Էմիլի Սիբոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Սիբոմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Emily Jane Seebohm
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 1992(1992-06-05) (31 տարեկան)
Ծննդավայր՝Ադելաիդա, Ավստրալիա

Էմիլի Ջեյն Սիբոմ (անգլ.՝ Emily Jane Seebohm, հունիսի 5, 1992(1992-06-05), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի լողորդուհի[1], օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն։ Հանդես է գալիս մեջքի վրա լողով 100 և 200 մետր մրցատարածություններում, ազատ ոճով էստաֆետում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի աշխարհի առաջնությունում 14 տարեկանում։ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ 4×100 էստաֆետայում[2][3]։ Նա նաև զբաղեցրել է 4-րդ տեղը (100 մ մեջքի վրա) և 14-րդ տեղը (50 մ մեջքի վրա)[4][5]։

2008 թվականի մարտի 6-ին Բրիսբենի կաթոլիկ դպրոցի աշակերտուհի Սիբոմը ռեկորդ է սահմանել 50 մետր տարածության վրա 28,10 վայրկյան ժամանակով՝ գերազանցելով Լի Յանգի համաշխարհային ռեկորդը (28,09) մեկ հարյուրերորդական վայրկյանով[6]։

2008 թվականի մարտի 22-ին Սիբոմը 50 մ մեջքի վրա մրցատարածությունում համաշխարհային ռեկորդ է սահմանել 2008 թվականի Ավստրալիայի առաջնության կիսաեզրափակիչում՝ ցույց տալով 27,95 վ ժամանակ և հինգ հարյուրերորդական վայրկյանով գերազանցելով Հեյլի Մաքգրեգորիի (28,00) համաշխարհային ռեկորդը[6], որը նա սահմանվել էր 15 օր առաջ՝ 2008 թվականի մարտի 7-ին[7]։ Մեկ օր անց նրա ռեկորդը գերազանցել է ավստրալուհի Սոֆի Էդինգթոնը՝ նույն մրցաշարի եզրափակչում ցույց տալով 27,67 վայրկյան արդյունք։ Սիբոմը որոշել է չմասնակցել այդ մրցաշարի եզրափակչին, քանի որ դա օլիմպիական միջոցառում չէր, և դրա փոխարեն որոշել է կենտրոնանալ 100 մետր մեջքի վրա մրցատարածության կիսաեզրափակչի վրա։ Ի վերջո, նա դարձել է առաջին ավստրալիացի կինը, որը հաղթահարել է այդ մրցատարածությունը մեկ րոպից պակաս ժամանակում․ մրցատարածությունն անցնելով 59,78 վայրկյանում՝ նա դարձել է 5-րդ ամենաարագ լողորդը։ Այնուհետև նա բարելավել է իր ռեկորդը մինչև 59,58 վ՝ հաղթելով Ավստրալիայի առաջնությունում և իրավունք ստանալով մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին[8]։

2009 թվականին Հռոմում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Սիբոմը բրոնզե մեդալ է նվաճել 100 մ մեջքի վրա մրցատարածությունն անցնելով 58,88 վայրկյանում[9][10]։ Նա 4×100 մ էստաֆետայում նվաճել է արծաթե մեդալ[11], մեջքի վրա 50 մ մրցատարածությունում զբաղեցրել 7-րդ տեղը և 15-րդ տեղը 200 մ մրցատարածությունում[12][13]։

2013 թվականի Ավստրալիայի լողի առաջնությունում Սիբոմը 50 մ և 100 մ մեջքի վրա մրցատարածություններում նվաճել է ոսկե մեդալ, 200 մ անհատական համակցությամբ և 200 մ թիկնալողում բրոնզե մեդալներ՝ իրավունք ստանալով մասնակցել ջրային մարզաձևերի աշխարհի 2013 թվականի առաջնությանը։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում արժանացել է երեք արծաթե մեդալների (երկուսը էստաֆետայում և մեկը մեջքի վրա 100 մետր մրցատարծությունում)[14][15]։

2015 թվականի աշխարհի առաջնությունում Կազանում նվաճել է երեք ոսկե մեդալ (100 և 200 մետր մեջքի վրա և 4×100 մետր ազատ ոճով էստաֆետա), ինչպես նաև 4×100 էստաֆետայում՝ բրոնզե մեդալ։ Մեջքի վրա 200 մետր մրցատարածության եզրափակչում Կազանում ռևանշ է վերցրել Միսսի Ֆրանկլինից Լոնդոնի Օլիմպիական խաղերում 100 մետր մրցատարածությունում պարտվելու համար։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սիբոմը Ավստրալիան ներկայացրել է 100 և 200 մետր մրցատարածությունում և նվաճել է արծաթե մեդալ 4×100 մետր էստաֆետայում[16][17]։

