Jump to content

Շարոնովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարոնովի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏագանրոգ և Ֆրունզեի փողոց
ՎայրՖրունզեի փողոց
Հասցեул. Фрунзе, 80, г. Таганрог, Ростовская обл., Россия
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն և ռուսական ոճ
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Եվգենի Իվանովիչ Շարոնովի տուն (ռուս.՝ Дом Евгения Ивановича Шаронова), հինավուրց առանձնատուն Տագանրոգում (Ֆրունզեի փողոց 80), համարվում է ճարտարապետական հուշարձան։ Տունը 20-րդ դարի սկզբին կառուցել է ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելը։ Այն Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Շենքը 1912 թվականին մոդեռն ոճով կառուցվել է ճարտարապետության ակադեմիկոս Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Մինչև 1917 թվական շենքը պատկանել է տագանրոգցի կալվածատեր և հացահատիկի առևտրական Եվգենի Իվանովիչ Շարոնովին, որն այս տունը կառուցել է իր դստեր՝ Մարիայի համար[2]։ 1920 -1922 թվականներին շենքում տեղավորվել է շերամապահական կայան, 1923 թվականից՝ մանկական համաբուժարան։ Տագանրոգի օկուպացիայի ժամանակ շենքը զբաղեցրել է Էվալդ ֆոն Կլեյստի Առաջին բանակային շտաբը[3]։ 1944 թվականից շենքում գործել են քաղաքային տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև Օրձոնիկիձեի ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն։ 1981 թվականից Շարոնովի տանը տեղակայվել է Տագանրոգի «Քաղաքաշինության և կենցաղի թանգարանը»։

Ճարտարապետական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարոնովի տունը «մոդեռնի» նմուշ է՝ ճարտարապետության, գեղանկարների և քանդակների սինթեզ։ Մեկուկես հարկանի շենքը շատ ընդհանրություններ ունի Մոսկվայի Յարոսլավսկի կայարանի հետ, նույն սրածայր աշտարակները, կենտրոնական մասում սեղանակերպ տանիքների կատարները, նույն ռիթմով հերթագայող պատուհանների տարբեր ձևեր։ Շենքի կոմպոզիցիան հիմնված է անհամաչափության վրա։ Ձախ կողմն ունի անկյունային 4 բարձր աշտարակներ։ Վերևի հատվածում ի սկզբանե եղել են տան սեփականատիրոջ անվան սկզբնատառերը՝ «Е. Ш.», որոնք փոխարինվել են սրաձող դրոշակով։ 1978 թվականին դրոշն ամրացվել է գնդիկավոր առանցքակալի վրա և քամուց ծածանվում է։ Այդ հատվածում է գտնվում գլխավոր մուտքը՝ վահանաձև ճակատազարդով։

Շենքի ճակատային մասը պատված է կերամիկական սալիկներով, որոնց վրա խճանկարային պատկերներ են։ Շենքի կենտրոնական հատվածի գագաթին, «Լողացող մակույկները» կոմպոզիցիան է՝ նկարիչ Նիկոլայ Ռերիխ։ Շինության աջ մասում «Ծովային ճակատամարտ» պաննոն է, որը նկարազարդել է Վիկտոր Վասնեցովը։

Շարոնովի տունը կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 - «Կոշլյակով, Շաբելնիկով, Տեր-Օհանյան, Кошляков, Шабельников, Тер-Оганьян, Сигутин», վավերագրական ֆիլմ, «Art via Video», 2006[4]:
  • 2002 - «Մարդասպանի օրագիրը», հեռուստասերիալ։ Ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով, Ռոսիա 1, 2002 թ.[5]:

Շենքի վերակառուցումը 2017 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի մշակույթը» դաշնային ծրագրի շրջանակներում Շարոնովի տունը կվերականգնվի[6]։ Շինարարական աշխատանքները նախատեսվել են 2017-2018 թվականներին[6]։ Շարոնովի տան վերականգնման համար նախատեսվել է 77 միլիոն ռուբլի[7]։ Վերականգնման մրցույթը հաղթել է Լիպեցկի արտադրա-վերականգնման «ԼԱՅՄ ՊԱՐԿ» ընկերությունը[7]։ Աշխատանքները սկսվել են 2017 թվականի հուլիսից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6110064000
  2. Подлипанов М. Д. Шаронов Евгений Иванович // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 803. - ISBN 978-5-88040-064-5.
  3. Матишов Г. Г., Афанасенко В. И., Кринко Е. Ф. Миус-фронт в Великой Отечественной войне. - Ростов-на-Дону: ЮНЦ РАН, 2010. - С. 100. - ISBN 978-5-902982-89-0.
  4. Товарищество «Искусство или смерть» / Под ред. О. Головановой. - М.: ГМСИ, 2009. - 304 с. - ISBN 978-5-91611-006-7.
  5. Собств. корр. «Дневник убийцы»: Пролитая кровь обязательно вернется // Экспресс-газета. - 2002. - 29 янв.
  6. 6,0 6,1 Собств. корр. В Таганроге здание краеведческого музея отреставрируют за 112 млн рублей // donday-taganrog.ru. - 2017. - 11 апр.
  7. 7,0 7,1 Питомник Б. В Таганроге горожане обеспокоились качеством ремонта Музея градостроительства // www.ruffnews.ru. - 2017. - 19 дек.
  8. Вахонин С. Поставили на реставрацию Արխիվացված 2018-01-03 Wayback Machine // Наше время. - 2017. - 10 авг.