Քամիլա Քոլեթ
Քամիլա Քոլեթ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բոքմալ Camilla Wergeland |
Ծնվել է | հունվարի 23, 1813[1][2][3] |
Ծննդավայր | Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա[4] |
Վախճանվել է | մարտի 6, 1895[5][2][3] (82 տարեկանում) |
Վախճանի վայր | Kristiania |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | նորվեգերեն[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ամուսին | Peter Jonas Collett |
Զավակներ | Robert Collett և Alf Collett |
Camilla Collett Վիքիպահեստում |
Քամիլա Յակոբին Քոլեթ (նորվ.՝ Camilla Jacobine Collett), ծնված Վերգելան (նորվ.՝ Wergeland, հունվարի 23, 1813[1][2][3], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Սյորլանն, Նորվեգիա[4] - մարտի 6, 1895[5][2][3], Kristiania), նորվեգացի գրող, բանաստեղծուհի: Համարվում է Նորվեգիայի առաջին ֆեմինիստը: Հրապարակախոս Հենրիկ Առնոլդ Վերգելանի քույրն է:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլա Քոլեթը ծնվել է 1814 թվականի հունվարի 23-ին Քրիստիանսանդում: Նրա հայրը Նիկոլայ Վերգելանն էր՝ ականավոր աստվածաբան, քաղաքական գործիչև կոմպոզիտոր: Երբ Քամիլան ընդամենը չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Էյդսվոլ: Աղջիկը մանկուց կրթված է եղել, վաղ տարիքից պահել է օրագիր, զբաղվել է ընթերցանությամբ ու երաժշտությամբ:
Երբ Քամիլա Քոլեթը տասնվեց տարեկան էր, այցելում է Քրստիանիա՝ ներկայիս Օսլո մայրաքաղաք: Այստեղ նրա և բանաստեղծ Յուհան Սեբաստիան Վելհավնի միջև սիրավեպ է սկսվում: Ի դեպ, վերջինս Առնոլդ Վերգելանի՝ Քամիլայի եղբոր թշնամին էր: Սակայն Քամիլայի և Յույանի հարաբերությունները այնքան էլ խորը չէին, ուստի շուտով ստիպված բաժանվում են:
1841 թվականի Քամիլա Վերգելանը ամուսնանում է Փեթեր Քոլեթի հետ: Վերջինս հայտնի քաղաքական գործիչ էր և գրաքննադատ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլա Քոլեթը հիմնականում ստեղծագործել է արձակ ոճում: Նրա առաջին հաջողված ստեղծագործությունը համարվում է «Ամթմանդենի դուստրերը» (նորվ.՝ Amtmandens Døttre) վեպը: Սա լույս տեսավ երկու մասով՝ 1854 և 1855 թվականներին: Գրքում վեր են հանված այն դժվարությունները, որոնց հետ առնչվում է այդ ժամանակներում ապրող կինը՝ նահապետական հասարակությունում: Քոլեթը թղթին է հանձնել նաև մի շարք պատմվածքներ, հոդվածներ և հուշագրություններ:
Համատեղ տասը տարի ապրելուց հետո, Քոլեթի ամուսինը կնքում է իր մահկանացուն: Ընտանիքում այդ ժամանակ մեծանում էին չորս երեխաներ: Քանի որ որդիներին չէր կարողանում պահել, Քամիլա Քոլեթը վաճառում է իր տունը: Շուտով վրա հասած ծանր ֆինանսական դրության պատճառով բանաստեղծուհին ստիպված երեք որիդիներին տալիս է դաստիարակության հարազատների մոտ:
Քամիլա Քոլեթն իր մահկանացուն կնքում է 1895 թվականի մարտի 6-ին՝ ութսունմեկ տարեկան հասակում՝ Քրիստիանիայում:
Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amtmandens Døttre (վեպ) 1854-55
- Fortællinger (փոքր արձակ) 1861
- I de lange Nætter (հուշագրություններ) 1863
- Sidste Blade I—III (հոդվածներ) 1868-73
- Fra de Stummes Leir (հոդվածներ) 1877
- Mod Strømmen I—II (հոդվածներ) 1879-85
- Skrifter I—X (երկերի ժողովածու) 1892-93
- Dagbøker og breve 1926-34
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122197631 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Benterud, Aagot: Camilla Collett : en skjebne og et livsverk, Oslo: Dreyer, 1947
- Bergsøe, Clara: Camilla Collett : et Livsbillede, København: Gyldendal, 1902
- Gran, Gerhard: «Camilla Collett», i Norsk aandsliv i hundrede aar III. Kristiania: Aschehoug, 1913.
- Hareide, Jorunn: «To pionerkvinner i dansk-norsk litteratur». I boka: Bokhistorie. Tore Rem (red.). Gyldendal, 2003. Om Camilla Collett og Magdalene Thoresen
- I de lange nætter ; med et etterord av Jorunn Hareide. Gyldendal, 1994
- Heber, Lilly: Camilla Collett, Kristiania: Gyldendal, 1913
- Nielsen, Ragna: Camilla Collett, Stockholm, 1913
- Paulsen, John: Mine Erindringer. København: Gyldendal, 1900. (s. 88-134)
- Siri Senje Biografien om Camilla Collett : stemmen fra "de stummes leir" 2013 ISBN 978-82-05-45205-3
- Steen, Ellisiv: Diktning og virkelighet : en studie i Camilla Colletts forfatterskap, 1947
- Steen, Ellisiv: Den lange strid : Camilla Collett og hennes senere forfatterskap, 1954
- Steen, Ellisiv: Camilla Collett, et minneskrift til 150-års jubileet for hennes fødsel 23. januar 1963, 1963
- Steen, Ellisiv (red): Camilla Collett om seg selv, 1985
- Etterord i Amtmandens døttre i ulike utgaver: 1969 ved Ellisiv Steen; 1992 ved Torill Steinfeld; 2006 ved Birgitte Huitfeldt Midttun
- Steinfeld, Torill: Den unge Camilla Collett. Et kvinnehjertes historie. Gyldendal, 1996
- Thesen, Rolv: «Camilla Collett» I: Diktaren og bygda, 1965. (b. 3 s.55-65)
- Ørjasæter, Kristin: «Kjærlighet og kvinnesyn i Camilla Colletts forfatterskap». I: P2-akademiet, W, 2002
- Ørjasæter, Kristin: Camilla. Norges første feminist. Cappelen, 2003
- Littforsk 107 bøker, artikler og avhandlinger om Collett.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткая биография (նորվ.)
- Biografi Høgskulen i Volda
- Litteratur dokpro. UiO
- Omtale på nettstedet Wergeland 2008
- Collett-bibliografi : litteratur av og om Camilla Collett (Utarbeidet av Nasjonalbiblioteket)
- Digitalt tilgjengelig håndskrifter av Collett hos Gunnerusbiblioteket.
- Digitalt fortalt: «Camilla Collett» (digital fortelling av Hilde Hagerup) (besøkt 8. mars 2012)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քամիլա Քոլեթ կատեգորիայում։ |