2021 թվականի հունիսի 13-ին Սիբոմը որակավորվել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար՝ Ավստրալիայի օլիմպիական մրցումների ժամանակ 100 մետր մեջքի վրա մրցատարածությունում զբաղեցնելով երկրորդ տեղը 58,59 վայրկյանում[18]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը Սիբոմի համար դարձել են չորրորդ Օլիմպիական խաղերը անընդմեջ, և նա դարձել է չորս օլիմպիական խաղերի մասնակցած երեք ավստրալիացի լողորդներից մեկը։ Տոկիոյում Սիբոմը նվաճել է ոսկե մեդալ 200 մ մրցատարածությունում և արծաթե մեդալ 4×100 մ էստաֆետայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարեկանում Էմիլին Ադելաիդայից տեղափոխվել է Բրիսբեն (Քվինսլենդ)[19]։ Սիբոմը Սուրբ Հովսեփի կաթոլիկ տարրական դպրոց է հաճախել մինչև 6-րդ դասարան, այնուհետեւ տեղափոխվել է Սուրբ Յոհան Ֆիշերի քոլեջ՝ աղջիկների կաթոլիկ դպրոց։ Երկու դպրոցներն էլ գտնվում են Բրաքեն Ռիջում։ Նրա հայրը՝ Ջոն Սիբոմը, «SANFL»-ի ֆուտբոլիստ էր, որն ավելի քան 300 խաղ է անցկացրել «lenelg Tigers» (Վագրեր) ակումբի կազմում։

2009 թվականի հունվարի 26-ին Սիբոմը պարգևատրվել է Ավստրալիայի շքանշանի մեդալով[20]։

2015-2018 թվականներին[21] հանդիպել է ավստրալիացի լողորդ Միթչ Լարկինի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emily Seebohm Archived 2013-06-05 at the Wayback Machine. Swimming Australia(անգլ.)
  2. Emily Seebohm Australian Olympic Committee(անգլ.)
  3. «2007 World Championships results: Women's 4x100 m medley relay final»։ 31 марта 2007։ Արխիվացված է օրիգինալից 5 April 2007-ին։ Վերցված է 2020-01-19 
  4. «2007 World Championships results: Women's 100 m backstroke final»։ 27 марта 2007։ Արխիվացված է օրիգինալից 7 April 2007-ին։ Վերցված է 2020-01-19 
  5. «2007 World Championships results: Women's 50 m backstroke semifinals»։ 28 марта 2007։ Արխիվացված է օրիգինալից 10 April 2007-ին։ Վերցված է 2020-01-19 
  6. 6,0 6,1 «Rice and Seebohm smash world records»։ The Sydney Morning Herald։ 2008-03-22։ Վերցված է 2008-03-24 
  7. «McGregory breaks 50m backstroke world record»։ ABC News։ 2008-03-09։ Վերցված է 2008-03-24 
  8. Alex Murdoch (25 March 2008)։ «Seebohm sends a warning to world champ Coughlin»։ The Daily Telegraph 
  9. «2009 World Championships results: Women's 100 m backstroke final»։ 28 июля 2009։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2009-ին։ Վերցված է 2020-01-19 
  10. Todd Balym (29 июля 2009)։ «Seebohm slays Beijing demons with bronze»։ WA Today։ Արխիվացված է օրիգինալից 27 сентября 2012-ին։ Վերցված է 2020-01-19 
  11. «2009 World Championships results: Women's 4x100 m medley relay final»։ 1 August 2009։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2009-ին 
  12. «2009 World Championships results: Women's 50 m backstroke final»։ 30 июля 2009։ Արխիվացված է օրիգինալից 21 April 2012-ին 
  13. «2009 World Championships results: Women's 200 m IM semifinals»։ 26 июля 2009։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2009-ին 
  14. «Heat results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf)։ Omega Timing։ 28 июля 2013։ Վերցված է 29 July 2013 
  15. «Final results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf)։ Omega Timing։ 28 июля 2013։ Վերցված է 29 July 2013 
  16. «Emily Seebohm»։ Australian Olympic Committee։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին։ Վերցված է 2020-01-19 
  17. «Emily Seebohm»։ Rio 2016 Olympics։ Australian Olympic Committee։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին։ Վերցված է 9 March 2017 
  18. «Heartbreak behind teen's world record»։ NewsComAu (անգլերեն)։ 2021-06-13։ Վերցված է 2021-06-17 
  19. «Emily Seebohm's athlete profile»։ Yahoo!7։ Արխիվացված է օրիգինալից 22 March 2012-ին 
  20. «SEEBOHM, Emily Jane»։ It's An Honour։ Department of the Prime Minister and Cabinet։ Արխիվացված է օրիգինալից 25 August 2009-ին։ Վերցված է 26 January 2009 
  21. «End of line for swimming’s golden couple»։ Coffs Coast Advocate (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]