Քաղաքաշինության և կենցաղի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքաշինության և կենցաղի թանգարան
Sharonov house1.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՇարոնովի տուն
Հասցեул. Фрунзе, 80, г. Таганрог, Ростовская обл., Россия
Հիմնադրված է1981

Քաղաքաշինության և կենցաղի թանգարան (ռուս.՝ Музей Градостроительства и быта), Ռուսաստանի քաղաքաշինության և կենցաղի միակ թանգարանը[1]։ Գտնվում է «Շարոնովի տուն» կոչվող առանձնատանը, որը ՌԴ նախագահի 1995 թվականի փետրվարի 20-ի թիվ 176 հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության ճարտարապետական հուշարձանների ցանկում։ Հանդիսանում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի մի մասը։

Տագանրոգի «Քաղաքաշինության և կենցաղի թանգարան» թանգարանը կարևոր ճարտարապետական արժեք է Տագանրոգի համար, գտնվում է քաղաքի կենտրոնում։ 1912 թվականին կառուցված հին շենքը (նախկինում՝ հացահատիկի վաճառող Ե. Ի. Շարոնովի տուն) «մոդեռն» ոճով կառուցված ճարտարապետական և մշակութային հուշարձան է, նախագծի հեղինակը եղել է Անտոն Չեխովի ընկերը՝ ակադեմիկոս-ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1982 թվականի նոյեմբերի 3-ին ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի և Տագանրոգի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, Տագանրոգ քաղաքի պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և տարածման նպատակով։ Թանգարանը գտնվում է տագանրոգցի հողատեր Եվգենի Շարոնովի նախկին պալատում։ Շենքը կառուցվել է 1912 թվականին մոդեռն ոճով` ճարտարապետության ակադեմիկոս Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Մինչև 1917 թվականը շենքը պատկանում էր Եվգենի Շարոնովին։ 1920-1922 թվականներին շենքում տեղակայվել է շերամաբուծական կայան, 1923 թվականից՝ մանկական պոլիկլինիկա։

Տագանրոգի օկուպացիայի ժամանակ շենքը զբաղեցրել է Էվալդ ֆոն Կլեյստի Առաջին բանակային շտաբը[2]։

1944 թվականից հետո շենքում տեղավորվել են քաղաքային տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև Օրջոնիկիձեի ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն։

1981 թվականից շենքում է գտնվում «Տագանրոգի քաղաքաշինության և կենցաղի» թանգարանը։ Թանգարանի ցուցադրությունը ղեկավարել է Լիդիա Աֆանեսևնա Ցիմբալը[3]։ Ցուցադրությունում ներկայացված են հին Տագանրոգի թաղամասերը, հին լուսանկարներ, բացիկներ, քաղաքային նախագծեր, XVIII-XX դարերի կահույքի և դեկորատիվ արվեստի նմուշներ, ռուսական և արևմտյան եվրոպական ապակուց պատրաստված արտադրանքներ, որոնք ցույց են տալիս քաղաքի կենցաղի առանձնահատկությունները Պետրոս I-ի ժամանակներից մինչև մեր օրեր[4][5]։

Թանգարանի շենքի ցոկոլային հարկում կան չորս ցուցահանդեսային սրահներ, որոնցում հիմնական ցուցահանդեսից բացի, թանգարանը ակտիվ ցուցահանդեսային աշխատանք է իրականացնում՝ ներկայացնելով ժամանակակից արվեստագետների, քանդակագործների, կոլեկտորների և տարբեր շրջիկ ցուցահանդեսներ[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը «մոդեռնի» նմուշ է՝ ճարտարապետության, գեղանկարների և քանդակների սինթեզ։ Մեկուկես հարկանի շենքը շատ ընդհանրություններ ունի Մոսկվայի Յարոսլավսկի կայարանի հետ, նույն սրածայր աշտարակները, կենտրոնական մասում սեղանակերպ տանիքների կատարները, նույն ռիթմով հերթագայող պատուհանների տարբեր ձևեր։ Շենքի կոմպոզիցիան հիմնված է անհամաչափության վրա։ Ձախ կողմն ունի անկյունային 4 բարձր աշտարակներ։ Վերևի հատվածում ի սկզբանե եղել են տան սեփականատիրոջ անվան սկզբնատառերը՝ «Е. Ш.», որոնք փոխարինվել են սրաձող դրոշակով։ 1978 թվականին դրոշն ամրացվել է գնդիկավոր առանցքակալի վրա և քամուց ծածանվում է։

Շենքի գլխավոր ճակատը ամենադիտարժանն է։ Հուշարձանը կառուցված է ասիմետրիկ տեսքով։ Յուրօրինակ է խճանկարային ֆրիզը կազմված է մայոլիկայից, նրա կազմը միավորում է մի շարք սյուժետային թեմաներ։ Շինության ուսումնասիրության ժամանակ պնդումներ են եղել, որ պաննոները ստեղծել են Նիկոլայ Ռերիխը, Միխայիլ Վրուբելը, Վիկտոր Վասնեցովը։ Խճանկարը նվիրված է ռուսական ժողովրդական վեպերին։ Առանձնատունը միակն է տարածաշրջանում, որտեղ ճակատի վրա կիրառվում է մոնումենտալ գեղանկար։

Ցուցահանդեսային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ակտիվ ցուցահանդեսային գործունեություն է իրականացնում, իր սրահներում ներկայացնելով ինչպես տեղացի արվեստագետների ստեղծագործություններ, այնպես էլ տարբեր շրջիկ ցուցահանդեսներ։ Թանգարանում ցուցադրվող անվանի արվեստագետների շարքում են Յուրի Շաբելնիկովը[7], Ալեքսանդր Կիսլյակովը[8], Նատալյա Դուրիցկայան[9]։

Թանգարանը կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոշլյակով, Շաբելնիկով, Տեր-Օհանյան, Кошляков, Шабельников, Тер-Оганьян, Сигутин», վավերագրական ֆիլմ, «Art via Video», 2006 թ.:
  • «Մարդասպանի օրագիրը», հեռուստասերիալ։ Ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով, Ռոսիա 1, 2002 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Таганрога. - Таганрог: Антон, 1998. - 624 с. - ISBN 5-88040-017-4.
  2. Матишов Г. Г., Афанасенко В. И., Кринко Е. Ф. Миус-фронт в Великой Отечественной войне. - Ростов-на-Дону: ЮНЦ РАН, 2010. - С. 100. - ISBN 978-5-902982-89-0.
  3. Андреенко С. А. Цымбал Лидия Афанасьевна // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 774. - ISBN 978-5-88040-064-5.
  4. Музей «Градостроительство и быт Таганрога» Официальный портал Правительства Ростовской области
  5. Музей «Градостроительство и быт г. Таганрога» Archived 2017-11-10 at the Wayback Machine. Министерство культуры Ростовской области
  6. Музей «Градостроительство и быт города Таганрога» ИнфоТаганрог
  7. Собств. корр. Сладкое и горькое приношение победителям // Город N. - 1995. - 17 мая.
  8. Боде М. Два приношения: горькое и сладкое // Художественный журнал. - 1996. - № 9.
  9. Шабельников Ю. Дурицкая // Новая таганрогская газета. - 2006. - 2 дек.