Jump to content

Քամիլյա Ջուբրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամիլյա Ջուբրան
Քամիլյա Ջուբրանը Քյոլնում 2009 թվականին
Բնօրինակ անունكميليا جبران
Ծնվել է1962[1]
Աքքա
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
Մասնագիտություն երգչուհի, երգերի հեղինակ և երաժիշտ
Գործիքներուդ, քանոն
ԼեյբլSony Music Latin
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Կայքkamilyajubran.com
 Kamilya Jubran Վիքիպահեստում

Քամիլյա Ջուբրան (1962[1], Աքքա, Հյուսիսային մարզ, Իսրայել[2]), պաղեստինցի երգչուհի, երգերի հեղինակ և երաժիշտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիլյա Ջուբրանը ծնվել է Աքքայում 1963 թվականին՝ պաղեստինցի ծնողների ընտանիքում[3][4]։ Նրա հայրը՝ Էլիասը, երաժշտության ուսուցիչ էր և պաղեստինյան երաժշտական ավանդական գործիքներ ստեղծող էր (ինչպիսին, օրինակ, ուդն է)[5]։ Նրա եղբայրը՝ Հալեդը, նույնպես երաժիշտ է[6]։ Ջուբրանը և նրա ընտանիքը նկարահանվել են Telling Strings (2007) վավերագրական ֆիլմում, որտեղ ներկայացվել է սերունդների տարբերությունները և Իսրայելում մշակութային ինքնությունը[7]։

Նա 1981 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ՝ տեղի հրեական համալսարանում սոցիալական աշխատանք ուսումնասիրելու համար։ 2002 թվականին նա տեղափոխվել է Եվրոպա[8]։

Ջուբրանը նվագում է ուդ, քանոն, և այլ երաժշտական գործիքներ։ 1982-2002 թվականներին նա եղել է Սաբրին արաբական երաժշտական խմբի առաջատար երգչուհին, որը հիմնադրվել է գրավված Արևելյան Երուսաղեմում։ 2002 թվականից նա ակտիվորեն շրջագայում է միայնակ և համագործակցում է եվրոպական տարբեր երաժիշտների հետ, այդ թվում՝ Վերներ Հասլերի հետ։

Սկավառակգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրին

  • Dukhan al-Barakin (1984)
  • Mawt al-Nabi (1988)
  • Jayy al-Hamam (1994)
  • Ala Fein (2000)

Սոլո

  • Wameedd (2006)
  • Wanabni (2010)
  • Makan (2009)
  • Nhaoul' (2013)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1020948493 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.kamilyajubran.com/bio.htm
  3. «Biography». Kamilya Jubran. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Finishing a musical odyssey alone». The Daily Star (Lebanon). 2004 թ․ հունիսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  5. Torstrick, Rebecca L. (2004). Culture and Customs of Israel. Greenwood Publishing Group. էջ 165. ISBN 0313320918.
  6. Brinner, Benjamin (2009). Playing across a Divide: Israeli-Palestinian Musical Encounters. Oxford University Press. էջ 6. ISBN 9780195175813.
  7. «2007 Telling Strings». Balzli & Fahrer GmbH Filmproduction. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Kamilya Jubran, voix jaillissante de la chanson orientale». Le Monde. 2009 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիլյա Ջուբրան» հոդվածին։