national record as five more swimmers qualify for Rio 2016». Canadian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2018-12-01-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  6. «Olympic Team Nominated for Rio 2016». Swimming Canada. Swimming Canada. 2016-04-10. Արխիվացված է օրիգինալից 2017-06-26-ին. Վերցված է 2016-04-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Swimmer Kylie Masse wins Canada's 4th medal in Rio». CBC Sports. 2016-08-10. Արխիվացված է օրիգինալից 2016-10-16-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  8. Sutherland, James (2017-04-06). «Kylie Masse Posts Fastest Textile, 3rd Fastest Ever 100 BK In 58.21». Swim Swam. Արխիվացված է օրիգինալից 2017-12-29-ին. Վերցված է 2017-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «World record-breaking swimmer Masse adds bronze in mixed relay». CBC Sports. 2017-07-26. Արխիվացված է օրիգինալից 2017-07-27-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  10. «Canadian mixed relay team swims to bronze at aquatics worlds». 2017-07-29. Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  11. «Town of LaSalle dedicates special day to Olympic swimmer Kylie Masse». CBC Sports. 2017-08-19. Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին. Վերցված է 2019-03-29-ին.
  12. «Oleksiak, Masse headline Canadian swim team for Commonwealth Games». www.cbc.ca/. Canadian Broadcasting Corporation (CBC). 2017-09-26. Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին. Վերցված է 2017-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Swimming Canada Nominates 26 Athletes to Canada's 2018 Commonwealth Games Team». www.swimming.ca/. Swimming Canada. 2017-09-26. Արխիվացված է օրիգինալից 2018-04-22-ին. Վերցված է 2017-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Kylie Masse, Taylor Ruck headline huge day for Canada at Commonwealth Games». 2018-04-08. Արխիվացված է օրիգինալից 2018-08-12-ին. Վերցված է 2019-03-29-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլի Մասս» հոդվածին։